Իչկերիայի Չեչենական Հանրապետություն

Իչկերիայի Չեչենական Հանրապետություն, ԻՉՀ (չեչեներեն՝ Nóxçiyn Respúblik Içkéri, Нохчийн Республик Ичкери, ռուս.՝ Чече́нская Респу́блика Ичке́рия, ЧРИ, մինչև 1993 թ. Նոխչիչո Չեչենական Հանրապետություն կամ Չեչենական Հանրապետություն) ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ (ՌԽԴՍՀ) տարածքում գոյություն ունեցած չճանաչված պետական կազմավորում։ Դե ֆակտո ոչնչացված է 2000 թվականին Ռուսաստանի զինված ուժերի կողմից։

2007 թվականի հոկտեմբերի 10-ին ինքնակոչ ԻՉՀ նախագահ Դոկու Ումարովը հայտարարել է ԻՉՀ-ի կազմալուծման և Նոխչիյչո (Իչկերի) վիլայաթի (Կովկաս իմարաթի) կազմավորման մասին, ինչը բերելը մեկ այլ ինքնակոչ առաջնորդի և ԻՉՀ պահպանման կողմնակից Ահմեդ Զակաևի հետ նրա հակամարտությանը։

Ռուսաստանում ԻՉՀ իշխանության մարմինները ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ[1]- իսկ դրանց գործունեության մեջ մասնակցումը քրեականորեն պատժելի գործողություն է։ ԻՉՀ անկախության հռչակումը Ռուսաստանի կառավարության և անջատվողականների միջ երկարատև ռազմական հակամարտության պատճառ է դարձել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Единый федеральный список организаций, признанных террористическими Верховным Судом Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել