Ինիյա Տրինկունիենե (լիտ.՝ Inija Trinkūnienė, հոկտեմբերի 25, 1951(1951-10-25), Կելմե, Šiauliai Oblast, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվիացի ազգաբան, սոցիոլոգ, հոգեբան, բանահավաք։ 2014 թվականից լիտվիական նեո-հեթանոսական «Ռոմուվա» համայնքի առաջնորդ[1]։ Համայնքի հիմնադիր` Յոնաս Տրինկունասի կինն է։

Ինիյա Տրինկունիենե
լիտ.՝ Inija Trinkūnienė
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1951(1951-10-25) (72 տարեկան)
ԾննդավայրԿելմե, Šiauliai Oblast, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լիտվա
ԿրոնՌոմուվա
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Մասնագիտությունհոգեբան, ազգագրագետ, բանահավաք, երաժիշտ, սոցիոլոգ, կրոնական առաջնորդ, քահանա և priestess
ԱմուսինJonas Trinkūnas?
 Inija Trinkūnienė Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին ավարտել է Կելմեի միջնակարգ դպրոցը, իսկ 1974 թվականին՝ Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը` «Հեգեբանություն» մասնագիտությամբ։ Լիտվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտում աշխատել է որպես սոցիոլոգ։ 1990 թվականին ամուսնու` Յոնաս Տրինկունասի հետ («Ռոմուվա» կրոնական հեթանոսական համայնքի ղեկավարը` 1988-2014-ական թվականներին) հիմնել են ազգային երգի լիտվիական անսամբլը և «Kūlgrinda» երգչախումբը[2]։ Դաստիարակել է չորս երեխաների` Ռիմգայլե, Վետրա,. Ուգնե, Ինդրե[2]։

Իր գիտական կարիերայի ամբողջ ընթացքում Տրինկունիենեն զբաղվել է` հետազոտություններով` ազգային մշակույթի տարածման ասպարեզում։ Հրատարակել է ավելի քան 60 գիտական հոդված, մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների Լիտվայում և արտասահմանում։ 2004-2013- ական թվականներին Լիտվայի Հանրապետության Սեյմին կից` Ազգային մշակույթի պաշտպանության խորհրդի անդամ է[2]։ Ամուսնու մահից հետո գլխավորել է «Ռոմուվա» համայնքը, ինչպես նաև դարձել է Էթնիկ կրոնների եվրոպական կոնգրեսի նախագահը[3]։ 2016 թվականից բացառապես զբաղվում է համայնքի աշխատանքներով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել