Իվան Իվանի Աղայանց (օգոստոսի 28, 1911(1911-08-28)[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 12, 1968(1968-05-12)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային հետախույզ, գեներալ-մայոր (1965)։

Իվան Աղայանց
օգոստոսի 28, 1911(1911-08-28)[1] - մայիսի 12, 1968(1968-05-12)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ[1]
ԿրթությունՄոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1955)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան[1] Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ շքանշան «1944 թվականի սեպտեմբերի 9»
և Պետանվտանգության պատվավոր աշխատակից

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է օգոստոսի 28-ին, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ) քաղաքում, քահանայի ընտանիքում։ 1955 թվականին ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից Բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1930 թվականիից աշխատել է ԽՍՀՄ անվտանգության մարմիններում, ղեկավար պաշտոններ է վարել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Պետական անվտանգության կոմիտեում։ Աղայանցը 1930-ական թվականներին զգալի աշխատանք է կատարել գերմանական ֆաշիզմի հակասովետական պլանների բացահայտման գործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել է գերմանական հետախուզության դեմ ուղղված մի շարք գործողություններ։ Ետպատերազմյան տարիներին կազմակերպել ու ղեկավարել է Խորհրդային Միության ու սոցիալիստական մյուս երկրների դեմ արևմտյան պետությունների հետախուզությունների գործունեությունը մերկացնող միջոցառումներ։ Գործնական աշխատանքին զուգընթաց մշակել է հակահետախուզության հատուկ տեսական պրոբլեմներ։ ԽՄԿԿ անդամ՝ 1936 թվականից։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի ու սովետական հինգ այլ շքանշաններով, մեդալներով
  • Բուլղարական «1944 թ. սեպտեմբերի 9» I աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Աղայանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 244