Ինտելեկտուալ ավտոմատացում

Ինտելեկտուալ ավտոմատացումը (հաճախ նաև կոգնիտիվ ավտոմատացումը) որոշում կայացնելու գործընթացի օպտիմալացման և մասշտաբայինացման համար ավտոմատացված տեխնոլոգիաների օգտագործումն է[1]։

Ինչ է ինտելեկտուալ ավտոմատացումը խմբագրել

Ինտելեկտուալ ավտոմատացումը կատարելագործված տեխնոլոգիական գործիքների կիրառումն է սկզբից մինչև վերջ բարդ գործընթացի ավտոմատացման համար՝ մարդու կողմից կատարված աշխատանքի կրճատման և արդյունավետության բարձրացման նպատակով։

Ինտելեկտուալ ավտոմատացումը օգտագործելով և միացնելով վերոնշյալ երկու գործիքները՝ ստեղծում է էլ ավելի զարգացած և թվայինացված գործընթաց։ Այսպիսով,  ավելի շատ գործընթացներ են ավտոմատացվում, նոր ինտեգրումներ են կատարվում այլ համակարգերի հետ, և ավտոմատացումները դառնում են ամբողջական։ Ինտելեկտուալ ավտոմատացումը, ըստ էության, կազմակերպում է ամբողջ գործընթացի ավտոմատացումը, կապելով տարբեր համակարգեր և օգտագործելով ավտոմատացված խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին կցվում են մարդու կողմից կատարված աոաջադրանքներին[2]։

Ինտելեկտուալ ավտոմատացման զարգացումը խմբագրել

Առաջադրանքների ավտոմատացման էվոլուցիան ընդգրկում է Մայաների ջրատարերի միջոցով ջրի ավտոմատացված փոխադրումից մինչև Ադամ Սմիթի օրինակը գլխարկ պատրաստողների վրա ավտոմատացման ազդեցության մասին և մինչև Հենրի Ֆորդի մեխանիկական հավաքման գծի ավտոմատացումը։ Բազմաթիվ կազմակերպություններում ընթացող թվային վերաստեղծումը՝ զուգորդված տեխնոլոգիաների վերջին նվաճումների հետ, սկիզբ է դնում ավտոմատացման նոր դարաշրջանի՝ ինտելեկտուալ ավտոմատացման։ Պատմության ընթացքում ավտոմատացումը հնարավորություն է տվել ստեղծել նոր արժեքներ՝ հիմնված մարդկանց, գործընթացների և տեխնոլոգիաների դասական հավասարակշռունթյան հարացույցի վրա։ Տվյալների վրա հիմնված առաջադրանքների ավտոմատացումը սկսվել է 1960-ականներին ՝ ձեռնարկության ռեսուրուրսների պլանավորման համակարգերի ներդրմամբ և զարգացել է՝ ներառելով գործընթացների ռոբոտացումը։

Արդիականացված տվյալների հարթակները ունակ են արագ և ճշգրիտ մշակել բազմաչափ ֆորմատավորված տվյալների զանգվածային ծավալներ՝ մեկնաբանելով անոմալիաները։ Ինտելեկտուալ ավտոմատացման մշակման և վերլուծման գործիքների միջոցով ավտոմատացման հնարավորությունների շրջանակը արագորեն ընդարձակվեց 1960-ականների տվյալների հիմնական և հասարակ մշակումից մինչև առաջադեմ համակարգերի կառավարում, որոնցից մի քանիսը կարող են են դատողության վրա հիմնված գործողություններ և մարդանման փոխազդեցություններ անել։

Ինտելեկտուալ ավտոմատացման բաղադրիչները խմբագրել

Ինտելեկտուալ ավտոմատացումը կախված է 4 հիմնական և առանցքային տեխնոլոգիաների հաջող և փոխկապակցված աշխատանքից։ 4 առանցքային տեխնոլոգիաներն են՝ բիզնես գործընթացներ, գործընթացների ռոբոտացում, արհեստական բանականություն և համակարգային ինտեգրում։

Բիզնես գործընթացը տարբեր տեսակի փոխկապակցված, համակարգված աշխատանքների ամբողջություն է, որը կարող է վիզուալացվել գործընթացային հոսքերի դիագրամների միջոցով՝ որպես աշխատանքների հաջորդականություն, որոնք ընդմիջվում են որոշումների կայացման կետերով։

Գործընթացների ռոբոտացումը ծրագրային տեխնոլոգիա է, որը հեշտացնում է թվային համակարգերի եւ ծրագրային ապահովման հետ փոխազդող մարդկանց գործողությունները նմանակող ծրագրային ռոբոտների ստեղծումը, տեղակայումը եւ կառավարումը։

Արհեստական բանականությունը սահմանվում է որպես «խելացի գործակալ» ՝ ցանկացած սարք, որն ընկալում է իր շրջակայքը և ձեռնարկում է գործողություններ, որոնք առավելագույնի են հասցնում հաջողությամբ նպատակին հասնելու նրա հնարավորությունները։ Այսինքն՝ մեքենան իրականացնում է «ճանաչողական» գործառույթներ, որոնք մարդիկ սովորաբար ասոցացնում են «խելքի» հետ։

Համակարգային ինտեգրացիան մի գործընթաց է, որը միավորում է տարբեր ենթահամակարգեր (բաղադրիչներ) մեկ միասնական համակարգի մեջ, որը գործում է որպես մեկ ամբողջություն։ Այն սովորաբար սահմանվում է որպես տարբեր ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիաներ) համակարգերի, ծառայությունների եւ/կամ ծրագրային ապահովման միավորման գործընթաց[3]։

Ինտելեկտուալ ավտոմատացման առավելությունները խմբագրել

Ինտելեկտուալ ավտոմատացման հարթակները բազմաթիվ առավելություններ են տալիս տնտեսություններում՝ մեծ քանակությամբ տվյալների օգտագործման, հաշվարկների ճշգրտության և վերլուծության միջոցով։ Հիմնական առավելություններն են․

  • Ծախսերի նվազեցում՝ աշխատուժի ավելացման և արտադրողականության բարձրացման միջոցով․ Համակարգերի և գործընթացների ավտոմատացումը և տվյալների վերլուծման օգտագործումը կարող են արագացնել արտադրողականությունը։ Ինտելեկտուալ ավտոմատացումը նաև հնարավորություն է տալիս արագորեն սանդղակել՝ առանց ռիսկի բարձրացման, որակի փոփոխության կամ առկա աշխատուժի վրա ճնշում գործադրելու։ Առաջատար բիզնեսմենները լայնորեն օգտագործում են այս առավելությունները՝ արտադրության ավելի բարձրեկամտաբերության և ներդրումների վերադարձի միջոցով։
  • Ճշգրտության բարելավում՝ հետեվողական գործընթացների և մոտեցումների միջոցով․ Ինտելեկտուալ ավտոմատացման հիմքում ընկած է արհեստական բանականությունը, որն իր հետ առաջ է բերում որոշումների կայացում և հետեվողական մոտեցում է ցւցաբերում կրկնվող առաջադրանքներին։
  • Հաճախորդների փորձառության բարելավում․ Ավելի որակյալ, ավելի հուսալի արտադրանք արագ տրամադրելը շուկա կամ հարցումներին արագ կամ միանգամից պատասխան ստանալը ինտելեկտուալ ավտոմատացման միջոցով հաճախորդին տալիս է ավելի հարուստ և դրական փորձ, այդպիսով՝ ընկերությունը մրցակցային առավելություն է ստանում։
  • Կանոնակարգերի արդյունավետ կիրառում․ Խելացի ավտոմատացման միջոցով բազմաթիվ ընկերություններ, որոնք օգտագործում են կանոնադրություններ, օգտագործում են նաև առաջադրանքների ավտոմատացումը, որը բարձրացնում է հետեվողականությունը այդ կանոնադրությունների հանդեպ։

Այսպիսով, ինտելեկտուալ ավտոմատացումը համակարգչային գիտության բաժիններից մեկն է, որն ունի վերոնշյան 4 բաղադրիչները, որոնք էլ իրենց հերթին մեծ ներդրում ունեն համակարգչային գիտության ընդլայնման և զարգացման մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Intelligent Automation». www.ibm.com.
  2. «Intelligent Automation». www.automationanywhere.com.
  3. «What Is Intelligent Automation». www.auraquantic.com.
  4. «What Is Intelligent Automation?». nividous.com.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել