Իոլանտա դը Բրիեն (ֆր.՝ Yolande de Brienne) (Իզաբել II Երուսաղեմցի (ֆր.՝ Isabelle II de Jérusalem, 1211 թվական, Աքքա - 1228 թվականի ապրիլի 25 (մայիսի 5), Անդրիա, Իտալիա), Երուսաղեմի թագուհի 1212-1228 թվականներին։

Իոլանտա դը Բրիեն
Yolande de Brienne
Իոլանտա դը Բրիեն
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1212 - 1228
(Իզաբել II Երուսաղեմցի անվան տակ)
Նախորդող Սիբիլ Անժուացի
Հաջորդող Մարիա Մոնֆերացի
Դրոշ
Դրոշ
Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի
1225 - 1228
Նախորդող Կոստանցա Արագոնցի
Հաջորդող Բիանկա Լաչիա (հնարավոր է)
Իզաբելա Անգլիացի (պաշտոնապես)
Դրոշ
Դրոշ
Սիցիլիայի թագուհի
1225 - 1228
Նախորդող Կոստանցա Արագոնցի
Հաջորդող Բիանկա Լաչիա (հնարավոր է)
Իզաբելա Անգլիացի (պաշտոնապես)
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1211
Ծննդավայր Աքքա, Պաղեստին
Վախճանի օր 1228 թվական ապրիլի 25
Վախճանի վայր Անդրիա, Ապուլիա, Իտալիա
Թաղված Andria Cathedral
Դինաստիա Հոհենշտաուֆեններ
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Ժան I (Երուսաղեմի արքա)
Մայր Մարիա Մոնֆերացի
Ամուսին Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն
Զավակներ Մարգարիտա, Կոնրադ IV

Վաղ տարիներ խմբագրել

Իոլանտան ծնվել է Աքքա քաղաքում և Մարիա Մոնֆերացու և Ժան I-ի (Ժան դը Բրիեն) միակ զավակն էր։

Մարիան մահանում է ծննդաբերությունից շատ չանցած՝ 1212 թվականին, հնարավոր է, ծննդաբերական տենդից։ Դրանից հետո Իզաբել II անվան տակ հռչակվում է Երուսաղեմի թագուհի, չնայած նա ընդամենը մի քանի օրական էր։ Նրա հայրը՝ Ժան դը Բրիենը, կառավարում էր որպես խնամակալ մինչև 1225 թվականը։

Ամուսնություն Ֆրիդրիխ II-ի հետ խմբագրել

1223 թվականին Ժան դը Բրիենը իր թագավորության համար միջոցներ հայթայթելու նպատակով ուղևորվում է Եվրոպա։ Հոնորիոս III Հռոմի պապի և կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի հետ հանդիպման ժամանակ Ֆերենտինո քաղաքում Ժանը պայմանավորվում է Ֆրադրիխի և Իոլանտայի ամուսնության մասին։ Ֆրիդրիխը համաձայնվում է մասնակցել խաչակրաց արշավանքին, սակայն միայն Երուսաղեմի օրինական թագավորի կարգավիճակում, իսկ դա հնարավոր էր միայն Իոլանտայի հետ ամուսնությունից հետո (այդ ժամանակ Ֆրիդրիխը արդեն այրի էր)։

 
Իոլանտայի և Ֆրիդրիխի ամուսնությունը

Ամուսնությունը պաշտպանվում է պապի կողմից, ով հույս ուներ բարձրացնել արշավանքի հաջողության հավանականությունը՝ նրա մեջ կայսրի ներգրավմամբ։ Ամուսնությունը կայանում է 1225 թվականին, Իզաբելն ամուսնանում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ II-ի հետ, 1225 թվականի օգոստոսին, ըստ հավաստագրի, Աքքայում և 1225 թվականի նոյեմբերի 9-ին՝ անձամբ, Բրանդիզիում, մայր տաճարում։ Դրանից մի քանի օր անց Իոլանտան թագադրվում է Երուսաղեմի թագուհի՝ «Իզաբել II» անունով։

Պսակադրության արարողության ժամանակ Ֆրիդրիխ II-ը հայտարարում է, որ այժմ նա Երուսաղեմի արքան է։ Չնայած գոյություն ունեցող պայմանավորության, Ֆրիդրիխ II-ը անմիջապես զբաղվում է նրանով, որ Ժան դը Բրիենին զրկում է խնամակալության իրավունքից և իշխանությունը վերցնում է իր ձեռքը։ Ընդ որում, նա նախկինի պես խուսափում էր խաչակրաց արշավանքին մասնակցությունից և 1227 թվականին Գրիգոր IX պապի կողմից վտարվում է եկեղեցուց՝ խաչակրի երդման արհամարհման պատճառով։

Մահ խմբագրել

 
Թագուհի Իզաբելի մահը

Ամուսնությունից հետո Իզաբելը մեկուսացվում է ամուսնուց և ժամանակը անց էր կացնում Պալերմոյում Ֆրիդրիխի հարեմում։ Ֆրիդրիխը միայն հազվադեպ այցելում էր նրան։ 1226 թվականին Իզաբելն ունենում է իր առաջին զավակին, դուստր, անվանված (ըստ որոշակի աղբյուրների) Մարգարիտա։ Եռեխան մահանում է 1227 թվականի օգոստոսին։ Ֆրիդրիխը, վերջապես, Բրինդիզիից մեկնում է Երուսաղեմ, 1227 թվականի սեպտեմբերի 8-ին, սակայն հիվանդանում է Ատրանտոյում և ափ է հանվում։ Ֆրիդրիխը հետաձգում է մեկնումը մինչ առողջացումը։ Միևնույն ժամանակ Իզաբելը մահանում է երկրորդ երեխայի՝ որդի Կոնրադի ծնունդից հետո, Գերմանիայի ապագա արքայի, Անդրիայում, 1228 թվականի ապրիլի 25-ին։ Նա թաղված է Անդրիայի տաճարում։ Ֆրիդրիխը, վերջապես, ժամանում է Երուսաղեմ հունիսի 28-ին։ Չնայած 1229 թվականի մարտի 18-ին նա Աստծո Գերեզմանի տաճարում իրեն թագադրում է որպես Երուսաղեմի արքա, Ֆրիդրիխը կառավարում է որպես իր որդու խնամակալ։

Սերնդաբանություն խմբագրել

Նախորդող՝
Մարիա Մոնֆերացի
Երուսաղեմի թագուհի
1212–1228
(Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի հետ, 1225-1228)
Հաջորդող՝
Կոնրադ IV
Նախորդող՝
Կոնստանցա Արագոնցի
Սիցիլիայի թագուհի
1225–1228
Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի
1225–1228
Հաջորդող՝
Իզաբելա Անգլիացի