Իսամ Աբդել-Ազիզ Շարաֆ, (արաբ. عصام عبد العزيز شرف‎, ծնվ.1952, Էլ-Գիզա) եգիպտացի քաղաքական և պետական գործիչ, ով կատարում էր Եգիպտոսի վարչապետի պարտականությունները 2011 թվականի մարտի 3-ից մինչև նոյեմբերի 21-ը[1]։

Ծնվել է 1952 թվին Գիզայում, Եգիպտոսում, 1975 թվականինԿահիրեի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, կրթությունը շարունակել է ԱՄՆ-ի Պյերդյուի համալսարանում, որտեղ 1980 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1984 թվականին ինժեների մասնագիտությամբ ասպիրանտի աստիճան[2]։

Դասավանդել է Պերդյույի համալսարանում, Կահիրեի համալսարանում և Սաուդ թագավորի համալսարանում։ 2004 թվականի հուլիսից մինչև 2006 թվականի դեկտեմբերը զբաղեցրել է Եգիպտոսի տրանսպորտի նախարարի պաշտոնը, պաշտոնաթողությունից հետո վերադարձել է ուսուցչի գործունեությանը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Թահրիրի հրապարակում տեղի ունեցող ցույցերին։ 2011 թվականի մարտի 3 ին Զինված ուժերի Գերագույն խորհուրդը նրան նշանակեց Եգիպտոսի կառավարության ժամանակավոր պաշտոնակատար[3]։

Հայտնի է որպես Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հակառակորդ, Պաղեստինա-Իսրայելական հակամարտության ավարտը համարում է երկու երկների համագործակցության նախապայմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Правительство Египта ушло в отставку в связи с волнениями на Тахрир». Росбалт. 21 ноября 2011 года.
  2. «Ahram Online. Meet Essam Sharaf: Egypt's first post-revolution Prime Minister». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  3. Lenta.ru Премьер переходного правительства Египта ушел в отставку
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսամ Շարաֆ» հոդվածին։