Ինտրուզիվ ապարներ, մագմատիկ ապարներ, որոնք առաջանում են Երկրի խոր հորիզոններում հրահեղուկ մագման սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Ինտրուզիվ ապարները մագմայի դանդաղ բյուրեղացման պատճառով ունեն լրիվ բյուրեղային ստրուկտուրա և ներդրվում են որպես բաթոլիթներ, լակոլիթներ, շտոկներ, երակներ և այլն։ Ըստ սիլիկահողի պարունակության ինտրուզիվ ապարները լինում են՝ ալկալային (սիենիտ, նեֆելինային սիենիտ), գերհիմքային (դունիտ, պերիդոտիտ), հիմքային (գաբրո, նորիտ, լաբրադորիտ), միջին թթվության (դիորիտ, մոնցոնիտ) և թթու (գրանիտ, գրանոդիորիտ)։ ՀՀ-ում լայնորեն տարածված են (ավելի քան 1500 կմ2) ինտրուզիվ ապարների համարյա բոլոր տիպերը։ Օգտագործվում են որպես շինանյութ (օրինակ, Փամբակի գրանոդիորիտը)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 360