Իներցիա, իներտություն (լատին․՝ inertia — անգործություն), նյութական մարմնի հատկություն, ըստ որի, արտաքին ուժերի փոխադարձ հավասարակշռության դեպքում, հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ մարմինը պահպանում է դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը։ Այս հատկությունը շարժման քանակի պահպանման ընդհանուր օրենքի հետևանքն է։ Երբ մարմնի վրա ազդում է չհավասարակշռված ուժային համակարգ, մարմնի արագությունը փոփոխվում է այնքան դանդաղ, որքան մեծ է իներտությունը։ Համընթաց շարժման դեպքում իներցիայի քանակական չափը մարմնի զանգվածն է, իսկ անշարժ առանցքի շուրջը պտտման դեպքում՝ իներցիայի մոմենտը։՞

Բառի այլ օգտագործումներ խմբագրել

«Իներցիա» տերմինը որոշ դեպքերում օգտագործվում է նշելու համար գործողության կատարման ուշացումը։ Օրինակ, էլեկտրաչափիչ սարքի իներցիան լարման կամ հոսանքի արագ փոփոխման դեպքում չափվող մեծության արժեքները ուշացումով ցույց տալու նրա հատկությունն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 343