Ինքնաթիռային սպորտ, ռազմատեխնիկական սպորտի ձև. օրգանապես կապված է ավիացիայի զարգացման, ընդհանուր և սպորտային ինքնաթիռաշինության հետ։ Ընդգրկում է.

  • թռիչքներ տարբեր քաշային կատեգորիաների մխոցային, տուրբինապտուտակավոր և ռեակտիվ շարժիչներ ունեցող ինքնաթիռներով։ Նախատեսված են թռիչքի արագության, բարձրության, հեռավորության, տևողության, արագամբարձության և բեռնամբարձության ռեկորդների սահմանման համար։
  • Մրցումներ մեկ տեղանոց սպորտային և երկտեղանոց ուսումնական՝ մխոցային շարժիչներ ունեցող ինքնաթիռներով՝ ինքնաթիռավարման բարձրագույն հմտության, ուղիղ, ետադարձ, շրջանաձև թռիչքաձևեր կատարելու համար, ինչպես նաե երթուղիներում, բաց և փակ խցիկներում, գիշերը և ցերեկը, սովորական օդերևութաբանական պայմաններում ինքնաթիռավարման համար։
Ինքնաթիռային սպորտ
Տեսակսպորտ
 Air sports Վիքիպահեստում
Յակ-18 ինքնաթիռը

Աշխարհի առաջնություններն անցկացվում են միայն ինքնաթիռավարման բարձրագույն հմտության թռիչքաձևերից։ Ինքնաթիռային սպորտը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբին։ 1905 թվականին Փարիզում հիմնվել է Ավիացիայի միջազգային ֆեդերացիա։

Հայաստանում առաշին աերոակումբը կազմավորվել է 1933 թվականին, ինքնաթիռի առաջին թռիչքը կատարվել է 1935 թվականին։ 1935 թվականին «Ու-2» ինքնաթիռով թռիչք է կատարել հայ առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանը։ 1969 թվականին Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական կոմիտեում ստեղծվել է Ինքնաթիռային սպորտի հանրապետական ակումբ։ 1970 թվականից Հայաստանի Ինքնաթիռային սպորտի պատվիրակությունը մասնակցում է խորհրդային համամիութենական սպարտակիադաներին, 1973 թվականից՝ ԽՍՀՄ առաջնության մրցումներին։ 1972 թվականին Հայաստանում կազմակերպվել են Ինքնաթիռային սպորտի անդրկովկասյան առաջնության մրցումներ։ 1976 թվականին Ս. Համբարձումյանը «ՅԱԿ-18» ինքնաթիռով նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։

Սպարտային ինքնաթիռների տեսակներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինքնաթիռային սպորտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 364