Ինդրժիխ Հորժեյշի (չեխ․՝ Jindřich Hořejší, ապրիլի 25, 1886(1886-04-25)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3] - մայիսի 30, 1941(1941-05-30)[1][2][3][…], Վինոգրադի[4]), չեխ բանաստեղծ, թարգմանիչ։

Ինդրժիխ Հորժեյշի
Ծնվել էապրիլի 25, 1886(1886-04-25)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3]
Վախճանվել էմայիսի 30, 1941(1941-05-30)[1][2][3][…] (55 տարեկան)
Վախճանի վայրՎինոգրադի[4]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, բանաստեղծ և գրական տեսաբան
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
 Jindřich Hořejší Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1886 թվականին, Պրահայում։ 1905 թվականին մեկնել է Փարիզ, Սորբոնի համալսարանում ուսանել է փիլիսոփայություն, Դիժոնում՝ տնտեսագիտություն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ռուսական ճակատում[փա՞ստ]: 1918 թվականից հետո աշխատել է որպես խմբագիր։ 1920-ական թվականներին եղել է չեխական ավանգարդ «Devětsil» խմբի անդամ։

Գրական ասպարեզ է մտել 20-րդ դարի 1920-ական թվականներին՝ չեխ պրոլետարական բանաստեղծների երիտասարդ սերնդի հետ միասին։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երաժշտություն հրապարակում» տպագրվել է 1921 թվականին։ Իր բանաստեղծություններում Հորժեյշին քննադատում է համաշխարհային պատերազմը, փորձում արտացոլել մեծ քաղաքի կյանքը։ «Կորալե ժանյակ» (1923) և «Ցերեկ և գիշեր» (1931) բանաստեղծական ժողովածուներում առկա է համակրանք սոցիալիստական շարժման հանդեպ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých ve vinohradské nemocnici, sign. NEMVIN Z2, s. 251 — Vol. NEMVIN Z2. — P. 251.
  5. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն