Ինոկենտի Սմոկտունովսկի (ռուս.՝ Иннокентий Смоктуновский, իսկական ազգանունը՝ Սմոկտունովիչ, մարտի 28, 1925(1925-03-28)[1][2], Տատյանովկա, Q19837073?, Շեգարսկի շրջան, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 1994(1994-08-03)[3], Kubinka, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1990 թ.), Լենինյան մրցանակի դափնեկիր (1965 թ.), 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։

Ինոկենտի Սմոկտունովսկի
ռուս.՝ Иннокентий Михайлович Смоктуновский
Ծնվել էմարտի 28, 1925(1925-03-28)[1][2]
ԾննդավայրՏատյանովկա, Q19837073?, Շեգարսկի շրջան, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 3, 1994(1994-08-03)[3] (69 տարեկան)
Մահվան վայրKubinka, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունPushkin Drama Theatre?
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
ԱզգությունՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1946-1994
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0810550
smoktunovsky.com

Սմոկտունովսկու կերտած կերպարները՝ կնյազ Միշկինը Դրամատիկական մեծ թատրոնում, ցար Ֆյոդոր Իոանովիչը՝ Դրամատիկական փոքր թատրոնում, չեխովյան Իվանովն ու Պորֆիրի Գոլովյովը ՄԽԱՏ-ում, ընդգրկվել են ռուսական թատերական մշակույթի «ոսկե ֆոնդում»[7][8][9]։

Սմոկտունովսկուն կոչել են խորհրդային կինեմատոգրաֆիայի առաջին ինտելեկտուալ դերասան. նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում։ Իր լավագույն դերերը նա խաղացել է «Զինվորներ», «Մի տարվա ինը օրերը», «Համլետ», «Չայկովսկի», «Կանացի դերձակը» ֆիլմերում և Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» լիրիկական կատակերգությունում[7][10][9]։

Կենսագրություն խմբագրել

Ինոկենտի Սմոկտունովսկին ծնվել է Տոմսկի շրջանի Տատյանովկա գյուղում այժմ՝ Տոմսկի մարզի Շեգարսկի շրջանում, եղել է Միխայիլ Պետրովիչ Սմոկտունովիչի (1899-1942 թթ.) և Աննա Ակիմովնա Մախնևայի (1902-1985 թթ.) ընտանիքի վեց երեխաներից երկրորդը[11]։

Առկա է վարկած, ըստ որի Սմոկտունովիչները (լեհ.՝ Smoktunowicz) սերում են վոլինյան շլյախտիչների հին ազգից և Սիբիր են աքսորվել 1863 թվականի ապստամբությանը մասնակցելու համար[12][13], սակայն դերասանի իսկ վկայությամբ, իր նախապապը ոչ ազնվական էր, և ոչ էլ լեհ։ Նա ազգությամբ բելառուս էր[13]։ Հարցազրույցներից մեկում իր նախապապի մասին Սմոկտունովսկին պատմում էր՝ «Նա որսորդ էր Բելովեժյան անտառներում և 1861 թվականին բիզոն է որսում։ Ինչ-որ մեկը մատնում է և նրան ամբողջ ընտանիքով աքսորում են Սիբիր»[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Смоктуновский Иннокентий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119033739 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Память народа (ռուս.) — 2015.
  5. Память народа (ռուս.) — 2015.
  6. Память народа (ռուս.) — 2015.
  7. 7,0 7,1 Горфункель Е. И. Смоктуновский. — М.: Искусство, 1990. — 238 с. — ISBN 5-210-00180-6
  8. Смелянский А. М. Предлагаемые обстоятельства. Из жизни русского театра второй половины XX века. — М.: Артист. Режиссёр. Театр, 1999. — 351 с. — ISBN 5-87334-038-2
  9. 9,0 9,1 Иннокентий Смоктуновский. Жизнь и роли / Составитель В. Я. Дубровский. — Москва: АСТ-пресс книга, 2002. — С. 356-357. — ISBN 5-7805-1017-2
  10. Соловьёва, Шитова, 1966, էջ 222-237
  11. Гереб А. (2000, № 47). «Иннокентий Смоктуновский: Воспоминания в саду, или Фотографии из актёрского альбома. Октябрь 1993 г. [стенограмма беседы]». «Киноведческие записки». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  12. Смоктуновский И. М. Время добрых надежд / Вступит. статья А. Свободина. — М.: Искусство, 1979. — С. 6. — 240 с.
  13. 13,0 13,1 13,2 Иннокентий Смоктуновский. Жизнь и роли, 2002, էջ 7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինոկենտի Սմոկտունովսկի» հոդվածին։