Իսիդա (Իսիս, եգիպտերեն՝ js.t, հին հունարեն՝ Ἶσις, լատիներեն՝ Isis), հնագույն ժամանակների մեծագույն աստվածուհիներից մեկը, ով դարձել է կանացիության և մայրության եգիպտական ընկալման կատարելատիպ։ Նա հանդիսանում էր Օսիրիսի քույրը և կինը, Հորի, համապատասխանաբար նաև եգիպտական փարավոնների մայրը, ովքեր համարվում էին բազեագլուխ աստծո երկրային մարմնավորումը։ Իսիդան հանդիսանում էր ստրուկների, մեղսագործների, արհեստավորների, ճնշվածների հովանավորը, կարող էր անսալ նաև հարուստների, կանանց, ազնվականների և իշխանավորների աղոթքներին[1]։ Նա հայտնի է նաև որպես մեռյալների և երեխաների հովանավոր Աստվածուհի։

Իսիդա՝ մայրության և կանացիության Աստվածուհի
Կնոջ տեսքով պատկերված Իսիդա աստվածուհին, որի գլխին գահի տեսքով զարդարանք է, իսկ ձեռքում անխ
Ընդհանուր տեղեկատվություն
ԴիցաբանությունՀին Եգիպտոս
ԽորհրդանշանԳահ, կովի եղջյուրներով արևի սկավառակ, ճնճղուկ, կոբրա, անգղ, մոլաթզենի, ուրուր
Անվան նշանակությունՆա, ով գահին է (հին հունարեն՝ Ἶσις, լատիներեն՝ Isis, Isidis)
ԶբաղմունքՕգնում էր կանանց ծննդաբերության ժամանակ, պաշտպանում էր երեխաներին
ԾնողներԳեբ և Նուտ
Եղբայրներ և քույրերՍեթ, Նեֆտիդա
ԱմուսինՕսիրիս
ՍերունդՀոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. R.E Witt, Isis in the Ancient World, p. 7, 1997, ISBN 978-0-8018-5642-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 312