Իսիտնոֆրետ, Իսետնոֆրետ («Գեղեցիկ Իսիդա»), Ռամզես II-ի «գլխավոր կանանցից» մեկը, նրա Մերնեպտահ ժառանգի մայրը։ Առավել հայտնի կայսրուհիներից մեկը, գլխավոր տիկին է դարձել Նեֆերտարիի մահից հետո, փարավոնի կառավարման 24-րդ տարում[1]։

Իսիտնոֆրետ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Եգիպտական դիցաբանություն
Ծննդյան օր մ.թ.ա. 13-րդ դար
Ծննդավայր Եգիպտոս
Վախճանի օր անհայտ
Վախճանի վայր Ֆայում, Եգիպտոս
Թաղված Թեբե
Դինաստիա XIX արքայատոհմ
Ամուսին Ռամզես II
Զավակներ Merneptah?, Բենտ-Անատ, Ramesses?, Khaemweset? և Isetnofret II?

Ծագում և տիտղոսներ խմբագրել

Համաձայն նրա տիտղոսների Իսիտնոֆրետը չուներ կայսերական ծագում։ Դատելով նրա ավագ դստեր Բենտ-Անատի անունից՝ ի պատիվ Քանանի աստվածուհի Անատի, Իսիտնոֆրետը կարող է լինել օտարերկրյա արքայադուստր, քանի որ հին եգիպտացիները, սովորաբար, իրենց երեխաներին անուն էին տալիս՝ կապված նրանց մայրերի ծագուման հետ։ Սակայն, Ռամզեսների ժամանակաշրջանում Անատը աստվածուհի էր համարվում և կարող էր պատճառ հանդիսանալ, որպեսզի եգիպտացիները դուստրերին կոչեին նորաոճ «էկզոտիկ» անունով[1]։

Կայսրուհու տիտղոսներ խմբագրել

Կենսագրություն խմբագրել

Իսիտնոֆրետի ծագման մասին քիչ բան է հայտնի։ Իր երեխաների և փարավոնի սիրելի տիկնոջ՝ Նեֆերտարիի պատմության ֆոնում Իսիտնոֆրետը մնում է խավարում։ Դատելով նրա երեխաների տարիքից՝ փարավոնը Իսիտնոֆրետի և Նեֆերտարիի հետ ամուսնացել է նույն ժամանակահատվածում, երբ դեռ հանդիսանում էր գահաժառանգ։ Նեֆերտարին ծնեց առաջնեկ Ամոնհերվենեմեֆին, իսկ Իսիտնոֆրետը Ռամզեսին պարգևեց երկրորդ զավակին և Բենտ-Անատ դստերը։ Իսիտնոֆրետը ունեցել է 4-ից ավելի երեխաներ՝ Ռամզես, Խաեմուաս, Մեներպտահ (գահաժառանգ), Բենտ-Անատ և Իսիտնոֆրետ կրտսեր (Իսիտնոֆրետ II)[1]։

ԿԱրելի է միայն ենթադրել թե ինչ հարաբերություններ են եղել կայսրուհիների միջև։ Ժայռափոր Աբու Սիմբել վանքում Իսիտնոֆրետի պատկերը բացակայում է, սակայն այնտեղ պատկերված են նրա դստեր՝ Բենտ֊Անատի և փարավոնի սիրելի կնոջ՝ Նեֆերտարիի նկարները։ Միայն Նեֆերտարիի մահից հետո է Իսիսնոֆրետը զբաղեցրել գլխավոր տիկնոջ տեղը և ստացել բարձր հասարակական դիրք։ Նրա պատկերը ամուսնու և երեխաների հետ հանդիպում է Խաեմուասի Ասուանում գտնվող կոթողում (գահակալման 24 ֊ 30 ֊ րդ տարիներին) և Գեբել էլ֊Սիլսիլայի Հորեմհեբի տաճարում (գահակալման 33 ֊ 34 ֊ րդ տարիներին)։ Սիլսիլայում Իսիտնոֆրետը պատկերված է կյանքի խորհրդանիշ անխը, այն ինչ նրա դստեր ձեռքին պապիրուս է, դա կարող է նշանակել, որ նա մահացել է Ռամզես II ֊ ի գահակալման 34 ֊ րդ տարում[1][2]։ Հնարավոր է, որ Իսիտնոֆրետը թաղված է իր որդու՝ Խաեմուասի կողքին Սերապեումում[3] կամ Կայսրուհիների հովտում, սակայն նրա դամբարանը կորած է[4][5]։

Իսիտնոֆրետից հետո գլխավոր տիկնոջ պարտականությունները անցել է Բենտ֊Անատին, ով փարավոնի կինն էր դարձել նրա գահակալման 22 ֊ րդ տարում։

Գրականություն խմբագրել

  • Ջոանն Ֆլետչեր Որոնելով Նեֆերտիտիին. — М.: АСТ: АСТ Մոսկվա։ Պահապան, 2008. — С. 224. — 413 с. — 2500 экз. — ISBN 978-5-9762-5421-3
  • The Oxford encyclopedia of ancient Egypt / Donald B. Redford. — Oxford University Press, 2001. — 624 с. — ISBN 0195102347

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Joyce Tyldesley Ramesses: Egypt's Greatest Pharaoh. — Penguin UK, 2001. — 428 с. — ISBN 9780141949789
  2. Charlotte Booth People of ancient Egypt. — Tempus, 2007. — С. 173. — 312 с.
  3. Margaret Bunson Encyclopedia of Ancient Egypt. — Infobase Publishing, 2014. — С. [183] (стб. 1). — 481 с. — ISBN 9781438109978
  4. Michael Rice Who's Who in Ancient Egypt. — Routledge, 2002. — С. 83. — 320 с. — ISBN 9781134734207
  5. Joyce Tyldesley Daughters of Isis: Women of Ancient Egypt. — Penguin UK, 1995. — 406 с. — ISBN 9780141949819
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիտնոֆրետ» հոդվածին։