«Ինչպես իմանալ…» (անգլ.՝ How Do You Know?), ռեժիսոր Ջեյմս Բրուքսի՝ 2010 թվականի ամերիկյան կատակերգությունը կյանքի ուղեկցի դժվարին ընտրության մասին։ Գլխավոր դերերում՝ Ռիզ Ուիզերսփուն և Փոլ Ռադ։ Ջեյմս Բրուքսի ռեժիսորական վերջին աշխատանքը և Ջեք Նիկոլսոնի վերջին դերը կինոյում։

Ինչպես իմանալ…
անգլ.՝ How Do You Know
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և հումորային դրամա
Թվական2010 և հունվարի 20, 2011[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Լ․ Բրուքս
ՊրոդյուսերՋեյմս Լ․ Բրուքս
Սցենարի հեղինակՋեյմս Լ․ Բրուքս
ԴերակատարներՌիզ Ուիզերսփուն[2], Փոլ Ռադ[2], Օուեն Ուիլսոն[2], Ջեք Նիքոլսոն[2], Լեննի Վենիտո, Մոլլի Փրայս[2], Շելլի Քոն[2], Դին Նորիս, Թոնի Շալուբ[2], Էնդրյու Ուիլսոն[2], Դոմենիկ Լոմբարդոցցի[2], Ջոն Թորմի[2], Քեթրին Հան[2], Մարկ Լինն-Բեյքեր[2], Թարա Սաբկոֆ[2], Բիլ ՄակՔիննի[2] և Թեյոնա Փերիս[2]
ՕպերատորՅակուշ Կամինսկի
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՌիչարդ Մարքս
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ԿինոընկերությունGracie Films
Տևողություն116 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Լիզան ընտանեկան կյանքի ծրագրեր չի կառուցում։ Նա մարզուհի է և ցանկանում է խաղալ ԱՄՆի սոֆտբոլի հավաքականում։ Ամեն ինչ փոխվում է, երբ Լիզային հեռացնում են թիմից, և նա հանդիպում է միանգամից երկու տղամարդու՝ Մեթիին և Ջորջին։ Մեթին պրոֆեսիոնալ մարզիկ է, բեյսբոլիստ և իրական «փլեյբոյ»։ Դժբախտաբար, ազնիվ Ջորջին հեռացրել են պաշտոնի չարաշահման կասկածանքով, նրան թողել է հարսնացուն և հոր հետ լարված հարաբերություններ ունի։ Լիզան պետք է ընտրի՝ ո՞ւմ հետ է պատրաստ կապել իր կյանքը։

Դերերում խմբագրել

Քասթինգ և նկարահանումներ խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Ջեյմս Բրուքսի սցենարի հիման վրա, ով հանդես է եկել նաև որպես ռեժիսոր և համահեղինակ։ Ենթադրվում էր, որ Չարլզի դերը կկատարի Բիլ Մյուրեյը, սակայն նա հրաժարվել է այդ դերից, և այն հանձնել են Ջեք Նիկոլսոնին։ Ֆիլմի ստեղծման մեջ մասնակցություն են ունեցել Columbia Pictures, Gracie Films և Road Rebel կինոընկերությունները։ Ֆիլմի նկարահանումները տևել են 2009 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 23-ը, ընթացել են Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիայում և Վաշինգտոնում։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 120 միլիոն դոլլար, որից 8 միլիոնը կազմել է Օուեն Ուիլսոնի հոնորարը[3]։

ԱՄՆ-ում ֆիլմի առաջնախաղը կայացել է 2010 թվականի դեկտեմբերի 13-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել