Ինեսա Պավլովնա Սաֆրոնովա (ուկրաիներեն՝ Інеса Павлівна Cафронова, օգոստոսի 28, 1924(1924-08-28), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 6, 2004(2004-05-06), Խարկով, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի իրավագետ-գիտնական, իրավաբանական գիտությունների դոկտոր, Խարկովի իրավաբանական ինստիտուտի պատմության և իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, Ուկրաինայի պետության և իրավունքի պատմության մասնագետ։ Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակի դափնեկիր (2002), Ուկրաինայի վաստակավոր իրավաբան (1999)։

Ինեսա Սաֆրոնովա
Ծնվել էօգոստոսի 28, 1924(1924-08-28)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 6, 2004(2004-05-06) (79 տարեկան)
Խարկով, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունիրավագետ
Ալմա մատերՅարոսլավ Իմաստունի անվան ազգային իրավաբանական ակադեմիա
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր (1979)
Պարգևներ
Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ինեսա Սաֆրոնովան ծնվել է 1924 թվականի օգոստոսի 28-ին, Մոսկվայում։ 1942-1944 թվականներին ուսանել է Տաշքենդի իրավաբանական ինստիտուտում, 1944-1946 թվականներին՝ Խարկովի իրավաբանական ինստիտուտում։ Ավարտելուց հետո ընդունվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան[1]։

1949 թվականին ավարտել է ասպիրանտուրան և աշխատել Խարկովի համալսարանի պատմության և իրավունքի ամբիոնում[1]։ Ինստիտուտում աշխատանքը սկսել է որպես ասիստենտ, ապա տասը տարի շարունակ եղել է ավագ դասախոս։ 1962 թվականին ստացել է դոցենտի կոչում, 1981 թվականին՝ պրոֆեսորի կոչում և 1982 թվականից մինչև մահ զբաղվել պրոֆեսորադասախոսական աշխատանքով[2][3]։

1999 թվականին արժանացել է «Ուկրաինայի վաստակավոր իրավաբան» կոչմանը։ 2002 թվականին դարձել է գիտության և տեխնիկայի բնագավառում Ուկրաինայի պետական մրցանակի դափնեկիր, նույն թվականին դարձել Է Ուկրաինայի Յարոսլավ Մուդրոյի անվան ազգային իրավաբանական ակադեմիայի վաստակավոր պրոֆեսոր[4]։

Ինեսա Պավլովնան մահացել է 2004 թվականի մայիսի 6-ին[2][3]։

Գիտական գործունեություն խմբագրել

Ինեսսա Պավլովնան զբաղվել է Ուկրաինայի և արտասահմանյան երկրների պատմության և իրավունքի խնդիրների ուսումնասիրությամբ[1], ինչպես նաև նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում ընդգրկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Ուկրաինայի ազգային պետության ստեղծման հարցի մշակումը, նրա հասարակական-քաղաքական և պետական կարգը XVII-XIX դարերում և 1945-1960 թվականներին։ 1952 թվականին պաշտպանել Է «1917-1920 թվականներին աշխատանքային իրավունքի զարգացումը ՀԽՍՀ-ում» թեզը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1972 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Խորհրդային պետությունում սոցիալիստական արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման միանձնյա և կոլեգիալությունը (1917-1929)» թեմայով[2][3]։

Եղել է դոկտորական ատենախոսությունների պաշտպանության երկու մասնագիտական ատենախոսությունների անդամ[1], գիտությունների երեք թեկնածուների գիտական ղեկավար[2][3]։

Ավելի քան 130 աշխատանքների հեղինակ և համահեղինակ է, որոնց թվում են «Ասիայի և Աֆրիկայի երկրների պետության և իրավունքի պատմությունը. ակնարկներ» (1956, համահեղինակությամբ), «Խորհրդային պետությունը և իրավունքը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ» (1964), «Ռուսաստանի պետությունը և իրավունքը 1917 թվականի փետրվարից հոկտեմբեր» (1965), «ԽՍՀՄ պետության և իրավունքի պատմությունը» (մաս 2, 1972, «Արդյունաբերական ձեռնարկության կառավարման զարգացումը Խորհրդային պետությունում» (1975), «Միաեղջյուրությունը և կոլեգիալությունը սոցիալիստական արդյունաբերական ձեռնարկությունում» (1979), «Ստրկատիրական և ֆեոդալական պետություն և իրավունք Ասիայի և Աֆրիկայի երկրներում» (1981) և «Ուկրաինայի պետության և իրավունքի պատմությունը» (ուկրաիներեն՝ «Історія держави і права України») աշխատանքները[4][2][3]։

2000 թվականին հրատարակել է երկհատորանոց «Ուկրաինայի պետության և իրավունքի պատմությունը. ակադեմիական դասընթաց» (ուկրաիներեն՝ «Історія держави і права України. Академічний курс») դասագիրքը։ Այս աշխատանքի համար 2002 թվականի դեկտեմբերի 16-ին Վ․ Դ․ Գոնչարենկոն, Ի․ Պ․ Սաֆրոնովան, Ն․ Ն․ Ստրախովը, Ա․ Լ․ Կոպիլենկոն և Ա․ Ի․ Ռոգոժինը, որպես դասագրքի հեղինակներ, արժանացել են գիտության և տեխնիկայի բնագավառում Ուկրաինայի պետական մրցանակի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Гончаренко, Зайцев, 2003, էջ 433
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 library.nlu.edu.ua
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 logos.biz.ua
  4. 4,0 4,1 Гончаренко, Зайцев, 2003, էջ 433—434
  5. «Указ Президента Украины» (ուկրաիներեն). Верховна Рада України. 16-12-2002. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Гончаренко В. Д., Зайцев Д. О. Сафронова Інеса Павлівна // Юридична енциклопедія / Ю. С. Шумшученко. — К.: «Юридична думка», 2003. — Т. 5. — 736 с. — ISBN 967-7492-05-2

Արտաքին հղումներ խմբագրել