Իշեմիա, արյան հոսքի սահմանափակումն է դեպի հյուսվածքներ, որի պատճառով բջջիջներին չի հասնում այնքան թթվածին, որքան պետք է նրանց նյութափոխանակության համար (բջջի կյանքի պահպանման)[1]։ Իշեմիան գլխավորապես կապված է անոթների խնդիրների հետ, որի արդյունքում կա՛մ հյուսվածքի վնասում է տեղի ունենում, կա՛մ դիսֆունկցիա։ Մարմնամասի իշեմիան կապված է տվյալ հատվածը անոթավորող անոթի կառուցվածքային փոփոխությունների հետ (անոթասեղմում, թրոմբոզ կամ էմբոլիա)։ Իշեմիան կապված է ոչ միայն թթվածնի և այլ ելանյութերի պակասի հետ, որոնք պետք են բջջի նյութափոխանակության համար, այլ նաև նյութափոխանակության արգասիքների հեռացման անբավարարության հետ։ Իշեմիան կարող է լինել մասամբ (թուլացած պերֆուզիա) և ամբողջական։

Իշեմիա
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հետևանքamaurosis fugax?
Բժշկական մասնագիտությունանոթային վիրաբուժություն
 Ischemia Վիքիպահեստում

Ախտանիշներ և նշաններ խմբագրել

Հյուսվածքները թթվածին ստանում են արյունից, իսկ արյան մատակարարման խանգառումը դեպի հյուսվածք հանգեցնում է թթվածնաքաղցի բջջիջներում։ Նյութափոխակային առումով օրգանիզմում ամենակտիվը սրտի և ուղեղի հյուսվածքի բջիջներ են, այդ պատճառով այդ օրգաններում 3-4 րոպե տևող թթվածնաքաղցը հանգեցնում է անդարձելի փոփոխությունների։ Երիկամերը նույնպես խոցելի են թթվածնաքաղցի առումով (երիկամային իշեմիա)։ Հյուսվածքները՝ որոնք ունեն թույլ նյութափոխանակային ակտիվություն կարող են դիմանալ թթվածնաքաղցին մինչը 20 րոպե։ Վերջույթների սուր իշեմիայի կլինկական դրսևորումներն են ՝ ցավ, գունատություն, պուլսի թուլացում, կաթված, պարեսթեզիա և ջերմության իջեցում[2]։

Անհապաղ միջամտության բացակայության դեպքում իշեմիան կարող է առաջացնել հյուսվածքի նեկրոզ և գանգրենա կարճ ժամանակահատվածում։ Կաթվածը բավական ուշ արտահայտվող ախտանշան է սուր իշեմիայի դեպքում և վկայում է տվյալ մարմնամասի նյարդերի վնասման մասին։ Ոտնաթաթի անկումը նյարդի վնասման արդյունք է։ Նյարդային բջիջները չափազանց զգայուն են հիպօքսիայի նկատմամբ։ Վերջույթի կաթվածը կամ նեյրոպատիկ իշեմիան կարող է շարունակվել ռեվասկուլիզացիայից հետո և նույնիսկ լինել մշտական[3]։

Սրտի իշեմիա խմբագրել

Սրտի իշեմիան կարող է լինել անախտանիշ կամ սեղմող ցավ կրծքավանդակի շրջանում։ Իշեմիան առաջանում է դեպի սրտի մկաններ արյան անբավարար հոսքի պատճառով։ Հիմնական պատճառը աթերոսկլերոզն է, սրտի կորոնար անոթների խցանումը խոլեստերինով տևական ժամանակ։ Սրտի իշեմիկ հիվանդությունները ամենատարածված մահվան և հոսպիտալեցման պատճառն է արևմտյան երկրներում[4]։

Աղիների իշեմիա խմբագրել

Եվ՛ բարակ, և՛ հաստ աղիները հնարավոր է ենթարկվեն իշեմիայի։ Հաստ աղիների իշեմիան հնարավոր է լինի բորբոքման արդյունք, որը հայտնի է որպես իշեմիկ կոլիտ։ Բարակ աղիների դեպքում անվանում են մեզենտերիալ իշեմիա։

Գլխուղեղի իշեմիա խմբագրել

Գլխուղեղի իշեմիան ունի արտահայտման սուր և քրոնիկ ձևեր, որոնք կապված են արյան մատակարարման անբավարարությամբ գլխուղեղում։ Սուր գլխուղեղի իշեմիան հնարավոր լինի դարձելի, եթե անհապաղ ձեռնարկվի նյարդաբանական բուժօգնություն։ Քրոնիկ իշեմիայի արդյունքում կարող է զարգանալ թուլամտություն, որը կոչվում է անոթային թուլամտություն[5]։ Կարճատև իշեմիան կոչվում է տրանզիտ իշեմիկ գրոհ, նաև կոչվում է փոքր ինսուլտ։

Վերջույթների իշեմիա խմբագրել

Արյան հոսքի բացակայությունը դեպի վերջույթներ հանգեցնում է վերջույթների սուր իշեմիայի։

Մաշկի իշեմիա խմբագրել

Մաշկի տարբեր շերտերի արյունամատակարարկման պակասով առաջանում է բծային կամ անհավասար գունատության։

Պատճառագիտություն խմբագրել

Իշեմիան անոթային հիվանդություն է կապված արյան մատակարարման պակասի հետ դեպի հյուսվածքներ, օրգաններ կամ վերջույթներ, որի չբուժման դեպքում զարգանում է հյուսվածքի մահ։ Կարող է հարուցվել էմբոլի, թրոմբի, աթերոսկլերոզի և վնասվածքների պատճառով զարկերակներում։ Երակների խնդիրները, ինչպիսիք են օբստրուկցիոն նեղացումները և արյունահոսքի նվազումը կարող են հանգեցնել սուր իշեմիկ վիճակների։ Անևրիզման հաճախադեպ հանդիպող պատճաներից է սուր իշեմիաների դեպքում։ Այլ հիվանդությունների ներառում են սրտի վիճակի փոփոխություններ, օրինակ միոկարդի ինֆակտ, միտրալ փականի անբավարարություն, քրոնիկ զարկերակային ֆիբրիլյացիա, կարդիոմիոպաթիաներ և պրոստեզիս, բոլորը հակված են թրոմբների առաջացման[3]։

Բացառություն խմբագրել

Հնարավոր է թրոմբի շրջանառություն արյան շրջանառության համակարգում։ Կարող է առաջացնել թոքային էմբոլիա, առաջացնելով սուր զարկերակային նեղացում՝ հանկարծակի առաջ է բերում թթվածնի և արյան պակասի դիստալ հատվածներում։ Ախտանիշները կախված են խցանված անոթի տեղակայմամբ և խցանման աստիճանով[3]։

  • Թրոմբոէմբոլիա
  • Էմբոլիա(oրինակ գազային, հյուսվածքային, օդային)

Վնասվածք խմբագրել

Տրավմատիկ վնասվածքը հանգեցնում է անոթի ընդհանուր կամ մասնակի խցանման՝ սեղմում, կտրվածք կամ արյունահոսում։ Քներակի կամ աորտայի իաթրոգեն պատռվածքը հանգեցնում է սուր իշեմիայի զարգացման[3]։

Այլ խմբագրել

Անբավարար արյան հոսքը դեպի մարմնի այս կամ այն մասը կարող են առաջացնել հետևյալ գործոնները

  • Բազկային հյուսակի ճնշման համախտանիշ
  • Աթերոսկելերոզ
  • Հիպոգլիկեմիա
  • Տախիկարդիա
  • Ճառագայթային թերապիա
  • Հիպոտենզին
  • Անոթի սեղմում արտաքինից (անոթի սեղմում ուռուցքով)
  • Մանգաղաձև բջջային անեմիա
  • Տեղային գերսառեցումը
  • Գլուտամատային ընկալիչների գերխթանում
  • Անոթային կաառուցվայքային խնդիրներ և ծայրամասային արյան շրջանառության համախտանիշ
  • Խոշոր անոթների պատռվածքներ
  • Անեմիա, որն ուղեկցվում է անոթասեղմումով և օրգանների (ուղեղ, սիրտ) հիպոպերֆուզիայով
  • Ցանկացած հակակոագուլյանտի ընդունման վաղաժամ դադարեցում
  • Դեպրեսանտների, ալկոհոլի կամ օփիոիդների գերդոզավորումից գիտակցության կորուստ, որն առաջացնում է իշեմիա

Պատֆիզիոլոգիա խմբագրել

 
Կենդանական մոդելի վրա ռեպերֆուզիոն իշեմիայի սխեմ:

Իշեմիան հանգեցնում է հյուսվածքների վնասմանը, որը հայտնի է որպես իշեմիկ կասկադ։ Հյուսվածքի հետևանքով բջջում հավաքվում են նյութափոխանակության արգասիքները, որի պատճառով տեղի է ունենում բջջի թաղանթի վնասում։ Իոնային դիսբալանսին հետևում է միտոքոնտրիալ վնասումը, որը հնարավոր է սկիզբ հանդիսանա աուտոլիզի ֆերմենտերի ակտիվացման և բջջի ինքնամարսման։

Իշեմիայի ենթարկված հյուսվածքում արյան կտրուկ վերականգնումը կարող է հանգեցնել ռեինֆուզիոն վնասման, որը ավելի լուրջ խնդիրների կարող է հանգեցնել, քան նախնական իշեմիան։ Հյուսվածքներում արյան կտրուկ մատակարարման բարձրացումը իր հետ բերում է թթվածնի ազատ ռադիկալների և թթվածնի ռեակտիվ ձևերի քանակի բարձրացման, որն էլ հանգեցնում է բջջի վնասման։ Հնարավոր է նաև Ca2+ իոնների քանակի ավելացում, ինչը հանգեցնում է սրտային առիթմիաների և բջջի ինքնավնասման։ Բորբոքման ժամանակ արյան մատակարարման բարձրացումը բերում է լեյկոցիտների արտագաղթին դեպի բորբոքման օջախ հանգեցնելով ավերածությունների, հակառակ դեպքում հնարավոր էր բջջիների լավացում[6]։

Բուժում խմբագրել

Վաղ բուժումը անհրաժեշտ է վնասված վերջույթի կենսունակությունը պահպանելու համար։ Բուժման մեթոդներից են հակակոագուլանտների ներարկումը, թրոմբոլիզիսը, էմբոլէկտոմիա, վիրաբուժական ռեվասկուլյարիզացիա կամ մարմնամասի հեռացում։ Թրոմբի հետագա ընդլայնումը կանխելու համար իրականացվում է հակակոագուլյացիոն թերապիա։ Ոչ ֆրագմենտացված հեպարինի ներերակային շարունակական ներարկումը ավանդական միջոցն է[3]։

Իշեմիայի ենթարկված վերջույթի վիճակը կանոնավորվում է հակակոագուլանտ ինֆուզիաների ներզարկերակային ներարկումների ընդունումից, քանի որ թողնում է թրոմբոլիտիկ էֆեկտ։ Ի տարբերություն հակակոագուլանտների, թրոմբոլիտիկ պրեպարատները կարող են տարալուծել թրոմբը 24-48 ժամվա ընթացքում[3]։

Ուղղակի զարկերակահատումը հնարավոր է պետք լինի արյան մակարդուկների հեռացման համար։ Վիրաբուժական ռեվասկուլիզացիան օգտագործվում է տրավմաների ժամանակ։ Ամպուտացիաները պահեստային տարբերակ են, երբ հնարավոր է պահպանել վերջույթը։ Երբ կա էմբոլիզմի ռիսկ որոշ հիվանդների մոտ, օրինակ նախասրտային ֆիբրիլյացիայի դեպքում, բուժումը ներառում է հակակոագուլանտներ օրալ ընդունման համար երկար ժամանակով, որպիսի կանխվի սուր զարկերակային իշեմիայի էպիզոդները[3]։

Մարմնի ջերմաստիճանի իջեցումը նվազեցնում է տուժած բջիջների նյութափոխանակության արագությունը ՝ նվազեցնելով հիպոքսիայի անմիջական հետևանքները։ Մարմնի ջերմաստիճանի նվազումը իջեցնում է բորբոքման պատասխանը և արյունամատակարարումը։

Իշեմիկ կաթվածը տարբեր մակարդակներում բուժվում է ստատինային թերապիայիով հիվանդանոցային ռեժիմում, փորձելով իջեցնել ռիսկը անբարենպաստ պայմաններում[7][8]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

1998 թվականին հիմնադրվել է Ինֆակտի դեմ պայքարի նախագիծը(The Infarct Combat Project (ICP)), որը պայքարում է սրտի իշեմիկ հիվանդությունների դեմ իրականացնելով գիտական հետազոտություններ[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Merck & Co. Occlusive Peripheral Arterial Disease, The Merck Manual Home Health Handbook website, revised and updated March 2010. Retrieved March 4, 2012.
  2. Vascular and Interventional Radiology: The Requisites (2nd Edition), John A. Kaufman & Michael J. Lee, Publisher:Elsevier - Active as of 11/13/2014
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lewis. S.L (2008). Medical-Surgical Nursing (7th ed.). Vascular disorder. pp. 907–908.
  4. World Health Organization Department of Health Statistics and Informatics in the Information, Evidence and Research Cluster (2004). The global burden of disease 2004 update. Geneva: WHO. ISBN 92-4-156371-0.
  5. Kuźma, Elżbieta; Lourida, Ilianna; Moore, Sarah F.; Levine, Deborah A.; Ukoumunne, Obioha C.; Llewellyn, David J. (August 2018). «Stroke and dementia risk: A systematic review and meta-analysis». Alzheimer's & Dementia (English). 0 (11): 1416–1426. doi:10.1016/j.jalz.2018.06.3061. ISSN 1552-5260. PMC 6231970. PMID 30177276. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Sims N.R.; Muyderman H. (2010). «Mitochondria, oxidative metabolism and cell death in stroke» (PDF). Biochimica et Biophysica Acta. 1802 (1): 80–91. doi:10.1016/j.bbadis.2009.09.003. PMID 19751827.
  7. Li, Yi-Heng; Ueng, Kwo-Chang; Jeng, Jiann-Shing; Charng, Min-Ji; Lin, Tsung-Hsien; Chien, Kuo-Liong; Wang, Chih-Yuan; Chao, Ting-Hsing; Liu, Ping-Yen (2017 թ․ ապրիլի 1). «2017 Taiwan lipid guidelines for high risk patients». Journal of the Formosan Medical Association. 116 (4): 217–248. doi:10.1016/j.jfma.2016.11.013. ISSN 0929-6646. PMID 28242176.
  8. O’Brien, Emily C.; Greiner, Melissa A.; Xian, Ying; Fonarow, Gregg C.; Olson, DaiWai M.; Schwamm, Lee H.; Bhatt, Deepak L.; Smith, Eric E.; Maisch, Lesley (2015 թ․ հոկտեմբերի 13). «Clinical Effectiveness of Statin Therapy After Ischemic Stroke: Primary Results From the Statin Therapeutic Area of the Patient-Centered Research Into Outcomes Stroke Patients Prefer and Effectiveness Research (PROSPER) Study». Circulation (անգլերեն). 132 (15): 1404–1413. doi:10.1161/CIRCULATIONAHA.115.016183. ISSN 0009-7322. PMID 26246175.
  9. Infarct Combat Project website; accessed October 26, 2015.

Գրականություն խմբագրել