Ինֆանտ, կանացի ձևը՝ ինֆանտա (իսպ.՝ infante, պորտ.՝ infant, լատին․՝ infans-ից ` երեխա, զավակ), Իսպանիայի և Պորտուգալիայի արքայազններին և արքայադուստրերին տրվող տիտղոս (մինչև 1910 թվականը, երբ վերացվեց պորտուգալական թագավորական դինաստիան)։

Իսպանական ինֆանտների թագը

Իսպանիայում ինֆանտը կրում էր Աստրուրիայի իշխանի, իսկ Պորտուգալիայում, մինչև Բրազիլիայի անջատումը` Բրազիլիայի իշխանի կոչում։

14-րդ դարից Արագոնի, Կաստիլիայի, Լեոնի և Նավառայի թագավորություններում գահաժառանգները կոչվում էին արքայազն և արքայադուստրը, իսկ մնացած արքայական զավակները՝ ինֆանտ