Ինկերի ճանապարհներ (կեչուա՝ Qhapaq Ñan« «թագավորական ճանապարհ»), բազմաթիվ սալարկված ճանապարհների ցանց, որը կառուցվել է հնդկացիական քաղաքակրթությունների կողմից մի քանի հազարամյակների ընթացքում Հարավային Ամերիկայում, Անդյան տարածաշրջանում` Կոլումբիայում, Էկվադորում, Պերուում, Բոլիվիայում, Չիլիում, Արգենտինայում, ինչպես մերձափնյա դաշտավայրերում, անապատներում, այնպես էլ լեռներում, ժայռերի և կիրճերի միջով, կախովի կամուրջների և աստիճանների միջոցով[2][3][4]։

Ինկերի ճանապարհներ

Երկիր Պերու,  Չիլի,  Բոլիվիա,  Կոլումբիա,  Էկվադոր և  Արգենտինա
Երկարություն40 000 ± 150 կմ[1]
Ինկերի ճանապարհներ
Inca road*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Արգենտինա, Բոլիվիա, Չիլի, Կոլումբիա, Էկվադոր, Պերու
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Լատինական Ամերիկա, Կարիբյան ծով
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2014  (38 նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Հիմնական մայրուղիների գլխավոր շինարարները համարվում էին ինկերը, դրանց շինարարությունը դադարեցվեց 16-րդ դարում զավթիչ-իսպանացիների գալով, որոնք չէին տիրապետում տեղական տեխնոլոգիաներին և այլևս ի վիճակի չէին պահպանելու այդ ճանապարհները պատշաճ վիճակում։ Գլխավոր էին համարվում ինկերի կայսրության տարածքով խաչաձև հատվող չորս ճանապարհները (կենտրոնը` Կուսկո քաղաքում)։ Ամենաերկար ճանապարհի երկարությունը կազմում է 6600 կիլոմետրից ոչ պակաս (1200 լիգ)։ Ճանապարհները միացնում էին բոլոր գավառների մայրաքաղաքները, որոնցից յուրաքանչյուրից դուրս էր գալիս մի քանի ուղի։ Յուրաքանչյուր ճանապարհի վրա, որոշակի հաստատուն տարածությունների վրա կային իջևանատներ, տարածությունները նշված էին սահմանագծման սյուներով և կոչվում էին տոպո կամ տիպու։ Ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը գնահատվում էր 30 000 կմ։ Մյուսներից լավ պահպանված տեղամասերը 6000 կմ երկարությամբ գտնվում են վերը թվարկված վեց երկրների տարածքներում և 2014 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Գրականություն խմբագրել

  • Rostworowski de Diez Canseco, Maria; Harry B. Iceland (1999). History of the Inca realm. Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 0-521-63759-7.
  • Incas: lords of gold and glory. New York, New York: Time-Life Books. 1992. ISBN 0-8094-9870-7.
  • D'Altroy, Terence N (1992). Provincial Power in the Inka Empire. Smithsonian Institution. ISBN 1-56098-115-6.
  • Vergara, Teresa (201). Historia del Peru, Tahuantinsuyu. Spain: Lexus Editores. էջ 301. ISBN 9972-625-35-4.
  • Cameron, Ian (1990). Kingdom of the Sun God: a history of the Andes and their people. New York: Facts on File. էջ 65. ISBN 0-8160-2581-9.
  • «Main Andean Road – Qhapaq Nan». UNESCO. 2009 թ․ հուլիսի 10.
  • Salazar, Lucy C.; Richard L. Burger (2004). Lifestyles of the Rich and Famous: Luxury and Daily Life in the Households of Machu Picchu's Elite. Dumbarton Oaks.
  • Fellman, Bruce (2002). «Rediscovering Mach Picchu». Yale Alumni Magazine.
  • Thompson, Donald E.; John V. Murra (1966 թ․ հուլիս). «The Inca Bridges in the Huanuco Region». Society for American Archaeology. 5. 31 (1): 632–639.
  • Vitry, Christian (2007). «Roads for Rituals and Sacred Mountains. A study of the Inka Road Systems in High Altitude Shrines in the North». Bulletin of the Chilean Museum of Pre-Columbian Art.
  • Jenkins, David (2001). «Network Analysis of Inka Roads, Administrative Centers, and Storage Facilities» (Volume 48 ed.). Duke University Press. էջեր 655–687.
  • Rugeles, Ernesto F (1979). Indian Traditions Series: The chasqui : an Inca tradition. ISBN 0832502634.
  • Moseley, Michael 1992. The Incas and their Ancestors: The archaeology of Peru. Thames and Hudson, New York.
  • Hyslop, John, 1984. Inka Road System. Academic Press, New York.
  • Inca: Lords of Gold and Glory. Virginia: Time-Life Books, 1992.
  • Andean World: Indigenous History: Culture and Consciousness by Kenneth Adrien.
  • Footprints Cusco and The Inca Trail Handbook by Peter Frost and Ben Box
  • Jenkins, David "A Network Analysis of Inka Roads, Administrative Centers and Storage Facilities." Ethnohistory, 48:655–685 (Fall, 2001).
 
Q'eswachaca կախովի կամուրջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. D'Altroy T. N. The IncasISBN 0-631-17677-2
  2. Incas: lords of gold and glory. New York: Time-Life Books. 1992. էջեր 94–97. ISBN 0-8094-9870-7.
  3. D'Altroy, Terence N. (2002). The Incas. Blackwell Publishers Inc. ISBN 0-631-17677-2.
  4. Thompson, Donald E.; John V. Murra (1966 թ․ հուլիս). «The Inca Bridges in the Huanuco Region». Society for American Archaeology. 5. 31 (1).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինկերի ճանապարհներ» հոդվածին։