Իսպանիայի գետեր

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Իսպանիայի գետերը հիմնականում սնվում են անձրևների հաշվին, ինչով պայմանավորված է գետերի ձմեռային առավելագույն և ամառային նվազագույն մակարդակը։ Այդ ժամանակահատվածում գետերի մեծամասնության մակարդակը իջնում է իսկ համեմատաբար ավելի փոքրերը չորանում են։ Սեզոնային փոփոխությունները ազդեցություն չեն ունենում Իսպանիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում որտեղ գետերը խոր են և ողջ տարվա ընթացքում ջրի մակարդակը մնում է անփոփոխ։ Պիրենեյնում, Անդալուզյան լեռներում մասամբ նաև Կենտրոնական Կորդիլերներում, անձրևաջրերով սնվող գետերը համալրում է ձնհալքները։ Իսպանիայի խոշորագույն գետերի շարքում կարելի է առանձնացնել Ատլանտյան օվկիանոսի ավազանին պատկանող`Տախո, Դուերո, Գվադիանա, Գուանդալկիվիր գետերը։ Միջերկրական ծովի ավազանի հետ կապված են`Էբրո, Խուկար, Սեգուրա գետերը Խոշոր գետերի մեծ մասը իրենց մակերեսային ջրերի հետ միասին նավարկելի են։ Իսպանիայի հյուսիսային գետերը, որոնք ենթակա չեն սեզոնային տատանումների, օգտագործվում են էներգետիկ նպատակներով, մնացածը հիմնականում ոռոգման համար։ Մի շարք գետերում կառուցված են արհեստական ջրամբարներ[1]։

Իսպանիայի գլխավոր գետերը
Էբրո
Արագոն
Գվադալկիվիր

Ցանկ խմբագրել

Իսպանիայում ամենաերկար գետերի ցանկը՝


Գետ Իսպաներեն անվանումը Երկարությունը Իսպանիայի տարածքում

,
կմ

Ընդհանուր երկարությունը

,
կմ

1 Էբրո Ebro 910 910
2 Տախո Tajo 730 1007
3 Գվադալկիվիր Guadalquivir 657 657
4 Գվադիանա Guadiana 605 865
5 Դուերո Duero 573 895
6 Խուկար Júcar 498 498
7 Խենիլ Genil 337 337
8 Սեգուրա Segura 325 325
9 Մինո Miño 310 310
10 Տուրիա Turia 290 290
11 Պիսուերգա Pisuerga 277 277
12 Էսլա Esla 275 275
13 Սեգրե Segre 250 261
14 Տորմեց Tormes 247 247
15 Սիլ Sil 225 225
16 Խալոն Jalón 224 224
17 Սուխար Zújar 210 210
18 Տեր Ter 209 209
19 Ալագոն Alagón 201 201
20 Արագոն Aragón 197 197
21 Խարամա Jarama 194 194
22 Սիգուելա Cigüela 194 194
23 Ալբերչե Alberche 192 192
24 Գուադալոպե Guadalope 182 182

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Главный редактор А. М. Прохоров. Большая советская энциклопедия. Третье издание. Том 10. ИВА-ИТАЛИКИ. — М.: «Советская энциклопедия», 1970. — С. 497.

Արտաքին հղումներ խմբագրել