Ենթակառուցվածք, ինֆրակառուցվածք (լատին․՝ infra — ցածր, ենթա- և structura — կառուցվածք, դասավորություն), արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և տնային տնտեսություններին սպասարկող տնտեսության ճյուղերի (խճուղիների, ջրանցքների, ջրամբարների, նավահանգիստների, կամուրջների, օդանավակայանների, պահեստների շինարարություն, էներգետիկ տնտեսություն, երկաթուղային տրանսպորտ, կապ, առողջապահություն և այլն) համալիր։

Դավթաշենի կամուրջը

Արտադրության ինֆրակառուցվածքը դա էներգետիկան է, տրանսպորտը, կոմունիկացիաները։

Կառավարման ինֆրակառուցվածքը՝ դա մենեջմենթի և բիզնեսի դպրոցն է և նրանց ապահովող համալսարանները և լաբորատորիաները։

«Ինֆրակառուցվածք» տերմինը ռազմական, բառապաշարից փոխառնվել է 1940-ական թվականներին։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենթակառուցվածք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 372