Իսկո

իսպանացի ֆուտբոլիստ

Ֆրանսիսկո Ռոման Ալարկոն Սուարես, (իսպ.՝ Francisco Román Alarcón Suárez), հայտնի է Իսկո (իսպ.՝ Isco անունով; ապրիլի 21, 1992, Անդալուսիա), իսպանացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից։

Իսկո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրանսիսկո Ռոման Ալարկոն Սուարես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Անդալուսիա, ԻսպանիաԻսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեալ Մադրիդ
Համար 22
Պատանեկան կարիերա
2006 - 2009 Իսպանիա Վալենսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 - 2011 Իսպանիա Վալենսիա B 52 (16)
2010 - 2011 Իսպանիա Վալենսիա 4 (0)
2011 - 2013 Իսպանիա Մալագա 69 (14)
2013 - Իսպանիա Ռեալ Մադրիդ 201 (36)
Ազգային հավաքական
2008 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 3 (1)
2008 - 2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 21 (6)
2010 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 1 (1)
2010 - 2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 12 (7)
2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 6 (1)
2011 - 2013 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 19 (14)
2012 - Իսպանիա Իսպանիա (մինչև 23) 5 (0)
2013 - Իսպանիա Իսպանիա 38 (12)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Թիմային կարիերա խմբագրել

Վալենսիա խմբագրել

 
Իսկոն Իսպանիայի երիտասարդական ազգային հավաքականի մարզման ժամանակ

Իսկոն հանդիսանում է «Վալենսիա» ակումբի կանտերանո (սան)։ Նա իր նորամուտը առաջին ակումբում նշել է Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Լոգրոնյես» ակումբի դեմ։ Այդ խաղը ավարտվեց 4-1 հօգուտ «Վալենսիայի», իսկ Ֆրանսիսկոն դարձավ դուբլի հեղինակ[1]։ Իր նորամուտը Լա Լիգայում նա նշել է 14 նոյեմբերի 2010 թվականին «Խետաֆե» ակումբի դեմ։ Խաղն ավարտվեց «Վալենսիա»-ի հաղթանակով 2-0 հաշվով։ Իսկոն խաղադաշտ էր մտել՝ փոխարինելով Արից Ադուրիսին[2]։ Կիսապաշտպանը առաջին թիմում երկար հանդես չի եկել, նա հիմնականում խաղացել է «Վալենսիա»-ի երկրորդ թիմում։ 2010/2011 մրցաշրջանում նա դարձել է 15 գոլի հեղինակ՝ օգնելով թիմին դուրս գալ երրորդ դիվիզիոն։ Նա «Վալենսիա»-ի երիտասարդական թիմում խաղացել է 2006-2009 թվականներին, այնուհետև տեղափոխվել «Վալենսիա Բ»՝ անցկացնելով 52 խաղ, դարձել է 16 գոլի հեղինակ, այստեղ նույնպես նա անցկացրել է 3 տարի՝ 2009-2011։ 2010/11 մրցաշրջանում խաղացել է «Վալենսիա»-ի առաջին թիմում՝ մասնակցելով 4 խաղի։

Մալագա խմբագրել

 

2011 թվականի հունիսի կեսերին՝ 6 միլիոն եվրոյի դիմաց նա տեղափոխվում է «Մալագա»[3]։ 2011 թվականի սեպտեմբերի 22-ին Իսկոն իր նորամուտը նշեց նոր թիմում՝ խաղալով «Բարսելոնա» ակումբի դեմ։ Նույն թվականի նոյեմբերի 21-ին նա խփեց իր անդրանիկ գոլը՝ օգնելով թիմին հաղթանակի հասնել 3-1 հաշվով «Ռասինգ»-ի դեմ[4]։

2012 թվականի սեպտեմբերի 18-ին «Մալագա»Չեմպիոնների Լիգայի շրջանակնեում մրցում էր պետերբուրգյան «Զենիթ»-ի դեմ, այս հանդիպումը Իսկոյի համար առաջինն էր ՉԼ-ում, այս խաղում նա դարձավ 2 գոլի հեղինակ՝ դառնալով խաղի լավագույն խաղացող[5]։ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած հանդիպման ընթացքում ընդդեմ «Բետիսի» Իսկոն դարձավ գոլի հեղինակ և օգնեց իր թիմին խոշոր հաշվով հաղթանակ տանել 4-0 հաշվով։ Հոկտեմբերի 20-ին «Վալյադոլիդ»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դառնալով նա օգնեց իր թիմին բարդ խաղում հասնել հաջողության 2-1 հաշվով։

Հոկտեմբերի կեսերին տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ երիտասարդ իսպանացի կիսապաշտպանին նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթի»-ին, «Յուվենտուս»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն։ Հոկտեմբերի 27-ին հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ իսպանացին մոտ է իր պայմանագրի երկարաձգմանը «Մալագայի» հետ։ Նոր պայմանագրի հիման վրա կիսապաշտպանը պետք է ստանար տարեկան 1,5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ պայմանագիրը պետք է գործեր մինչ 2018 թվականը։ 2012 թվականի նոյեմբերի 6-ին կայացավ հանդիպում «Միլան»-ի հետ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, որտեղ Էլիզեուն գրավելով մրցակցի դարպասը Իսկոյի փոխանցումից հետո դուրս բերեց «Մալագային» 1/8 եզրափակիչ («Մալագայի» պատմության մեջ առաջին անգամ)։ Նոյեմբերի 13-ին Իսկոն արժանանում է «Տարվա հայտնություն-2012» մրցանակին, որը հանձնում է Իսպանիայի պրոֆեսսիոնալ ֆուտբոլային լիգան։ Իր նախկին թիմի դեմ հանդիպման ժամանակ, որը կայացավ նոյեմբերի 24-ին՝ նա դարձավ գոլի հեղինակ խաղի վերջին րոպեներին և ապահովեց իր թիմի վստահ հաղթանակը «Վալենսիայի» դեմ 4-0 հաշվով։

Իսկ 2012 թվականին Իսկոն արժանացավ «Golden Boy» մրցանակին, որը հանձնվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Դեկտեմբերի 22-ին դառնալով գոլի հեղինակ ապահովեց իր թիմի հաղթանակը մադրիդյան «Ռեալ»-ի դեմ, որը «Անչոուսների համար դարձավ առաջինը վերջի 29 տարվա մեջ տնային հանդիպումներում[6][7]։

2013 թվականի մարտի 13-ին՝ պորտուգալական «Պորտու»-ի դեմ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ իր ակումբին պատմության մեջ դուրս բերեց 1/4 եզրափակիչ[8][9]։ «Մալագա»-ի ղեկավարությունը որոշում կայացրեց հավերժ պահպանել «22» համարի մարզաշապիկը՝ ի պատիվ Ֆրանսիսկոյի։

Ռեալ Մադրիդ խմբագրել

 
Իսկոն Ռեալ Մադրիդում

2013 թվականի հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիսկո Ալարկոնը համալրում է մադրիդյան ակումբի շարքերը[10]։ Իսկոն կնքեց 5 տարվա պայմանագիր Արքայական ակումբի հետ, իսկ տրանսֆերի գինը կազմեց 30 միլիոն եվրո[11]։ Հուլիսի 3-ին Իսկոն ներկայացվեց, որպես «Ռեալ Մադրիդ» ակումբի խաղացող։ Նրան «Սանտիագո Բերնաբեու» էր եկել դիմավորելու շուրջ 8 հազար երկրպագու։ Օգոստոսի 18-ին կայացած իր դեբյուտային խաղի ժամանակ նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչն էլ օգնեց թիմին տանել իր առաջին հաղթանակը Լա Լիգայի խաղարկության շրջանակներում 2-1 հաշվով[12]։ Սեպտեմբերի 1-ին Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպման ժամանակ նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին տանել ևս մեկ կարևոր հաղթանակ[13]։ Սեպտեմբերի 17 թուրքական «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպման ժամանակ նա դարձավ «Ռեալ Մադրիդ»-ի առաջին գոլի հեղինակի 2013/14 մրցաշրջանում ՉԼ-ի շրջանակներում, իսկ խաղն ավարտվեց խոշոր 6-1 հաշվով՝ հօգուտ մադրիդիստների։

2014 թվականին Իսկոն օգնեց թիմին հաղթել Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև Իսպանիայի գավաթում և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում։ Դեկտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունում մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ[14]։ 2016 թվականին մադրիդյան ակումբի կազմում Իսկոն դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։ 2017 թվականի մայիսի 10-ին «Ատլետիկո Մադրիդի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան խաղում նա դարձավ գոլի հեղինակ[15]։ Այդ տարի Իսկոն առաջին անգամ դարձավ արքայական ակումբի կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն։

2017 թվականի ամառը Իսկոն հեղինակեց հաղթական գոլը անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» դեմ կայացած ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում և օգնեց իր թիմին նվաճելու հերթական տիտղոսը[16]։

2017 թվականի սեպտեմբերի 15-ին երկարաձգել է իր գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ մինչև 2022 թվականը[17]։

2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում անցկացրեց 200-րդ հանդիպումը Մադրիդի Ռեալի մարզաշապիկով[18]։

Երիտասարդական կարիերա խմբագրել

Երիտասարդական կարիերա Իպանիայի հավաքականում խմբագրել

Իսկոն մասնակցել է 2009 թվականի երիտասարդական աշխարհի առաջնությանը մինչև 17 տարեկան։ Իսպանիայի երիտասարդական հավաքականը գրավեց երրորդ հորիզոնականը, իսկ Իսկոն օգնեց իր թիմին խփած 3 գոլով։ 2012 թվականի օլիմպիական հավաքականի կազմում Իսկոն մեկնեց Օլիմպիական խաղեր, որոնք կայացել են Լոնդոնում[19], արդյունքում Իսպանիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբից և լքեց առաջնությունը։

Եվրոպայի երիտասարդական առաջնություն 2013 խմբագրել

2013 թվականի սկզբին Իսկոն հայտնվեց Իսպանիայի հավաքականի հայտացուցակում, որը մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը մինչև 21 տարեկան։ Հունիսի 12-ին խմբային փուլի Հոլանդիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ նա դարձավ գոլի հեղինակ։ 3 օր անց նա կրկին աչքի ընկավ խփած գնդակով՝ այս անգամ կիսաեզրափակչի շրջանակներում՝ գրավելով Նորվեգիայի դարպասը։ Եզրափակիչ հանդիպումը կայացավ Իտալիայի ընտրանու դեմ, որում Իսկոն հաջող իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Արդյունքում Իսպանիայի հավաքականը իր հետ տուն տարավ ոսկե մեդալները[20][21]։

Իսպանիայի ազգային հավաքական խմբագրել

2013 թվականի փետրվարի 6-ին ընկերական հանդիպման ժամանակ ընդդեմ Ուրուգվայի հավաքականի[22] Իսկոն նշեց իր նորամուտը ազգային հավաքականում՝ 2-րդ խաղակեսում փոխարինելով Անդրես Ինիեստային։ Սակայն նա չհրավիրվեց ազգային հավաքական՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը, որում Իսպանիայի ընտրանին ձեռնունայն վերադարձավ՝ դուրս չգալով նույնիսկ խմբից։

2014 թվականի նոյեմբերի 15-ին Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլում Բելառուսի հավաքականի դեմ խաղում Իսկոն հեղինակեց իր առաջին գոլը հավաքականի կազմում[23]։ 2018 թվականի մարտի 27-ին Արգենտինայի հավաքականի հետ ընկերական խաղում Իսկոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ[24]։

Գոլեր հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 15 նոյեմբերի 2014 Ուելվա Իսպանիա   Բելառուս 1:0 3:0

«Եվրո-2016» ընտրական փուլ

2 15 Նոյեմբերի 2016 Ուեմբլի, Լոնդոն, Անգլիա   Անգլիա 2:2 2:2 Ընկերական հանդիպում
3 24 Մարտի 2017 Էլ Միլինոն, Խիխոն, Իսպանիա   Իսրայել 4:1 4:1 Մունդիալ 2018 որակավորման փուլ
4 2 Սեպտեմբերի 2017 Սանտյագո Բեռնաբեու, Մադրիդ, Իսպանիա   Իտալիա 1:0 3:0 Մունդիալ 2018 որակավորման փուլ
5 2:0
6 5 սեպտեմբերի 2017 Ռաինպարկ, Վադուց, Լիխտենշտայն   Լիխտենշտայն 0:4 0:8 Մունդիալ 2018 որակավորման փուլ
7 6 Հոկտեմբեր 2017 Խոսե Ռիկո Պերես, Ալիկանտե, Իսպանիա   Ալբանիա 2:0 3:0 Մունդիալ 2018 որակավորման փուլ
8 27 մարտ 2018 Վանդա Մետրոպոլիտանո, Մադրիդ, Իսպանիա   Արգենտինա 2:0 6:1 Ընկերական հանդիպում
9 3:1
10 6:1
11 25 հունիս 2018 Կալինինգրադ, Կալինինգրադ , Ռուսաստան   Մարոկկո 1:1 2:2 Մունդիալ 2018 խմբային փուլ
12 11 սեպտեմբերի 2018 Էստադիո Մանուել Մարտինես Վալերիո, Էլչե, Իսպանիա   Խորվաթիա 6:0 6:0 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Հանդիպում Գոլեր Հանդիպում Գոլեր Հանդիպում Գոլեր Հանդիպում Գոլեր Հանդիպում Գոլեր
Վալենսիա Մեստալիա 2009–10 26 1 26 1
010–11 26 15 2 0 28 15
Total 52 16 0 0 0 0 2 0 54 16
Վալենսիա 2010–11 4 0 1 2 2 0 7 2
Մալագա 2011–12 32 5 3 0 35 5
2012–13 37 9 0 0 10 3 47 12
Ընդհանուր 69 14 3 0 10 3 82 17
Ռեալ Մադրիդ 2013–14 32 8 9 0 12 3 53 11
2014–15 34 4 4 1 11 0 4 1 53 6
2015–16 31 3 1 2 11 0 43 5
2016–17 30 10 4 0 6 1 2 0 42 11
2017–18 30 7 4 1 11 0 4 1 49 9
2018–19 27 3 4 2 4 1 2 0 37 6
2019–20 17 1 1 0 4 1 2 1 24 3
Ընդհանուր 201 36 27 6 59 6 14 3 301 51
Կարիերայի ընդհոնուր 326 66 31 8 71 9 16 3 444 86

Միջազգային խմբագրել

Spain
Տարի Հանդիպում Գոլեր
2013 2 0
2014 4 1
2015 6 0
2016 5 1
2017 8 5
2018 11 5
2019 2 0
Ընդհանում 38 12

Մրցանակներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռեալ Մադրիդ խմբագրել

Ընդհանուր 15

Միջազգային խմբագրել

Իսպանիայի հավաքական(մինչև 17 տարեկան) խմբագրել

  • Աշխարհի Առաջնություն- 3-րդ հորիզոնական 2009[28]

Իսպանիայի հավաքական(մինչև 21 տարեկան) խմբագրել

  • Եվրոպայի Առաջնություն- 1-ին հորիզոնական 2013

Անհատական խմբագրել

  • Տարվա հայտնություն-2012[29]
  • Golden boy-2012[30]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իսկոն առանձնացել է դուբլով: Valencianistas.ru
  2. Valencia get back to winning ways Արխիվացված 2012-10-24 Wayback Machine; ESPN Soccernet, 14 November 2010
  3. Isco firma cinco temporadas por el Málaga (Isco signs for five seasons with Málaga); Marca, 11 July 2011 (Իսպաներեն)
  4. Malaga up to fifth Արխիվացված 2012-07-15 archive.today; ESPN Soccernet, 21 November 2011
  5. Magical Málaga make it a debut to remember; UEFA.com, 18 September 2012
  6. «Isco, ganador del prestigioso Golden Boy» [Isco, winner of prestigious Golden Boy award] (Spanish). Málaga's official website. 2012 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Ed Dove (2013 թ․ մարտի 28). «Isco: Most Improved Players». Bleacher Report. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  8. «Santa Cruz sends Málaga into last eight». UEFA.com. 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  9. «Málaga cruise into Champions League quarter-finals after Porto are sunk». The Guardian. 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  10. «Transfer news: Real Madrid say they have won battle to sign Isco». Sky Sports. 2013 թ․ հունիսի 27. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  11. «Isco: Real Madrid agree deal for Manchester City target». bbc.co.uk. 2013 թ․ հունիսի 27. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  12. «Real Madrid give Carlo Ancelotti winning start after Isco's dream debut». The Guardian. 2013 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Progresa adecuadamente» [Steady progress] (Spanish). Marca. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Крус Асуль VS. Реал Мадрид 0:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ դեկտեմբերի 16.
  15. «Атлетико Мадрид VS. Реал Мадрид 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 10.
  16. «Реал Мадрид VS. Манчестер Юнайтед 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 8.
  17. Isco has signed his contract extension with Real Madrid | Real Madrid CF
  18. Isco makes 200th Real Madrid appearance | Real Madrid CF
  19. «Euro 2012 trio Mata, Alba & Martinez in Spain Olympic squad». BBC Sport. 2012 թ․ հուլիսի 5. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  20. «Morata wins Golden Boot in Spanish clean sweep». UEFA.com. 2013 թ․ հունիսի 18. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  21. «Thiago leads all-star squad dominated by Spain». UEFA.com. 2013 թ․ հունիսի 21. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  22. Campeón hasta en los simulacros (Champion even in drills); Marca, 6 February 2013 (Իսպաներեն)
  23. «Испания VS. Белоруссия 3:0» (int). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 15.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Испания VS. Аргентина 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 27.
  25. «Real Madrid win the Supercopa from the spot». marca.com. 2020 թ․ հունվարի 12. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  26. Jenson, Pete (2014 թ․ ապրիլի 16). «Barcelona 1-2 Real Madrid: Gareth Bale scores stunning late winner to clinch Copa del Rey and win first trophy in Spain». Mail Online. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  27. Winter, Henry (2014 թ․ օգոստոսի 12). «Real Madrid 2 Sevilla 0: Cristiano Ronaldo at the double as European Cup winners claim Uefa Super Cup in Cardiff». The Telegraph. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  28. «FIFA U17 World Cup - Columbia 0 - 1 Spain». FIFA.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  29. Melling, Cam (2013 թ․ հուլիսի 27). «Real Madrid: What Will Isco Bring To The Table?». SoccerSouls. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  30. «Isco wins the 2012 Golden Boy award». insidespanishfootball.com. 2012 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել