Իոաննիս Քսանթակիս (հուն․՝ Ιωάννης Ξανθάκης, նոյեմբերի 21, 1904(1904-11-21), Յիտիոն - հուլիսի 10, 1994(1994-07-10), Աթենք, Հունաստան), հույն աստղագետ[2]։

Իոաննիս Քսանթակիս
հուն․՝ Ιωάννης Ξανθάκης
Ծնվել էնոյեմբերի 21, 1904(1904-11-21)
Յիտիոն
Մահացել էհուլիսի 10, 1994(1994-07-10) (89 տարեկան)
Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Սալոնիկի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)Աթենքի ակադեմիայի նախագահ և Աթենքի ակադեմիայի անդամ
Ալմա մատերԱթենքի համալսարան
Տիրապետում է լեզուներիննոր հունարեն և անգլերեն[1]

Կենսագրություն խմբագրել

Իոաննիս Քսանթակիսը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 21-ին Հունաստանի Գիթիո քաղաքում։ Ավարտել է Աթենքի պետական համալսարանը։ 1924-1929 թվականներին աշխատել է Աթենքի աստղադիտարանում, 1929-1931 թվականներին՝ Աթենքի համալսարանում, իսկ 1931-1934 թվականներին տեղափոխվել է Ֆրանսիա և աշխատել Ստրասբուրգի աստղադիտարանում։

1940-1956 թվականներին եղել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր։

1955 թվականին դարձել է Աթենքի ակադեմիայի անդամ և 1964 թվականին ստանձնել վերջինիս տնօրենի պաշտոնը։ 1959  թվականին հեռացել է պաշտոնից։

Իոաննիսի հիմնական աշխատությունները նվիրված են արեգակին և երկրային գործընթացների վրա դրա ազդեցությանը։ Նա ուսումնասիրել է նաև հյուսիս-հարավ ասիմետրիային և արեգակնային ակտիվության երևույթին։ Հետազատել է արեգակնային ակտիվության միջև ընկած հարաբերությունները և բաշկումը երկրային տարբեր գոտիների վրա։

Իոաննիսի այլ աշխատություններ վերաբերվում են մաթեմատիկական վերլուծությանը, դիրքային աստղագիտությանը, գեոդեզիային և այլն։ 1964 թվականին դառնալով Հունաստանի տիեզերական հետազոտությունների ազգային հանձնաժողովի նախագահ՝ Իոաննիսը ձեռնամուխ է լինում տիեզերքում հույն գիտնականների մասնակցությամբ ուսումնասիրությունների անցկացման։ 1957-1980 թվականներին գլխավորել է Հունաստանի աստղագիտության և մաթեմատիկայի ազգային հանձնաժողովը։

Եղել է նաև Հունաստանի մաթեմատիկական միության նախագահ (1965-1972)։ Հեղինակել է «Աստղագիտություն» (1949-1955) վերնագրով քառահատոր ձեռնարկ, ինչպես նաև մաթեմատիկայի և հավանականությունների տեսության դասագրքեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. CONOR.Sl
  2. «Greek Scientists, Modern Greek Science and Technology (4/4)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.