Իսլանդական կրոն (իսլ.՝ íslensk króna), Իսլանդիայի դրամական միավորը։ Ներմուծվել է 1885 թվականին։

Իսլանդական կրոն

Սկզբում կրոնը բաղկացած էր 100 էյրեից (իսլ.՝ eyrir, հոգն. թվով՝ իսլ.՝ aurar), բայց 1995 թվականի հունվարի 1-ից էյրեն չի շրջանառվում կանխիկ դրամաշրջանառության մեջ։ 1999 թվականի հունվարի 1-ից, համաձայն 1998 թվականի ապրիլի 27-ի թիվ 36 օրենքի, հաշվարկների ժամանակ գումարները պետք է կլորացվի մինչև 50 էյրե[1]։ 2002 թվականի սեպտեմբերին ընդունվել է մի օրենք, որը վերացրել է կրոնների բաժանումը փոքր միավորների 2003 թվականի հոկտեմբերի 1-ից։ Ներկայումս Իսլանդիայում մանրադրամային միավոր պաշտոնապես գոյություն չունի։

Մետաղադրամներ խմբագրել

Մետաղադրամների հատումը կրոններով սկսվել է 1925 թվականին։ Սկզբում բոլոր մետաղադրամների վրա տեղադրվել է Քրիստիան X-ի միացագիրը։ 1944 թվականին Իսլանդիան հռչակվել է հանրապետություն, 1946 թվականին սկսվել է մետաղադրամների հատումը առանց թագավորական խորհրդանիշերի։

1981 թվականի հունվարի 1-ին տեղի է ունեցել իսլանդական կրոնի անվանական արժեքի փոփոխություն 100:1 համամասնությամբ և թողարկվել են նոր մետաղադրամներ։ 1981 թվականի էյրեի նմուշային մետաղադրամները բաղկացած էին արույրից, իսկ կրոնների մետաղադրամները՝ պղինձ-նիկելե համաձուլվածքից։

Իսլանդական մետաղադրամները հատվել են Դանիայի թագավորական դրամահատարանում, Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանում և Բիրմինգհեմի մասնավոր դրամահատարանում։

Մետաղադրամները շրջանառությունում
Պատկեր Անվանական արժեք
(կրոն)
Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Զանգված
(գ)
Նյութ Նկարագրություն
[1] 1 21,50 1,66 4,50 պղինձ+նիկել Դարձերես. անվանական արժեք, ատլանտյան ձողաձուկ։
Թողարկման տարիներ. 1981 1984 1987
[2] 4,00 պողպատ, երեսպատված նիկելով Թողարկման տարիներ. 1989 1991 1992 1994 1996 1999 2000 2003 2005 2006 2007 2011
[3] 5 24,50 н/д 6,50 պղինձ+նիկել Դարձերես։ անվանական արժեք, սպիտակակող դելֆին։
Թողարկման տարիներ. 1981 1984 1987 1992
[4] պողպատ, երեսպատված նիկելով Թողարկման տարիներ. 1996 1999 2000 2005 2006 2007 2008
[5] 10 27,50 1,78 8,00 պղինձ+նիկել Դարձերես. անվանական արժեք, Mallotus villosus:
Թողարկման տարիներ. 1984 1987 1994
[6] 7,00 պողպատ, երեսպատված նիկելով Թողարկման տարիներ. 1996 2000 2004 2005 2006 2008
[7] 50 23,00 2,60 8,25 բրոնզ Դարձերես. անվանական արժեք, Carcinus maenas:
Թողարկման տարիներ. 1987 1992 2000 2001 2005
[8] 100 25,50 2,25 8,50 Դարձերես. անվանական արժեք, ճնճղաձուկ։
Թողարկման տարիներ. 1995 2000 2001 2004 2006 2007 2011

Թղթադրամներ խմբագրել

Իսլանդական թղթադրամների թողարկումն սկսվել է 1885 թվականի սեպտեմբերի 18-ի օրենքի հիման վրա։ Թղթադրամի առաջին թողարկումը բաղկացած էր երեք՝ 5, 10 և 50 կրոն անվանական արժեքներից 1886 թվականի ազգային գանձարանի նմուշով։ 1904 թվականին Իսլանդիայի մասնավոր բանկը սկսել է թողարկել թղթադրամներ, իսկ 1907 թվականին սկսել է թողարկել Իսլանդիայի պետական ազգային բանկը։ 1927 թվականին Իսլանդիայի ազգային բանկն ստացել է թղթադրամների թողարկման բացառիկ իրավունքը։

1947 թվականին թողարկվել են նոր նմուշի թղթադրամներ, որոնք 1947 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 1948 թվականի հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում փոխանակվել են նախորդ թողարկումների թղթադրամներով 1:1 հարաբերակցությամբ։

1961 թվականին հիմնադրվել է Իսլանդիայի Կենտրոնական բանկը։ 1963 թվականին բանկն սկսել է թողարկել թղթադրամներ, որոնք աստիճանաբար փոխարինվել են Ազգային բանկի շրջանառության թղթադրամներով։

1981 թվականի հունվարի 1-ին կատարվել է անվանական արժեքի փոփոխություն 100:1 հարաբերակցությամբ, փոխանակումը կատարվել է մինչև նույն տարվա հունիսի 30-ը։ Թողարկվել են 1981 թվականի նմուշի 10, 50, 100 և 500 կրոն թղթադրամներ։ 1984 թվականին թողարկվել են 1000 կրոն թղթադրամը, 1986 թվականին՝ 5000 , 1995 թվականին՝ 2000, 2013 թվականին՝ 10.000 կրոնանոց թղթադրամներ։

10, 50 և 100 կրոն անվանական արժեքով թղթադրամները հանվել են շրջանառությունից։

Պատկեր Անվանական արժեք
(կրոն)
Չափեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն Տարեթիվ, նշված
թղթադրամների վրա
[9]
10
130×70
կապույտ
Դիմերես. Արնգրիմյուր Յոունսոն
Դարձերես. Իսլանդիայի հին կենցաղային տեսարաններ, հիմնված Ավգուստ Մեյերի նկարի վրա
1961
[10]
50
135×70
դարչնագույն
Դիմերես. Գուդբրանդուր Տոռլակսոն
Դարձերես. Աստվածաշնչի կնիքը տպագրության մեջ
1961
[11]
100
140×70
կանաչ
Դիմերես. Առնի Մագնուսոն
Դարձերես. գիտնականը աշխատանքի պահին
1961 1986
[12]
500
145×70
կարմիր
Դիմերես. Յոուն Սիգուրդսոն
Դարձերես. Յոուն Սիգուրդսոնը և իսլանդական գոբելեն՝ գիմնազիա Ռեյկյավիկում
1961 1986
2001
[13]
1000
150×70
մանուշակագույն
նարնջագույն
Դիմերես. Բրինյոլֆուր Սվեյնսոն
Դարձերես. եկեղեցի Սկալհոլտում
1961 1986
2001
[14]
2000
150×70
կապույտ
դարչնագույն
Դիմերես. Յոհաննես Կյարվալ
Դարձերես. «Թռիչքների թախիծ» և «Կանայք և ծաղիկներ», Յոհաննես Կյարվալի նկարները
1986
[15]
5000
155×70
կապույտ
կանաչ
Դիմերես.: Ռագնհեյդուր Յոունսդոտիր
Դարձերես. Ռագնհեյդուր Յոունսդոտիրը և երկու աշակերտներ պատրաստում են իսլանդական գոբելեն
1961 2001
10 000
160×70
կապույտ
երկնագույն
Դիմերես. Յոունաս Հադլգրիմսոն
Դարձերես. Pluvialis apricaria ձագի հետ, բանաստեղծության տողեր
2001

2008 թվականի ճգնաժամ և պլանային անցում եվրոյին խմբագրել

2008 թվականի աշնան ճգնաժամը հանգեցրել է իսլանդական կրոնի փոխարժեքի անկմանը մինչև 53% ԱՄՆ դոլարի նկատմամբ[2]։ 2009 թվականի հունվարին իսլանդական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է.

  Կրոնը մահացել է։ Մեզ պետք է նոր արժույթ։ Միակ լուրջ այլընտրանքը հանդիսանում է եվրոն[3]։  

2009 թվականի մարտին Իսլանդիայի միջազգային հարաբերությունների նախարար Օսսուր Սկարֆեդինսոնի զեկույցում երեք հնարավորություններ է տրվել. թողնել կրոնը, եվրո ներմուծել առանց Եվրամիության անդամակցության և եվրո ներմուծել ԵՄ անդամակցելու ճանապարհով։ Զեկույցում առաջարկվում էր երրորդ հնարավորությունը[4]։ Իսլանդիան սկսել է ԵՄ անդամակցության բանակցությունները[5]։ Բանակցությունները սկսվել են 2010 թվականին, սակայն 2013 թվականին դրանք կասեցվել են։ 2014 թվականի փետրվարին Իսլանդիայի խորհրդարանը աջակցել է արտաքին գործերի նախարարի նախաձեռնությանը Եվրամիությանն անդամակցելու վերջնական մերժման վերաբերյալ։ 2015 թվականի մարտի 12-ին Իսլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու դիմումի արձագանքի մասին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. տես՝ http://www.althingi.is/altext/stjt/1998.036.html
  2. «Мировой кризис нокаутировал экономику Исландии»
  3. Iceland to be fast-tracked into the EU, the Guardian
  4. «Could EU Application Save Billions for Iceland?» Արխիվացված 2012-02-17 Wayback Machine, Iceland Review Online, 27 March 2009
  5. ««ЕС ждет пополнения»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  6. «Исландия официально отказалась от вступления в ЕС». Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել