Իվանե Մաչաբելի (վրաց.՝ ივანე მაჩაბელი, հունվարի 27 (փետրվարի 8), 1854, Թամարաշեն, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 26 (հուլիսի 8), 1898, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրող, լրագրող և հասարակական գործիչ։ Հայտնի է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների թարգմանություններով։

Իվանե Մաչաբելի
վրաց.՝ ივანე მაჩაბელი
Ծնվել էհունվարի 27 (փետրվարի 8), 1854
ԾննդավայրԹամարաշեն, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 26 (հուլիսի 8), 1898 (44 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Изображение автографа
 Ivane Machabeli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մաչաբելի վրացական ազնվականների ընտանիքում, Թամարաշենի գյուղում (ներկայում՝ Հարավայի Օսիայի տարածքում՝ Ցխինվալիի մոտ)։ Սովորել է Սանկտ Պետերբուրգում, Գերմանիայում և Փարիզում։ Վրաստան վերադառնալուց հետո Իլյա Ճավճավաձեին առաջարկում է համագործակցել հանուն վրացական մշակույթի վերածննդի ու ընդդեմ Ռուսաստանի կայսերական իշխանության։ Որպես գլխավոր խմգագիր աշխատել է Վրաստանի առաջատար ազգային ամսագրերում՝ «Իվերիա» և «Դրոեբա»։ Իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է Շեքսպիրի ստեղծագործությունների թարգմանության վրա։ Թեև երբեք չի եղել Անգլիայում, սակայն հիանալի թարգմանել է Համլետ, Օթելլո, Մակբեթ, Ռիչարդ II, Հուլիոս Կեսար, Անտոնիոս և Կլեոպատրա դրամաները։ Այդ թարգմանությունները մինչ օրս մնում են Ռուսթավելու անվան թատրոնի խաղացանկում։ Մաչաբելին 1898 թվականի հունիսի 26-ին դուրս է եկել Թիֆլիսի իր բնակարանից ու անհետ կորել։

Մաչաբելիի տուն-թանգարանը գտնվում է Թամարաշենի գյուղում՝ գրողի հայրենական տանը, որ կառուցվել է XIX դարում։ 1997 թվականին շենքը լրջորեն վնասվել է, ինչպես վկայվում է, տեղացի օսեթ ազգայնամոլների կողմից։ 2008 թվականի վրաց-օսական պատերազմից անմիջապես հետո թանգարանը հիմնովին ավերվել է, իսկ ցուցանմուշները ոչնչացվել են։

Աղբյուրներ խմբագրել