Իշախառանչ

միջատների տեսակ
Իշախառանչ
Իշախառանչ
Իշախառանչ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ուղղաթևներ (Orthoptera)
Ընտանիք Արջուկներ (Gryllotalpidae)
Ցեղ Gryllotalpa
Տեսակ Իշախառանչ (G. gryllotalpa)
Միջազգային անվանում
Gryllotalpa gryllotalpa

Իշախառանչ (լատին․՝ Gryllotalpa gryllotalpa), արջուկ, ուղղաթևերի կարգի միջատ։ Երկարությունը՝ 35-50 մմ, առջևի զույգ ոտքերը՝ փորող տիպի, ատամնավոր, խիստ խեցեվորված։ Ապրում է օրգանական նյութերով հարուստ, խոնավ հողերում։ Սնվում է բույսերի սերմերով, արմատներով, արմատավզիկով, ցողունով, ինչպես նաև անձրևորդերով, միջատներով։ Վնասում է բանջարաբոստանային և դաշտային բույսերը, հատկապես ջերմոցներում։

Տարածված է Հայաստանի բոլոր շրջաններում։ Պայքարի միջոցներն են՝ թունավոր գրավչանյութերի օգտագործում, որոնք հող են մտցվում 3-5 սմ խորությամբ մինչև ցանքը կամ տնկումից հետո։ Արդյունավետ է հողի աշնանային ֆումիգացիան։ Ֆումիգանտները հող են մտցվում 15 սմ խորությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 373
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշախառանչ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշախառանչ» հոդվածին։