Իսպանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Իսպանիան պաշտոնապես չի մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Չնայած գաղափարական առումով մոտ էր և կիսում էր Առանցքի ուժերի հակակոմունիստական ու հակասովետական տեսակետները՝ իսպանական բռնապետ գեներալ Ֆրանկոն դեմ էր անմիջական կերպով պատերազմին երկրի մասնակցությանը։ Որպես քաղաքացիական պատերազմում Գերմանիայից և Իտալիայից ստացված օգնության երախտագիտություն՝ Ֆրանկոյի վարչակարգը նրանց տրամադրում էր նյութական ու ռազմական աջակցություն, այդ թվում՝ թույլատրելով կամավորական միավորումներին կռվել ընդդեմ Խորհրդային Միության։

Ֆրանկիստական Իսպանիայի դրոշ

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Գերմանիան նախատեսում էր գրավել Մեծ Բրիտանիային պատկանող Ջիբրալթարը, որը ռազմավարական դիրք էր զբաղեցնում Միջերկրական ծովն ու Ատլանտյան օվկիանոսը միմյանց կապող միացնող Ջիբրալթարի նեղուցում։ Այդ նպատակով Գերմանիայի գլխավոր շտաբը պլանավորել էր 1940 -1941 թվականներին իրականացնել «Ֆելիկս» ռազմագործողությունը, որի ընթացքում գերմանական զորքերը պետք է ցամաքից՝ Իսպանիայի տարածքից գրոհեին Ջիբրալթարը[1]։ Իսպանիայն Ջիբրալթարը Իսպանիայի տարածքով գրավելու Հիտլերի առաջարկը մերժեց[1][2][3]։ Ֆրանկոն խուսափում էր պատերազմի մեեջ ընդգրկվել Առանցքի երկրների կողմից՝ հասկանալով, որ իր զինված ուժերը բրիտանական զորքերից հարձակումից չեն կարող պաշտպանել Կանարյան կղզիներն ու Իսպանական Մարոկկոն[4]։ Ավելի ուշ Ֆրանկոն Պիրենեյան լեռներում տեղակայեց ցամաքային զորքեր՝ վախենալով գերմանական զորքերի կողմից Իբերյան թերակղզու բռնազավթումից։

Ներքին քաղաքականություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Իսպանիան կառավարվում էր ռազմական բռնապետության կողմից, և չնայած Ֆրանցիսկո Ֆրանկոյի գաղափարական մոտիկությանն ու երախտագիտությանը Բենիտո Մուսոլինիին ու Ադոլֆ Հիտլերին, կաուդիլյոյի կառավարությունը բաժանված էր գերմանամոլների ու անգլիամոլների։ Երբ սկսվեց պատերազմը, Իսպանիայի Արտաքին գործերի նախարարն էր Խուան Լուիս Բեյգբեդերը։ Եվրոպայում Գերմանիայի արագընթաց առաջխաղացումն Ֆրանցիսկո Ֆրանկոյին ստիպեցին 1940 թվականի հոկտեմբերի 18-ին նրան փոխարինել իր աներձագ և հստակ գերմանամոլ Ռամոն Սուներով։ 1942 թվականին Արևելյան ռազմաճակատում և Հյուսիսային Աֆրիկայում Երրորդ Ռեյխի պարտությունից հետո Ֆրանկոն կրկին փոխեց իր արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ Արտաքին գործերի նախարար նշանակելով Ֆրանցիսկո Գոմես Ջորդանա Սոուսին, ով համարվում էր բրիտանամետ քաղաքական գործիչ։ Իսպանական քաղաքական դաշտում մեկ այլ ազդեցիկ բրիտանամոլ էր հանդիսանում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Իսպանիայի դեսպան դուքս Ալբան։

Կամավորներ խմբագրել

 
«Կապույտ դիվիզիայի» շարքերում գտնվող իսպանացի կամավորականներ

Չնայած պաշտոնապես Իսպանիան չէր մասնակցում Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ այնուամենայնիվ իսպանական քաղաքացիների հանդիսացող բազմաթիվ կամավորականներ կռվեցին հակամարտության երկու կողմերում էլ, հիմնականու բավարարելով քաղաքացիական պատերազմից մնացած ագրեսիայի դրսևորման իրենց քաղցը։

Իսպանացիների Առանցքի ուժերի երկրների կազմում խմբագրել

 
«Կապույտ դիվիզիայի» իսպանացի կամավորականներ
 
Мемориал «Կապույտ դիվիզիային» նվիրված հուշակոթող Մադրիդի Լա Ալմուդենա գերեզմանատանը

Չնայած իսպանական կաուդիլիո Ֆրանցիսկո Ֆրանկոն պաշտոնապես Առանցքի ուժերի երկրներից կողմից չի մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ այնուամենայնիվ թույլատրել է կամավորականներին անդամագրվել գերմանական բանակին պայմանով, որ նրանք պետք է կռվեն բոլշևիկների դեմ (խորհրդային կոմունիզմ) Արևելյան ռազմաճակատում, այլ ոչ թե Երրորդ Ռեյխի թշնամիների, ովքեր բնակվում են Արևմտյան Եվրոպայի երկրներից որևէ մեկում։ Այդպիսով, նա կարողացավ միաժամանակ հարաբերություններ պահպանել և՛արևմտյան դաշնակիցների, և՛ Հիտլերի թշնամիների հետ, քաղաքացիական պատերազմի ժամանակ աջակցության համար Գերմանիային իր երախտագիտությունը հայտնել և բավարարել բազմաթիվ իսպանացի ազգայնականների ուժեղ հակակոմունիստական տրամադրությունները, ովքեր ցանկանում էին Խորհրդային Միությունից վրեժխնդիր լինել, քանի որ վերջինը պատերազմի ժամանակ աջակցում էր Իսպանական հանրապետականներին։ Իսպանիայի Արտաքին գործերի նախարար Ռամոն Սերանո Սուները ստեղծեց կամավորական կորպուս, իսկ «Բարբարոսա ռազմական գործողության» սկզբում Ֆրանցիսկո Ֆրանկոն Բեռլին ուղարկեց օգնության պաշտոնական առաջարկ։

1941 թվականի հունիսի 24-ին Ադոլֆ Հիտլերը իսպանական կամավորականներին ռազմական գործողություններում ներգրավելու թույլտվություն տվեց։ Կամավորականները ժամանում էին Իսպանայի բոլոր նահանգներից։ Խորհրդային Միության դեմ կռվելու մեծ ցանկություն արտահայտվեց Սարագոսայի կադետական պաշտոնական ուսումնական հաստատության կադետների մոտ։ Սկզբնական շրջանում իսպանական կառավարությունը պատրաստ էր Գերմանիային օգնության ուղարկել 4000 մարդ, սակայն փոքր-ինչ ուշ պարզվեց, որ կամավորականներն այնքան շատ են, որ հնարավոր է կազմավորել չորս գնդերից բաղկացած մի ամբողջ դիվիզիա:1941 թվականի հուլիսի 13-ին իսպանական կամավորականների դիվիզիան, որի կազմում առկա էր 18693 մարդ (641 սպա, 2272 ունտերօֆիցեր, 15780 զինվոր)[5],Իսպանիայի քաղաքացիական պատերազմի վետերան գեներալ Ագուստին Գրանդեսի հրամանատարությամբ մեկնեց Մադրիդից և հինգշաբաթական ռազմական պատրաստության նպատակով ժամանեց Գերմանիայի Գրաֆենվյոր քաղաքի մոտ գտնվող ուսումնական հրաձգարան։ Հուլիսի 31-ին՝ երդմնակալության արարողությունից հետո, դիվիզիան ներգրավվեց Վերմախտի կազմում որպես 250-րդ հետևակային դիվիզիա։ Գերմանական ռազմական հաստիքացուցակին համապատասխանեցնելու համար այն շուտով վերակազմավորվեց Վերմախտի համար ստանդարտ երեքգնդային կառուցվածքի։ Դիվիզիայի չորրորդ գնդի անձնակազմը տեղաբաշխվեց այլ գնդերով՝ ստանալով «մադրիդյան», «վալենսիայական» և «սևիլյան» (համաձայն կամավորականների մեծ մասի բնակության վայրի անվանման) անվանումներ։ Յուրաքանչյուր հետևակային գունդը կազմված էր երեք գումարտակից (յուրաքանչյուրում չորս մարտկոց) ևկրակի ապահովման երկու մարտկոցից։ Դիվիզիայի հրետանային գունդը կազմված էր չոր գումարտակներից (յուրաքանչյուրում երեք մարտկոց)։ Ազատված անձնակազմից ձևավորվեց գրոհային գումարտակ, որը զինված էէր հիմնականում ատրճանակ-գնդացիրներով։ Հետագայում, մեծ կորուստներից հետո այդ գումարտակը կազմալուծվեց։ Կամավորական օդաչուներից ձևավորվեց «Կապույտ էսկադրիլիան» (իսպ.՝ Escuadrillas Azules), որի սպառազինության մեջ կային Bf 109 և FW 190 ինքնաթիռներ։ Զինծառայողների՝ Ֆալանգայի համազգեստի կապույտ շապիկների համար դիվիզիան ստացավ իր «Կապույտ դիվիզիա» անվանումը[6] (իսպ.՝ División Azul, գերմ.՝ Blaue Division):

Գերմանիայում անցնելով ուսուցում՝ «Կապույտ դիվիզիան» ուղարկվում է ռազմաճակատ։ 1941 թվականի հունիսի 24-ից մինչև 1943 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում դիվիզիան մասնակցել է Լենինգրադի պաշարման գործողությանը, այդ թվում նաև՝ Տիխվինյան երկու ռազմական գործողություններին (պաշտպանողական և հարձակողական), «Բևեռային աստղ» և Կրասնոաբորսկյան ռազմական գործողություններին։ Արևելյան ռազմաճակատում ընդհանուր առմամբ ծառայում է 45000 իսպանացի։ «Կապույտ դիվիզիայի» զինվորնեերն ու սպաները ստացան հետևյալ պարգևները՝ 3 Իշխանական խաչ կաղնու դափնետերևով, ոսկյա 3 Գերմանական խաչ, 138 առաջին կարգի Երկաթյա խաչ, 2359 երկրորդ կարգի Երկաթյա խաչ և 2216 Զինվորական խիզախության խաչ սրով։ Ռազմական գործողությունների ամբողջ ժամանակահատվածում Խորհրդային Կարմիր բանակը «Կապույտ դիվիզիային» պատճառել է հետևյալ կորուստները՝ 4957 սպանված, 8766 վիրավոր, 326 անհետ կորած, 372 գերի ընկած (որոնց մեծ մասը Իսպանիա վերադարձավ 1954 թվականին), 1600 զինծառայող ցրտահարվեցին, 7800 հիվանդացան[7]։

1943 թվականի հոկտեմբերին դիվանագիտական ուժեց ճնշման ներքո Ֆրանցիսկո Ֆրանկոն որոշեց հետ կանչել «Կապույտ դիվիզիան»՝ մինչև 1944 թվականի մարտը պահպանելով խորհրդանշական ներկայություն։ Իոսիֆ Ստալինը ցանկանում էր հասցնել պատասխան հարված Ֆրանցիսկո Ֆրանկոյին՝ Պոտսդամի կոնֆերանսում ստանալով համաձայնություն 1945 թվականի հուլիսին ներխուժել Իսպանիա, սակայն հետագայում այդ նախագծին դեմ հանդես եկան Միացյալ Նահանգների նախագահ Հարի Թրումանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։ Նրանք Ստալինին համոզեցին այդ քայլի փոխարեն համաձայնվել կիրառել Իսպանիայի նկատմամբ առևտրային ամբողջական էմբարգո։

Իսպանացիները դաշնակիցների շարքերում խմբագրել

Քաղաքացիական պատերազմում պարտություն կրելուց հետո բազմաթիվ հանրապետական իսպանացիներ և նրանց համախոհներ արտաքսվեցին, հիմնականում՝ Ֆրանսիա, որտեղ պահվում էին փախստականների ճամբարներում, ինչպիսին է օրինակ Ֆրանսիայի հարավում գտնվող Գյուրսի ճամբարը։ Նրանցից շատերը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին միացան Ֆրանսիական արտասահմանյան լեգիոնին՝ կազմելով վերջինի հիմնական մասը։ Շուրջ 60 հազար իսպանացի փախստականներ միացան ֆրանսիական դիմադրությանը, իսկ որոշներն էլ շարունակեցին իրենց պայքարն ընդդեմ Ֆրանցիսկո Ֆրանկոյի[8]; Եվս մի քանի հազար իսպանացի միացան Ֆրանսիական ազատ ուժերին և կռվեցին Առանցքի ուժերի երկրների դեմ։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ 2000 իսպանացիներ կռվել են գեներալ գեներալ Լեկլերի հրամանատարությամբ գործող Ֆրանսիական երկրորդ դիվիզիայի կազմում, որոնցից շատերը Դուրուտիի ճամբարից էին[9]։ Լեկլերի դիվիզիայի 9-րդ մարտկոցը, որը հիմնականում կազմված էր իսպանացի հանրապետականներից[10] դարձավ առաջին ռազմական ստորաբաժանումը, որը Փարիզի ազատագրումից հետո՝ 1944 թվականի օգոստոսին մտավ քաղաք[11][12], որտեղ նրանց դիմավորեց մեծ թվով իսպանացի հակաֆաշիստական պարտիզանների, ովքեր կռվում էին ֆրանսիական դիմադրության մարտիկների հետ միասին։ Բացի այդ, շուրջ 1000 իսպանացի հանրապետականներ ծառայում էին Ֆրանսիական արտասահմանյան լեգիոնի 13-րդ բրիգադում[13]։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ իսպանական կոմունիստների ղեկավարների խմբեր և հանրապետականների ընտանիքների մեծ թվով երեխաներ տեղափոխվեցին Խորհրդային Միություն։ Երբ 1941 թվականին Գերմանիան ներխուժեց Խորհրդային Միություն, շատերը, ինչպես օրինակ կոմունիստ գեներալ Էնրիկե Լիստերը, միացան ԽՍՀՄ Կարմիր բանակին։ Ըստ Էնտոնի Բիվորի տվյալների՝ 700 իսպանացի հանրապետականներ ծառայել են Կարմիր բանակում, իսկ ևս 700-ը գերմանական թիկունքում պարտիզանական գործողություններ են իրականացրել[13]։ Առանձին իսպանացիներ, ինչպիսիք է երկակի գործակալ Խուան Պուժոլ Գարսիան (բրիտանական գործակալական անունն է Գարբո, իսկ գերմաանականը՝ Ալարիկ), նույնպես աշխատում էին դաշնակիցների օգտին։

Դիվանագիտություն խմբագրել

Պատերազմի հենց ամենասկզբից Իսպանիան Առանցքի ուժերին դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց։ Բացի գաղափարական նմանությունից, Իսպանիան քաղաքացիական պատերազմի ժամանակ մատակարարումների համար պարտքով տվել էր 212 միլիոն ԱՄՆ դոլար։ 1939 թվականի մարտի 26-ին գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի կառավարությունը ստորագրեց «Հակակոմունիստական համաձայնագիրը»։ Իսկ 1940 թվականի հունիսին Ֆրանսիայի անկումից հետո Բեռլինում Իսպանիայի դեսպանը հուշագիր ներկայացրեց, որում Ֆրանկոն հայտարարում էր, որ «որոշակի պայմաններով պատրաստ է Գերմանիայի ու Իտալիայի կողմից»:Դրանից հետո Իսպանիայում սկսվեց պատերազմին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներ։ Այսպես, իսպանական մամուլում ծավալվեց հակաբրիտանական և հակաֆրանսիական արշավանք, որի շրջանակներում պահանջներ էին ներկայացվում Ֆրանսիական Մարոկկոն և Կամերունը հանձնել Իսպանիային ու վերադարձնել Ջիբրալթարը[14]։ 1940 թվականի հունիսի 19-ին Ֆրանցիսկո Ֆրանկոն հայտնում էէ Բեռլինին պատերազմի մեջ ներգրավելու իր պատրաստակամության մասին, սակայն Ադոլֆ Հիտլերը զայրացած էր Մադրիդի պահանջներից, որոնցով վերջինը պահանջում էր իրեն հանձնել Ֆրանսիական Մարոկկոն և Կամերունը, որը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը պատկանում էր Գերմանիային և որը Բեռլինը նախատեսում էր վերցնել իրեն[15]։

 
Ֆրանցիսկո Ֆրանկոն Կառլ Վոլֆի, Հենրիխ Հիմմլերի և Սերանո Սուների հետ, 1940 թվական

Սկզբնական շրջանում Ադլոֆ Հիտլերը հետաքրքրված չէր պատերազմում Իսպանիայի ներգրավմամբ, քանի որ վստահ էր իր հաղթանակին։ 1940 թվականի օգոստոսին, երբ Բեռլինը սկսեց լուրջ վերաբերվել պատերաազմին Մադրիդի մասնակցությանը, առաջացավ խնդիր։ Գերմանիային պետք էին Իսպանական Մարոկկոում և Կանարյան կղզիներում օդային և ռազմածովային բազաներ տեղադրել, ինչին համաձայն չէր Ֆրանցիսկո Ֆրանկոն[16]։ Ֆրանսիայի նկատմամբ գրանցած հաղթանակից հետո Ադոլֆ Հիտլերը կրկին վերածնեց Гитлер возродил Պլան «Z»-ն (հետաձգված 1939 թվականի սեպտեմբերին), որն իրենից ներկայացնում էր գերմանական ռազմածովային ուժերի լայնամասշտաբ վերազինում և ընդլայնում ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի հետ բախման նպատակով Հիտլերը ցանկացավ գերմանական ռազմաբազաները տեղակայել Մարոկկոյում[17]։ Ամերիկացի պատմաբան Գերհարդ Վեյինբերգը այս կապակցությամբ գրել է. - «Այն փաստը, որ գերմանացիները պատրաստ էին հրաժարվել պատերազմին Իսպանիայի մասնակցությունից, այլ ոչ թե հրաժարվել իրենց պլաններին ստեղծել ռազմածովային բազաներ Արևմտաաֆրիկյան ափին և դրանից դուրս, անկասկած, ցույց է տալիս Հիտլերի համար այդ հարցի կարևորությունը, երբ նա նայում էր առաջ՝ պլանավորելով Միացյալ Նահանգների դեմ ռազմածովային պատերազմ»[17]։ Սեպտեմբերին, երբ Բրիտանիայի համար ճակատամարտում Թագավորական ռազմաօդային ուժերը պայքարում էին Լյուֆտվաֆեյի դեմ, ցուցադրեցին իրենց ամրությունը, Հիտլերը Ֆրանկոյին խոստացավ օգնել ակտիվ ներգրավման դիմաց։ Այդ քայլը դարձավ դաշնակիցների՝ հյուսիս-արևմտյան Աֆրիկա ներխուժումը կանխելու պլանի մաս։ Հիտլերը խոստացել էր, որ «Գերմանիան կանի ամեն հնարավորը, որպեսզի օգնի Իսպանիային» և ճանաչում է Ֆրանսիական Մարոկկոյի նկատմամբ իսպանական հավակնությունները, եթե Իսպանիան կիսի իր հետ մարոկկոյան ռեսուրսները։ Ֆրանկոն պատասխանեց ջերմորեն, բայց առանց որևէ հստակ պարտավորություններ ստանձնելու։ Միևնույն ժամանակ, ֆալանգիստական զանգվածային լրատվության միջոցները բարձրացրեցին տարածքների վերամիավորման հարցը՝ մատնանշելով Ֆրանսիայի կազմում գտնվող Կատալոնիայի և Բասկերի Երկրի տարածքները[18][19]։

Ադոլֆ Հիտլերն ու Ֆրանցիսկո Ֆրանկոն հանդիպել են միայն մեկ անգամ 1940 թվականի հոկտեմբերի 23-ին ֆրանսիական Հենդայում, որպեսզի հստակեցնեն միության մանրամասները։ Այդ ժամանակ դաշինքի առավելությունները երկու կողմերի համար էլ դարձան առավել անհասկանալի։ Գերմանիայի և Իտալիայի կողմից պատերազմում ներգրավելու դիմաց Ֆրանկոն պահանջում էր Կանարյան կղզիներն ռազմավարական առումով ամրապնդելու համար օգնություն, ինչպես նաև մեծ քանակով ցորեն, վառելիք, ռազմական տեխնիկա, ռազմական ինքնաթիռներ և այլ տեսակի սպառազինություն։ Ի պատասխան Ֆրանկոյի գրեթե անլուծելի պահանջներին՝ Հիտլերը սպառնաց Վիշիյան Ֆրանսիայի կողմից իսպանական տարածքների հնարավոր անեքսիայով։ Վերջիվերջո, նրանց չհաջողվեց համաձայնության գալ։ Մի քանի օր անց Գերմանիայում Հիտլերը Մոսուլինիին հայտնեց. - «Ես նախընտրում եմ հանել իմ ատամներից երեքը կամ չորսը, քան կրկին զրուցել այդ մարդու հետ»։ Պատմաբանները մինչ օրս վիճում են այն մասին, թե ինչու Ֆրանցիսկո Ֆրանկոն Իսպանիայի՝ պատերազմ մտնելու համար Հիտլերից պահանջեց այդքան բարձր գին, արդյո՞ք կաուդիլիոն ինքն իրեն գերազանցեց՝ իրեն գերագնահատելով Գերմանիայի համար Իսպանիայիկարևորությունը, թե՞ փրկելով երկիրը պատերազմին մասնակցելուց՝ դիտավորյալ սահմանեց այդքան բարձր վճոր՝ իմանալով, որ Հիտլերը կհրաժարվի դաշինք կազմել այդ պայմաններով։

 
Իսպանացի փախստականների հուշահամալիրը Ֆրանսիայում։ Նրանք կռվել էին Իսպանիայի քաղաքացիական պատերազմում և и во Ֆրանսիական դիմադրությունում, երեաների իրավունքների զբոսայգի, Սեն Դենի

Իսպանիան ԱՄՆ-ից նավթի մատակարարումից կախվածության մեջ էր գտնվում։ Մեծ Բրիտանիայի խնդրանքով Վաշինգտոնը սահմանափակեց իսպանացիները վառելիքի մատակարարման ծավալները։ Չունենալով ուժեղ ռազմածովային նավատորմ՝ ցանկացած իսպանական ներխուժում բախվելու էր նավթի պակասության խնդիրն։ Այս հարցում անօգուտ էր հույսը դնել դաշնակիցների՝ Գերմանիայի և Իտալիայի վրա, քանի որ նրանք նույնպես ունեին վառելիքի պակասորդ։ Գերմանական տեսնկյունից Վիշիի վարչակարգի ակտիվ արդյունավետ արձագանքի համատեքստումպատերազմում Իսպանիայի ներգրավման հարցը մղվում է երկրորդ պլան։ Բացի այդ, որպեսզի պահպանի Վիշիի վարչակարգը, իսպանացիների կողմից Մարոկկոյում առաջարկվող տարածքային փոփոխություններն անթույլատրելի էին։ Այս ամենի ֆոնին բանակցություններն ավարտվեցին 10 ժամ անց առանց որևէ համաձայնության գալու։

1940 թվականի դեկտեմբերին Հիտլերը Մադրիդի դեսպանի միջոցով կրկին կապվեց Ֆրանկոյի հետ։ Գերմանիան փորձում էր ստիպել Իսպանիային համաձայնություն տալ, որպեսզի իր տարածքով գերմանական զորքերը մտնեն Ջիբրալթար։ Ֆրանկոն հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ Միացյալ թագավորությունը դեռևս Իսպանիայի և իր գաղութների համար մեծ վտանգ է ներկայացնում։ Իր պատասխան նամակում կաուդիլիոն գրեց, որ ցանկանում է սպասել մինչև որ Բրիտանիան կտապալվի։ Երկրորդ նամակում Հիտլերը առաջարկեց Իսպանիային ցորեն և ռազմական մատակարարումներ։ Այդ ժամանակ, սակայն, В своём ответном письме каудильо писал, что хочет подождать, пока Британия падёт. Во втором письме Гитлер предложил Испании зерно и военные поставки. К этому времени, однако, իտալական զորքերը Կիրենաիկայում և Իտալական Արևելյան Աֆրիկայում անգլիացիների կողմից ջախջախվեցին, իսկ Թագավորական ռազմածովային նավատորմը իտալական ջրերում դրսևորում էր ազատ գործելու իր ունակությունները և Ֆրանսիական Ալժիրի Մերս էլ Կեբիրում չեզոքացրեց Վիշիի ռազմածովային ուժերը։ Այս ամենի հետևանքով Ֆրանկոն հրաժարվեց Հիտլերի առաջարկից։

 
Իսպանական հակաֆաշիստները Մաուտխաուզեն համակենտրոնացման ճամբարում դաշնակիցներին ողջունելու համար ծածանում են դրոշ

Համաձայն սեփական ինքնակենսագրության՝ Ֆրանցիսկո Ֆրանկոն 1941 թվականի փետրվարի 12-ին Ադոլֆ Հիտլերի խնդրանքով մասնավոր ձևաչափով Իտալիայի Բորդիգերա քաղաքում հանդիպել է իտալական առաջնորդ Բենիտո Մուսոլինիի հետ[20]։ Ֆյուրերը հույս ուներ, որ վերջին շրջանի մի շարք պարտություններից հետո դՈՒՉԵՆ ԿԱՐՈՂ Է կաուդիլյո Ֆրանկոյին համոզի ստանալ աջակցություն։

1941 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանցիսկո Ֆրանկոն ստորագրեց «Հակակոմունիստական համաձայնագրի» շարունակման փաստաթղթի տակ։ 1942 թվականին «Ջահ» ռազմագործողության (Հյուսիսային Աֆրիկայում դաշնակիցների ափ դուրս գալու գործողություն) պլանավորման ժամանակ էական ազդեցություն ունեցան այն անհանգստությունները, որ Իսպանիան հնարավոր է հրաժարվի միանալ Առանցքի ուժերի երկրներին, ինչն էլ կարող է հանգեցներ հակահիտլերյան դաշինքի համար Ջիբրալթարի նեղուցի փակմանը։ Այդպիսի իրավիճակի դեպքում որոշվեց հետևակի ափ դուրս բերելու վայրերի թվում ներառել նաև Կասաբլանկան, որպեսզի ունենան Մարոկկոյի տարածքով անցնող և նեղուցը շրջանցող ճանապարհ։

Չնայած այն հանգամանքին, որ պատերազմի ժամանակ Իսպանիան հակամարտող կողմ չէր հանդիսանում, Առանցքի ուժերին բացահայտ աջակցությունը հանգեցրեց երկրի հետպատերազմյան մեկուսացման։ Մասնավորապես, մի շարք երկրներ հետ կանչեցին իրենց դեսպաններին Իսպանիայից, բազմաթիվ երկրներ միացան առևտրային էմբարգոյին։ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, ով մի ժամանակ Ֆրանկոյին երաշխիքներ էր տալիս, որ Իսպանիան չի տուժի, մահացավ 1945 թվականի ապրիլին։ Ռուզվելտին փոխարինած նոր նախագահ Հարի Թրումանը, ինչպես նաև Բրտանիայի և Ֆրանսիայի նոր կառավարությունները առավել քիչ մտերմություն էին անում Ֆրանկոյի հետ։ Իսպանիան կարողացավ անդամագրվել Միավորված ազգերի կազմակերպությանը միայն 1955 թվականին։

Ռազմական գործողություններ խմբագրել

Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մասնակցել չուզենալուն ՝ Իսպանիան նախապատրաստվում էր երկրի պաշտպանությանը։ Սկզբնական շրջանում՝ 1940 և 1941 թվականներին, իսպանական բանակի մեծ մասը գտնվում էր երկրի հարավում, որպեսզի կանխկի Ջիբրալթարից դաշնակիցների հարձակումը։ Սակայն, ժամանակի ընթացքում, Ջիբրալթարի նկատմամբ գերմանացիների հետաքրքրության աճին զուգահեռռ Ֆրանկոն դիվիզիաների մի մասը տեղափոխեց լեռներ և տեղակայեց ֆրանսիական սահմանի երկայնքով, որպեսզի կանխի Գերմանիայի ներխուժումը։ Երբ հայտնի դարձավ, որ դաշնակիցները հակամարտությունում աստիճանաբար ճնշում են Առանցքի ուժերին, Ֆրանկոն իր գրեթե բոլոր զորքերը տեղակայեց իսպանա-ֆրանսիական սահմանին՝ դաշնակիցների ղեկավարների կողմից ստանալով անձնական երաշխիքներ, որ նրանք չեն մտնի Իսպանիա։

«Ֆելիկս» ռազմական գործողություն խմբագրել

Տես նաև Ջիբրալթարը Երկրորդ համաշխարհային պատերազմում

 
Իսպանիա Գերմանիայի ներխուժման պլաններն ու բրիտանական հնարավոր ներխուժումը[21][22]

Ջիբրալթարը, հանդիսանալով բրիտանական խոշոր ռազմական բազա, իր հարմարավետ տեղադրության ուժով և Ատլանտյան օվկիանոսի ու Միջերկրական ծովի իրար միացման հանգամանքով, մեծ դերակատարում ուներ Միջերկրական ծովի վերահսկողության և դեպի Սուեզի ջրանցք ու Մերձավոր Արևելք տանող ծովային երթուղիների հսկողության, ինչպես նաև ատլանտյան պարեկության համար։ Գերմանացիները նաև բարձր էին գնահատում հյուսիս-արևմտյան Աֆրիկայի նշանակությունը որպես ռազմաբազաների վայր և պատերազմին Միացյալ Նահանգների հնարավոր մասնակցության երթուղի։ Զարմանալի չէ, որ Բեռլինի պլաններում ներառված էին տարածաշրջանի օկուպացիան գերմանական մեծաթիվ ուժերի կողմից։ Գրավելով Ջիբրալթարը՝ գերմանական նավատորմը կփակեր դեպի Միջերկրական ծով տանող ճանապարհը և հարակից տարածքները իր համար կդարձներ հակահիտլերյան դաշինքի կողմից անհասանելի տարածքներ։

«Ֆելիկս» ռազմական գործողության պլանը նախատեսում էր Ջիբրալթարին հարվածներ հասցնել ծովից և երկնքից՝ հետագայում դեսանտի իջեցմամբ։ Ռազմական գործողության ամբողջական հաջողության համար նախատեսվում էր Ջիբրալթար ներխուժում ցամաքից։ Այդ նպատակով պահանջվում էր Վերմախտի ստորաբաժանումները տեղափոխել իրեն չեզոք հռչակած Իսպանիայի տարածքով։ Իսպանիայի բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն գերմանական զորքերն իր տարածքով տեղաշարժելու թույլտվության դիմաց խնդրեց Հիտլերին մատակարարել իր համար կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներ, ինչպես նաև երաշխիք, որ պատերազմի ավարտից հետո Իսպանիային կտրամադրվեն աֆրիկյան մի քանի գաղութներ։ Գերմանիան իրեն չէր կարող թույլ տալ կատարել Ֆրանկոյի պայմանը, և ռազմական գործողությունը հետաձգվեց մինչև որ կջախջախվեր Խորհրդային Միությունը («Հրահանգ 32»)[22]։ 1941 թվականի մարտին Բեռլինը ստիպված էր իր բոլոր ռեսուրսներն ուղել Խորհրդային Միության վրա հարձակվելու նախապատրաստական գործողություններին։ Մշակվեց նոր ռազմական գործողության պլան, որը անվանվեց «Ֆելիկս - Գենրիխ», որն իրենից ըստ էության ներկայացնում էր «Ֆելիկս ռազմական գործողության փոփոխված տարբերակը»։ Այն նախատեսվում էր իրականացնել այն բանից հետո, երբ կլուծվեին Ռուսաստանի հետ կապված որոշակի խնդիրներ։ Քանի որ այդ պայմանները չէին կատարվել, Ֆրանկոն չներգրավվեց պատերազմին[23]։

Կախված այն հանգամանքից, թե ինչպես կընթանար պատերազմը՝ գերմանացիները նախատեսում էին հարձակվել դաշնակիցների վրա Իսպանիայի տարածքով։ Առկա էր երեք նախնական պլան, որոնցից յուրաքանչյուը նախկինի համեմատ առավել ագրեսիվ դրույթներ էր պարունակում, քանի որ գերմանական հնարավորությունները թուլացել էին։

«Իզաբելա» ռազմական գործողություն խմբագրել

«Իզաբելա» ռազմական գործողությունն իրենից ներկայացնում է գերմանա-ֆաշիստական ուժերի կողմից Ջիբրալթարի գրավման ու Պիրենեյան թերակղզու բռնազավթման պլան, որը մշակվել էր 1941 թվականին[24][25][26]։ Համաձայն այդ նախագծի դրույթների՝ ենթադրվում էր «D» բանակների խմբի միացյալ ուժերով ներխուժել Պիրենեյան թերակղզու տարածք, այնտեղ ոչնչացնել կամ այնտեղից հեռացնել բրիտանական զորամասերը (եթե այդպիսիք լինեն) և զբաղեցնել իսպանական ու պորտոգալական նավահանգստային ենթակառուցվածքներն ատլանտյան առափնյակում[24][25]։ Բացի այդ, նախատեսվում էր Կանարյան ու Կանաչ հրվանդանի կղզիների բռնազավթում և Արևմտյան Աֆրիկայում գտնվող ֆրանսիական Դակար նավանահգստի գրավում[26]։ Իսպանական իշխանությունների դիմադրության դեպքում նախատեսված էր փոխարինել գեներալ Ֆրանկոյին մեկ այլ բռնապետով[24]։ Սակայն, Խորհրդային Միությունում գերմանական կայծակնային պատերազմի ձախողումով գերմանական հրամանատարությունը այդպես էլ չկարողացավ իրականացնել «Իզաբելա» ռազմական գործողությունը[24][25]։

«Իլոնա» ռազմական գործողություն խմբագրել

«Իլոնա» ռազմական գործողությունը, որը հետագայում վերանվանվեց «Գիզել», իրենից ներկայացնում էր «Իզաբելա» ռազմական գործողության կրճատված տարբերակը։ Այն մշակվել էր 1943 թվականին և պետք է իրականացվեր անկախ այն հանգամանքից, թե Իսպանիայն կմնա չեզոք թե ոչ։ Նախատեսվում էր, որ գերմանական հինգ դիվիզիաներ, որոնցից չորսը մեխանիզացված էին կամ մոտոհրաձգային, գործելով Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայից, պետք է գրավեին Իսպանիայից դեպի Պիրենեյան լեռներ տանող հարավային ելքերը, ինչպես նաև իրենց վերահսկողության ներքո վերցնել Իսպանիայի հյուսիսային նավահանգիստները, որպեսզի կանխեն դաշնակիցների հնարավոր ափ դուրս գալը[27]։

«Նյուրնբերգ» ռազմական գործողություն խմբագրել

«Նյուրնբերգ» ռազմական գործողությունը մշակվել է 1943 թվականի հունիսին և պետք է ապահովեր Պիրենեյների գործողության հակառակ կողմը՝ այսինքն՝ իսպանա-ֆրանսիական սահմանը, եթե դաշնակիցները մտնեին Իբերյան թերակղզի։ Ռազմական գործողության նպատակն էր կանխել դաշնակիցների հարձակումն Իսպանիայի ու Ֆրանսիայի վրա[28]։

Տանժերի բռնազավթում խմբագրել

1940 թվականի հունիսի 14-ին՝ այն օրը, երբ Փարիզը գրավվեց գերմանական զորքերի կողմից, իսպանական զորքերը բռնազավթեցին Տանժերի միջազգային գոտին։ Հաշվի չառնելով գրող Ռաֆայել Մասասի ու այլ իսպանացի ազգայնականների կոչերը կապված «Tánger español» անեքսիայի հետ՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգը հրապարակայնորեն Տանժերի օկուպացիան համարում էր պատերազմական ժամանակաշրջանի ժամանակավոր միջոց[29]։ Տանժերի բռնազավթման հետ կապված Մեծ Բրիտանիայի ու Իսպանիայի միջև դիվանագիտական վեճը 1940 թվականի նոյեմբերին հանգեցրեց Իսպանիայի կողմից բրիտանացիների իրավունքների պաշտպանության և այդ շրջանը չռազմականացնելու խոստման[30]։ Քաղաքի նախկին կարգավիճակը վերականգնվեց 1945 թվականի հոկտեմբերի 11-ին[31];

MI6-ի կողմից կաշառում խմբագրել

Համաձայն Գերման Կելիի գրքի, որը լույս է տեսել 2008 թվականին՝ Ուինսթոն Չերչիլը թույլատրեց մեկ միլիոն ԱՄՆ դոլարով կաշառել իսպանացի գեներալին, որպեսզի նա ազդի Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգի վրա այն տեսակետից, որպեսզի թույլ չտրվի Իսպանիային ներգրավել պատերազմին Գերմանիայի կողմից[32]։ 2013 թվականի մայիսին հրապարակվեցին փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ MI6-ը ներկա փոխարժեքով հաշված ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել, որպեսզի կաշառի իսպանացի բարձրաստիճան զինվորականներին, նավատերերին և այլ գործակալների։ Այդ գործողություններն ուղղված էին Իսպանիային պատերազմից հետ պահելունref>Richard Norton-Taylor (2013 թ․ մայիսի 23). «MI6 spent $200m bribing Spaniards in second world war». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.</ref>:

Ռեսուրսներ և առևտուր խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ ռեսուրսները խիստ անբավարար էին՝ Ֆրանկիստական Իսպանիան Գերմանիային մատակարարում էր ռազմավարական որոշ միջոցներ։ Երկու երկրների միջև կնքվել էր մի շարք գաղտնի համաձայնագրեր։ Մադրիդի կողմից մատակարարվող հիմնական ռեսուրսը հանդիսանում էր վոլֆրամիտի հանքաքարը։ Այն արդյունահանվում էր Իսպանիայում գտնվող գերմանական հանքերից։ Վոլֆրամիտը Գերմանիային հարկավոր էր իր ճշգրիտ տեխնիկայի արտադրության, հետևաբար նաև սպառազինության համար։ Չնայած դաշնակիցները փորձում էին գնել հասանելի ամբողջ պաշարները, որոնք գնանկում ունեցան, ինչպես նաև Իսպանիայի վրա ազդելու համար իրականացվող դիվանագիտական գործողություններ՝ դեպի Գերմանիա մատակարարումները շարունակվեցին մինչև 1944 թվականի օգոստոս։

Վոլֆամիտից բացի Իսպանիան Գերմանիային էր մատակարարում ևան այլ միներալներ, մասնավորապես՝ երկաթի հանքաքար, ցինկ, կապար և սնդիկ։ Իսպանիան նաև հանդես էր գալիս որպես Հարավային Ամերիկայից այնպիսի ապրանքների առաքման միջնորդ, ինչպիսիք են արդյունաբերական ալմազներր և պլատինը։ Պատերազմից հետո ի հայտ եկան Գերմանիայի և Իսպանիայի միջև իրականացված բազմաթիվ գործարքների փաստեր։ Այդ գործարքները դադարեցին իրականացվել 1945 թվականի մայիսին։ Համարվում էր, որ ոսկին ստացվում էր գրավյալ տարածքները թալանելուց, սակայն դաշնակիցների բոլոր ջանքերն ուղղված այդ ոսկին վերադարձնելուն անհաջողության մատնվեցին։

Հետախուզություն և սաբոտաժ խմբագրել

 
Սան Սեբաստիանում գտնվող բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության համար Վիշիյան Ֆրանսիայի ժամանակ Կանֆրանկ երկաթուղային կայարանը ծառայում էր մարդկանց տեղափոխման ու տեղեկատվության փոխանակման աղբյուր

Այնքան ժամանակ, մինչև Իսպանիան թույլատրում էր, գերմանական Աբվեր ռազմական հետախուզությունը կարող էր Իսպանիայում և Իսպանական Մարոկկոյում հանգիստ աշխատել հա-ախ համագործակցելով ազգայնական կառավարության հետ։ Ջիբրալթարը հանդիսանում էր լրտեսության, դիվերսիայի ու սաբոտաժի հիմնական թիրախը, ինչի համար օգտագործվում էր իսպանական աշխատավորների հակաբրիտանական տրամադրությունները։ Այդպիսի գործողություններից մեկը տեղի ունեցավ 1943 թվականի հունիսին, երբ մի քանի պայթյուններ նավաշինարանում առաջացրեցին հրդեհ։ Իրենց հերթին բրիտանացիներն աշխատում էին իսպանացիների հակաֆաշիստական տրամադրությունների ուղղությամբ, որպեսզի բացահայտեն հետագա գործողությունները։ Այդպես կանխվեց ընդհանուր հաշվով սաբոտաժի 43 փորձ։ 1944 թվականի հունվարին իսպանացի երկու աշխատավոր, որոնք դատապարտվել էին սաբոտաժի համար, մահապատժի ենթարկվեցին։

Աբվերը նաև դիտորդական կետեր էր տեղադրել Ջիբրալթարի նեղուցի երկու կողմերում՝ հավաքելով նավերի շարժի ու բրիտանական նավերի կրակի մասին տեղեկություններ։ Германский агент в Կադիսում գերմանական գործակալը դարձավ դաշնակիցների կողմից հաջողությամբ իրականացված գործողության թիրախ։ Այն ուղղված էր թշնամն ապատեղեկատվություն տրամադրելուն։ Հենց այդ պատճառով Հիտլերը հավատացել էր, որ 1943 թվականին դաշնակիցները դեսանտ են իջեցնելու ոչ թե Սիցիլիայում, այլ Հունաստանում։ 1944 թվականի սկզբին իրավիճակը փոխվեց։ Դաշնակիցները Գերմանիայի նկատմամբ ստացան ակնհայտ առավելություն։ Մեկ երկակի գործակալը Մեծ Բրիտանիային փոխանցեց բավարար ապացույցներ, որպեսզի բողոքի նոտա ուղարկվի իսպանական կառավարությանը։ Արդյունքում Իսպանիայի կառավարությունը հայտարարեց իր «խիստ չեզոքության» մասին։ Այդպիսով, Իսպանիայի հարավում Աբվերի գործողությունները դադարեցին։

Հրեաներ ու այլ փախստականներ խմբագրել

Պատերազմի առաջին տարիներին Իսպանիայում փախստականների հանդեպ վերաբերմունքը հիմնականում նկատելի չէր[33]։ Փախստականները, որոնց մեծ մասը Արևմտյան Եվրոպայից էին, փախել էին Ֆրանսիայի օկուպացիայի հետևանքով համակենտրոնացման ճամբարներ ուղարկվելուց խուսափելու համար։ Կայնին նաև Արևելյան Եվրոպայից, հատկապես Հունգարիայից հեռացած հրեաներ։ Տրուդի Ալեկսի գրում է հրեաները փախնում էին մահվանից ու գնում մի երկիր, որտեղ նրանց նույնսիկ չէին թույլատրում որպես հրեաներ ազատորեն ապրել[34]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում իսպանացի դիվանագետները տարածում էին իրենց պաշտպանությունը արևելաեվրոպական հրեաների նկատմամբ, հատկապես՝ Հունգարիայում։ յն հրեաներին, որոնք հավակնում էին իսպանացի լինել, տրամադրվում էր իսպանական փաստաթղթեր առանց սեփական ծագումն ապացուցելու անհրաժեշտության։ Նրանք կա՛մ մեկնում էին Իսպանիա, կա՛մ էլ հնարավորություն էին ստանում պատերազմը հաղթահարել նացիստների կողմից օկուպացված երկրներում իրենց նոր իրավական կարգավիճակով։

Երբ կոմս Ֆրանցիսկո Սոուսան նշանակվեց Իսպանիայի Արտաքին գոործերի նախարարի պաշտոնում՝ փոխարինելով Ֆրանցիսկո Ֆրանկոյի աներձագը հանդիսացող Ռամոն Սուներային, իսպանական դիվանագիտությունը սկսեց «առավել շատ կարեկցել հրեաներին»։ Ֆրանկոն անձամբ երբեք այդ մասին ոչինչ չի ասել[33]։ Մոտավորապես այդ ժամանակահատվածում իսպանացի բժիշկների խումբը, այցելելով օկուպացված Լեհաստան, գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկի կողմից տեղեկացվեցին հրեաներին ոչնչացնելու գերմանական ծրագրերի մասին։ Վերադառնալով հայրենիք՝ նրանք այդ մասին հայտնեցին ադմիրալ Կարերո Բլանկոյին, ով աաստացված տեղեկատվությունը փոխանցեց Ֆրանցիսկո Ֆրանկոյին[35]։

Դիվանագետները քննարկեցին Իսպանիան որպես հնարավոր երթուղի Կասաբլանկայի մոտ գտնվող ճամբար տեղափոխելու ուղի, բայց ստիպված էին այդ պլանից հրաժարվել Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կողմից աջակցություն չունենալու պատճառով [36]։ Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանում իսպանա-ֆրանսիական սահմանին վերահսկողությունը փոքր-ինչ թուլացվեց[37], ինչի շնորհիվ հազարավոր հրեաներ կարողացան մտնել Իսպանիա (շատերն օգտվեցին մաքսանենգ ճանապարհներից)։ Նրանցից գրեթե բոլորը հաղթահարեցին պատերազմական դժվար ժամանակաշրջանը[38]։ Հրեական Ջոինթ բարեգործական կազմակերպությունն այդ ժամանակ բացահայտ գործում էր Բարսելոնայում[39]։

Այդ ամենից հետո շուտով Իսպանիան սկսեց քաղաքացիություն տալ Հունաստանում, Հունգարիայում, Բուլղարիայում և Ռումինիայում բնակվող հրեա-սեֆարադներին։ Իսպանիայի քաղաքացիություն կարողացան ստանալ նաև բազմաթիվ հրեա-աշկենազներ, ինչպես նաև որոշակի թվով ոչ հրեաներ։ Բուդապեշտում իսպանական առաքելության ներկայացուցիչ Անխել Սանս Բրիսը Հունգարիայում փրկեց հազարավոր հրեաներ՝ նրանց տրամադրելով իսպանական քաղաքացիություն, տեղավորելով ապահով տներում և սովորեցնելոով իսպաներեն այն մակարդակի, որպեսզի նրանք կարողանային ձևացնեին, որ իրենք սեֆարդներ են։ Ալեկսին ենթադրում է, որ իսպանացի դիվանագետների կողմից փրկված հրեաների թվաքանակը սահմանափակվում էր, քանի որ վտանգ կար գերմանացիների թշնամանքին արժանանալու վտանգ կար:[40]; Այսպես, Սանս Բրիսը պատերազմի վերջում ստիպված էր Բուդապեշտից փախչել՝ թողնելով իր կողմից փրկված հրեաներին։ Իտալացի դիվանագետ Ջորջո Պերլասկան, ով ինքն անձամբ էր ապրում իսպանական հովանավորչության ներքո, օգտագործում էր կեղծ փաստաթղթեր, որպեսզի հունգարական իշխանություններին համոզի, որ նա Իսպանիայի նոր գլխավոր կոնսուլն է; Այդ կերպ նա կարողացավ փրկել հազարավոր հունգարական հրեաների[41]։

Իսպանիան գործնականում ավելի շատ ջանքեր էր գործադրում, որպեսզի օգնի հրեաներին խուսափել համակենտրոնացման ճամբարներ տեղափոխվելուց, քան չեզոք երկրների մեծ մասը[41][42]։ Այդ ժամանակ փախստականների թեմայով Իսպանիայում կազմակերպվում էին բանավեճեր ու քննարկումներ։ Չնայած սիոնիզմի ու «հրեականության» նկատմամբ իր վերաբերմունքին՝ կարելի է ենթադրել, որ Ֆրանցիսկո Ֆրանկոն չէր կիսում նացիստների կատաղի հակասեմականությունը։ Շուրջ 25000-ից 30000 փախստականներ, հիմնականում՝ հրեաներ, թույլտվություն ստացան Իսպանիայի տարածքով հեռանալ դեպի Պորտուգալիա և այլ երկրներ։

Որոշ պատմաբաններ պնդում են, որ այդ փաստերը վկայում են Ֆրանկոյի վարչակարգի մարդասիրությունն այն դեպքում, երբ մյուսները նշում են, որ վարչակարգը թույլատրել է հրեաներին Իսպանիան օգտագործել միայն որպես տարանցիկ երկիր։ Պատերազմից հետո Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգը բավականին հյուրընկալ էր այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու էին հրեաների արտաքսման համար։ Մասնավորապես այդպիսի անձանցից էր Լուի Դարկե դե Պելպուան, ով Ֆրանսիայի վիշինյան կառավարությունում 1942 թվականի մայիսից մինչև 1944 թվականի փետրվարը եղել է հրեաների հարցերով կոմիսարը[43]։

Ֆրանկոյի անվտանգության ծառայության ղեկավար Խոսե Մարիա Ֆինատ ի Էսկրիվա դե Ռոմանին 1941 թվականի մայիսի 13-ին բոլոր նահանգապետներին պաշտոնական հրահանգ ուղարկեց՝ կարգադրելով կազմել իրենց նահանգներում գտնվող (տեղացի ու արտասահմանից ժամանած) բոլոր հրեաների ցուցակները։ 6 հազար անունից բաղկացած ցուցակների կազմումից հետոՌոմանին նշանակվեց Գերմանիայում դեսպան, ինչը նրան հնարավորություն տվեց անձամբ Հիմմլերին հանձնել դրանք։ 1945 թվականին պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո իսպանական կառավարությունը փորձեց ոչնչացնել նացիստների հետ համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, սակայն այն պահպանվեց[44]։

Ճապոնական ռազմական փոխհատուցում խմբագրել

Պատերազմի ավարտից հետո Ճապոնիան պատերազմի ժամանակ ճապոնացի զինվորների կողմից նշանակալի վնասներ հասցնելու համար ստիպված էր հսկայական փոխհատուցումներ կատարել տուժող երկրներին։ Այդպիսի երկրներից էր Իսպանիան, որը փոխհատուցում ստացավ ավելի քան 100 իսպանական քաղաքացիների, այդ թվում նաև՝ մի քանի կաթոլիկ քարոզիչների մահվան և համար и уничтожение испанских объектов на Филиппинах во время ճապոնական օկուպացիայի ժամանակ Ֆիլիպիններում մի շարք օբյեկտների ոչնչացման համար։ Այդ նպատակով 1954 թվականին Ճապոնիան կնքեց 54 երկկողմ պայմանագիր, այդ թվում նաև՝ Իսպանիայի հետ 5,5 միլիոն ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ։ Սահմանված գումարը վճարվեց 1957 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bond, 2003, էջեր 100–102
  2. «November 19, 1940: Hitler urges Spain to grab Gibraltar». The History Channel (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Operation Felix: Assault on Gibraltar» (անգլերեն). Stone & Stone Books. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  4. Sager, Murray (July 2009). «Franco, Hitler & the play for Gibraltar: how the Spanish held firm on the Rock». Esprit de Corps
  5. Дробзяко С. И., Романько О. В., Семёнов К. К. Иностранные формирования Третьего рейха. — М.: АСТ; «Астрель», 2009. — 845 с. — (Неизвестные войны). — ISBN 978-5-271-23888-8
  6. Քանի որ իսպաներենում չկա երկնագույնի ու կապույտի միջև տարբերություն, այդ իսկ պատճառով «azul» բառը կարելի է նաև թարգմանել որպես «Երկնագույն դիվիզիա»
  7. Мигель Фернандэс Бас — шеф бюро испанского агентства новостей «EFE» в Москве о «Голубой дивизии».
  8. Crowdy, Terry (2007). French Resistance Fighter: France’s Secret Army. Oxford: Osprey Publishing. 1-84603-076-5 p. 13
  9. Ֆրանսիական 2-րդ զրահատանկային դիվիզիայի շարքերում ծառայած իսպանացիների թվաքանակը մնում է վիճելի։ 1949 թվականի Վետերանների ֆրանսիական պաշտոնական համացուցակում նշված է, որ դիվիզիայի կազմում կռվել են ոչ ավել քան 300 իսպանացիներ
  10. Lapeyre, Francis (2008 թ․ դեկտեմբերի 10). «Evelyn Mesquida présente son livre à la librairie espagnole de Paris». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  11. Gaspar, Celaya, Diego (2011 թ․ դեկտեմբերի 15). «Portrait d'oubliés. L'engagement des Espagnols dans les Forces françaises libres, 1940-1945». Revue historique des armées (ֆրանսերեն) (265). ISSN 0035-3299.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Jornet, José (2007 թ․ հոկտեմբերի 1). «« Il était une fois la République espagnole… »». Les Cahiers de Framespa (ֆրանսերեն) (3). doi:10.4000/framespa.442. ISSN 1760-4761.
  13. 13,0 13,1 Beevor, 2006, էջ 419
  14. Weinberg, 2005, էջ 133
  15. Weinberg, 2005, էջ 177
  16. Weinberg, 2005, էջեր 176–177
  17. 17,0 17,1 Weinberg, 2005, էջ 178
  18. Javier Tusell[en] (2003 թ․ սեպտեմբերի 2). «Serrano Suñer, tragedia personal y fascismo político». El País (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին. «Serrano ante él [Hitler] llegó a sugerir que el Rosellón debia ser español, por catalán, y que Portugal no tenía sentido como unidad política independiente.» {{cite web}}: Check |author= value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Santiago Pérez Díaz (2003 թ․ սեպտեմբերի 7). «El último de los de Franco». El País (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  20. Mario Cervi. «Franco e Mussolini s'incontrano a Bordighera». Bordighera.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  21. «Operação Félix - As forças preparadas para a invasão». areamilitar.net (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  22. 22,0 22,1 Bill Stone. «Second World War Books: Operation Felix: Assault on Gibraltar». Stone & Stone (անգլերեն).
  23. Shulman, 1995, էջ 66–67
  24. 24,0 24,1 24,2 24,3 СВЭ, 1979
  25. 25,0 25,1 25,2 ВЭ, 1995, էջ 308
  26. 26,0 26,1 Chant, 2013, էջ 93
  27. Christopher Chant. «Operation Gisela (i)». Operations & Codenames of WWII (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  28. Christopher Chant. «Nürnberg (ii)». Operations & Codenames of WWII (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  29. Payne, 1987, էջ 268
  30. Payne, 1987, note 28, էջ 274
  31. «Reestablishment of the International Regime in Tangiers». Department of State Bulletin. Department of State. XIII (330): 613Կաղապար:Endash618. 1945 թ․ հոկտեմբերի 21.
  32. Graham Keeley (2008 թ․ հոկտեմբերի 16). «Winston Churchill 'bribed Franco's generals to stay out of the war'». Aftermath News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  33. 33,0 33,1 Alexy, 1993, էջ 77
  34. Alexy, 1993, էջ 74
  35. Alexy, 1993, էջեր 164–165
  36. Alexy, 1993, էջեր 77–78
  37. Alexy, 1993, էջ 165
  38. Alexy, 1993, passim., էջ 79
  39. Alexy, 1993, passim., էջեր 154–155
  40. Alexy, 1993, et. seq., էջ 165
  41. 41,0 41,1 «Giorgio Perlasca». The International Raoul Wallenberg foundation. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  42. «Franco & the Jews». Hitler: Stopped by Franco. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  43. Nicholas Fraser, «Toujours Vichy: a reckoning with disgrace», Harper’s, October 2006, p. 86-94. Իսպանիայում նրա թաքնվելու մասին տեղեկատվությունը գտնվում է 91-րդ էջում
  44. Ofer Aderet — со ссылкой на отчёт, опубликованный 20 июня 2010 года в испанской ежедневной газете El Pais (2010 թ․ հունիսի 22). «WWII Document Reveals: General Franco Handed Nazis List of Spanish Jews». Haaretz (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Գրկանություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել