Իշտվան Սաբո

հունգարացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Իշտվան Սաբո (փետրվարի 18, 1938(1938-02-18)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հունգարացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Եվրոպական կինոակադեմիայի հիմնադիրներից մեկն է։

Իշտվան Սաբո
István Szabó
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1938(1938-02-18)[1][2][3] (86 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա[4]
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1961)
Մասնագիտությունկինոռեժիսոր, գրող, սցենարիստ, կինոդերասան և արձակագիր
Աշխատանք1959 - ցայսօր
ԱմուսինVera Gyürey?
Պարգևներ և
մրցանակներ
Պուշկինի մեդալ կոմանդոր Հունգարիայի ծառայությունների շքանշանի աստղով

Կոշութի մրցանակ

Բելա Բալաշի մրցանակ

Կյոլչեի հուշապարգև

Գյոթեի մեդալ[5]

Հունգարական ֆիլմի վարպետ

Հունգարիայի վաստակավոր արտիստ

Դավիդ դի Դոնաթելլո

Հունգարիայի վաստակավոր նկարիչ

«Իմ երկիր»

Ազգային արվեստագետի մրցանակ

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն սցենարիստին

[6]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն սցենարիստին

[7]

Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ

Silver Bear Grand Jury Prize?

Արծաթե արջ մրցանակ լավագույն բեմադրության համար

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

և

Բուդապեշտի պատվավոր քաղաքացի

ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
 István Szabó (film director) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերում է կաթոլիկություն ընդունած հրեական ընտանիքից։ Պատերազմի տարիներին թաքնվել է մանկատանը, որի շնորհիվ և փրկվել է ոչնչացումից։

Կինո է նկարահանում 1960-ականների սկզբից։ Նրա կինոարվեստն ուսումնասիրում է Կենտրոնական Եվրոպայի նորագույն պատմության սոցիալական, քաղաքական և հոգեբանական խնդիրները։

Իշտվան Սաբոյին համաշխարհային ճանաչում է բերել այսպես կոչված «Գերմանական եռապատումը», որը բաղկացած է «Մեֆիստո» (1981 թ.), «Գնդապետ Ռյոդլ» (1985 թ.) և «Հանուսեն» (1989 թ.) ֆիլմերից։ Սակայն կինոարվեստում իր ամենամեծ ներդրումը Սաբոն կատարել է իր վաղ շրջանի «Հայրիկ» (1966 թ.) կինոնկարով, ինչպես նաև «Ֆիլմ սիրո մասին» (1970 թ.), «Հրշեջների փողոց, թիվ 25» (1973 թ.) և «Բուդապեշտի հեքիաթներ» (1976 թ.) ֆիլմերով։

1981 թ-ին նրա «Մեֆիստո» կինոնկարն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։

1980-ականների վերջից նրա կինոնկարները ստեղծվում են տարբեր լեզուներով՝ եվրոպական երկրների ֆինանսավորմամբ, սակայն նա շարունակում է ապրել Հունգարիայում։

2013 թ-ին Երևանում Իշտվան Սաբոն գլխավորել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշտվան Սաբո» հոդվածին։