Ծովախեցգետին կամ իսկական ծովախեցգետին (լատ.՝ Caridea), տասոտնուկ խեցգետնանմանների (Decapoda) դաս, խեցգետինների կարգ։ Լայնորեն տարածված է ամբողջ աշխարհի ծովերում, շատ տեսակներ ապրում են քաղցրահամ ջրերում։ Տարբեր տեսակների չափերը տատանվում են 2-30 սմ։ Ռուսաստանի հեռավոր Արևելյան ծովերի ֆաունայում հաշվվում է ավելի քան 100 տեսակ։ Այս խմբի շատ տեսակներ օգտագործվում են ձկնորսության մեջ։

Ծովախեցգետին
Այլ անուններԾովախեցգետին
Տեսակիսկական ծովախեցգետին
 Caridea Վիքիպահեստում
Ծովախեցգետինը մարդու ձեռքի մեջ

Չնայած ակվակուլտուրայի տեսակներից մեկը կոչվում է «Ծովախեցգետնային ֆերմա», այնտեղ բուծում են Penaeidae ընտանիքի խեցգետիներ, որոնք իրականում պատկանում են ոչ թե իրական ծովախեցգետինների, այլ մեկ այլ՝ տասնոտանի Dendrobranchiata խմբի։

Բազմացում և զարգացում խմբագրել

Ինչպես Pleocyemata ենթախմբի մյուս բոլոր ներկայացուցիչների մոտ, ձվաբջիջներից դուրս են գալիս ամբողջական սեգմենտներ, և դրանց թիվը հետագա զարգացման ընթացքում չի ավելանում։ Մանրածովախեցիների շատ տեսակների մոտ բնութագրվում է դիխոգամիա, այսինքն, կյանքի ընթացքում նրանք օրինաչափորեն փոխում են սեռն արուից էգի[1]։

Օգտագործում սննդի մեջ խմբագրել

Խեցգետինը տարբեր երկրներում խոհանոցային մշակույթի բաղադրիչ է կազմում։ Հուդայականության մեջ ծովախեցգետինները, ինչպես և բոլոր ծովատառեխները, սննդի մեջ արգելված են։ Իսլամում տարաձայնություններ կան դրանց օգտագործման թույլատրելիության վերաբերյալ[2]։

Ինչպես մյուս ծովամթերքները, ծովախեցգետինը ևս հարուստ է կալցիումով և սպիտակուցով, պարունակում է ցածր կալորիականություն։ Ծովախեցգետիններով կերակրատեսակները խոլեսթերինի աղբյուր են, 100 գ-ում 7 մգ-ից մինչև 251 մգ՝ կախված պատրաստման եղանակից։ Ծովախեցգետին որպես սնունդ դելիկատես է համարվում։

Տեսակներ խմբագրել

Ծովախեցգետինների ցանկ

  • Alpheoidea
  • Atyoidea
  • Bresilioidea
  • Campylonotoidea
  • Crangonoidea
  • Galatheacaridoidea
  • Nematocarcinoidea
  • Oplophoroidea
  • Palaemonoidea
  • Pandaloidea
  • Pasiphaeoidea
  • Procaridoidea
  • Processoidea
  • Psalidopodoidea
  • Stylodactyloidea

Որոշ տեսակներ խմբագրել

  • Pandalus hypsinotus
  • Caridina multidentata
  • Pandalus latirostris
  • Sclerocrangon salebrosa
  • Pandalus borealis
  • Synalpheus pinkfloydi

Մշակույթում խմբագրել

Չինացի հանրաճանաչ նկարիչ Ցի Բայշին իր նկարներում հաճախ է ծովախեցգետիններ նկարել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Акимушкин И. И. Мир животных: Беспозвоночные; Ископаемые животные. — М.: Мысль, 1998. — Т. 4. — С. 382.
  2. Дозволено ли в исламе есть креветки

Գրականություն խմբագրել