Իսրայել Հակոբկոխյան

հայ բռնցքամարտիկ

Իսրայել Հակոբի Հակոբկոխյան (հոկտեմբերի 21, 1960(1960-10-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նախկին բռնցքամարտիկ[1], բռնցքամարտի մարզիչ։ Սպորտի վաստակավոր վարպետ (1989)։

Իսրայել Հակոբկոխյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1960(1960-10-21) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1983)։ Աշխարհի (1989), Բարի կամքի խաղերի (1986, 1990), Եվրոպայի (1985, 1989, 1991), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների (1979, 1983), ԽՍՀՄ չեմպիոն (1979, 1981-83, 1989, 1991) և աշխարհի գավաթակիր (1985)։ 1980 թվականին Խորհրդային Միության հավաքական թիմի կազմում մասնակցել է Մոսկվայում կայացած ամառային օլիմպիական խաղերին[2]։

1985 թվականին (67 կգ քաշային կարգում) և 1989 թվականին (71 կգ քաշային կարգում) ճանաչվել է աշխարհի, 1989 թվականին՝ ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։ 1989 թվականին դասվել է ԽՍՀՄ 10 լավագույն մարզիկների շարքը։ 1994 թվականից մինչ այսօր աշխատում է որպես մարզիչ[3]։

2007 թվականից սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ դառնալով «Ժառանգություն» կուսակցության անդամ։ 2021 թվականի հունվարին ձերբակալվել է խմբով նախնական պայմանավորվածությամբ շենքերի գրավման մեղադրանքով, բայց ազատ է արձակվել դատարանի դահլիճից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Israyel Hakobkokhyan». Olympedia. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  2. https://www.sports-reference.com/olympics/athletes/ha/israyel-hakobkokhyan-1.html |archive-url=https://web.archive.org/web/20200418113608/https://www.sports-reference.com/olympics/athletes/ha/israyel-hakobkokhyan-1.html |url-status=dead |archive-date=2020 թ․ ապրիլի 18 |title=Israyel Hakobkokhyan Olympic Results |accessdate=2018 թ․ դեկտեմբերի 26}}
  3. «04.10 PS ռետրո Հյուրը Իսրայել Հակոբկոխյանն է»
  4. Իսրայել Հակոբկոխյանը սրտի կաթված է ստացել

Գրականություն խմբագրել

  • В. А. Марков, В. Л. Штейнбах. Бокс. Энциклопедия. — Москва: Человек, 2011. — 655 с. — ISBN 978-5-903639-26-7

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։