Իննոկենտիոս XIII (լատին․՝ Innocentius PP. XIII, աշխարհիկ կյանքում՝ Պիետրո Միքելանջելո դեի Կոնտի, իտալ.՝ Pietro Michelangelo dei Conti, մայիսի 13, 1655(1655-05-13)[1][2][3][…], Պոլի, Պապական մարզ - մարտի 7, 1724(1724-03-07)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4]), Հռոմի Պապ 1721 թվականի մայիսի 8-ից մինչև 1724 թվականի մարտի 7-ը։

Իննոկենտիոս XIII
Innocentius PP. XIII
Դրոշ
Դրոշ
244-րդ Նորին Սրբություն Հռոմի Պապ
1721 թ.մայիսի 8 — 1724 թ. մարտի 7
Ընտրություն՝ 1721 թ. մայիսի 8
Գահակալեցում 1721 թ. մայիսի 18
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Կղեմես XII
Հաջորդող Բենեդիկտոս XIII
 
Կրթություն Պապական Գրիգորյան համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն Պիետրո Միքելանջելո դեի Կոնտի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Pietro Michelangelo dei Conti
Ծնունդ մայիսի 13, 1655(1655-05-13)[1][2][3][…]
Պոլի, Պապական մարզ
Մահ մարտի 7, 1724(1724-03-07)[1][2][3][…] (68 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ[4]
Թաղված է Vatican Grotto
Հայր Carlo Conti, Duca di Poli?[5]
Մայր Isabella Muti?[5]
Հոգևոր աստիճանի ընդունում 1706 թ. հունիսի 7
Կուսակրոնության ընդունում 1695 թ. հունիսի 16
|

Վաղ տարիներ խմբագրել

 
Իննոկենտիոս XIII

Պիետրո Միքելանջելո դեի Կոնտի հայտնի ընտանիքից է, որը Հռոմին տվել է 9 պապ, այդ թվում՝ Գրիգոր IX, Ալեքսանդր IV և Իննոկենտիոս III: Միքելանջելոն ծնվել է 1655 թվականի մայիսի 13-ին Հռոմից ոչ հեռու՝ Պոլիում և եղել է Պոլի կոմս Կարլո II որդին։ Եղել է ճիզվիտների սանը, Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի տարբեր գործառույթներ է կատարել։ 1706 թվականին նա դարձել է կարդինալ-քահանա[6]։ 1697 թվականից մինչ 1710 թվականը Պորտուգալիայում հանդես է եկել որպես նվիրակ, որտեղ, ինչպես ենթադրվում է, նրա մոտ տպավորվեցին ճիզվիտների մասին այն անբարենպաստ տպավորությունները, որոնք հետագայում ազդեցին նրանց նկատմամբ իր վերաբերմունքի վրա։

Ընտրություն խմբագրել

Կղեմես XI պապի մահվանից հետո 1721 թվականին կոնկլավը ընտրեց նոր Պապ։ Կարդինալները 75 ձայն տվեցին Կոնտիին։ 1721 թվականի առավոտյան նա ընտրվեց՝ վերցնելով Իննոկենտիոս XIII անունը, ի պատիվ Իննոկենտիոս III պապի։ Մայիսի 18-ին նա հանդիսավոր թագադրվեց։ Ընտրվելու ժամանակ Կոնտին արդեն ծանր հիվանդ էր։

Պապություն խմբագրել

 
Իննոկենտիոս XIII Պապի ժամանակաշրջանի մետաղադրամ

Իննոկենտիոսի կառավարման շրջանը ծաղկուն էր և համեմատաբար հանգիստ։

Իննոկենտիոսի XIII արգելեց ճիզվիտներին ընդլայնել իրենց գործունեությունը Չինաստանում։ Ֆրանսիացի եպիսկոպոսները դիմեցին նրան «Unigenitus» բուլային ետ կանչելու միջնորդությամբ` յանսենիզմի մեջ մեղադրելով, բայց պապը խնդրանքը մերժեց։

Իննոկենտիոս XIII, ինչպես և իր նախորդը, բարեհաճ վերաբերմունք է ունեցել Ջեյմս Ստյուարդի` բրիտանական գահի «վաղեմի թեկնածուի» նկատմամբ։ Պապի զարմիկը՝ Ֆրանչեսկո Մարիա Կոնտին դարձավ Ջեյմսի արքունական սենեկապետը` Հռոմի Պալացո Մուտիում[7]։

Մահ խմբագրել

 
Իննոկենտիոս XIII դամբարանը

1724 թվականին Իննոկենտիոս XIII -ը հիվանդացավ։ Նրան տանջում էր ճողվածքները, որոնց մասին նա ոչ ոքի չի ասում, բացի սենեկապետից։ Մի օր ճողվածքը պայթեց` առաջացնելով բորբոքում և տենդ։ Իննոկենտիոս XIII-ը կարգ հիվանդաց խորհրդակատարություն խնդրեց, ապաշխարեց և 1724 թվականի մարտի 7-ին` 69 տարեկան հասակում մահացավ։ Նա հուղարկավորվեց Սուրբ Պետրոսի տաճարում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Իննոկենտիոս XIII միջինից բարձր հասակ ուներ, ամուր կազմվածք, պայծառ աչքեր և մեծ քիթ։ Նա մարդկանց երբեք թույլ չէր տալիս իր ներկայությամբ նստել. կարդինալներից և դեսպաններից բացի մյուսները պարտավոր էին ծնկած կամ կանգնած մնալ։

Նրա ծննդյան 350-ամյակի կապակցությամբ` 2005 թվականին գյուղի բնակիչները, որտեղ նա ծնվել է պատարագ մատուցեցին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննոկենտիոս XIII» հոդվածին։