Ինդիֆերենտիզմ, մշտական անտարբերություն կամ անհետաքրքրություն գիտելիքի, բարոյականության, հասարակական կյանքի հարցերի նկատմամբ։ Ինդիֆերենտիզմը լինում է փիլիսոփայական, էթիկական, կրոնական և քաղաքական[1]։ Կաթոլիկ հավատքին համաձայն՝ ինդիֆերենտիզմը հավատք է, որ ոչ մի կրոն կամ փիլիսոփայություն չի գերազանցում մյուսին[2]։

Ինդիֆերենտիզմը սկզբունքային նշանակություն ունի կյանքի բարձրագույն հարցերի և գիտելիքի ոլորտում։ Դրան հակառակ ծայրահեղություն է համարվում ֆանատիզմը։ Երկու ծայրահեղություններն էլ հոգեբանորեն պայմանավորված են խառնվածքի տարբերությամբ, սակայն ինդիֆերենտիզմը միշտ տեսական արդարացում է փնտրել, այդպիսով անցնելով սկեպտիցիզմի։

Բացի փիլիսոփայական բնույթի թերահավատ նկատառումներից, ինդիֆերենտիզմն իր համար հանրային հենարան է գտնում միմյանց ժխտող բազմաթիվ համակարգերի և ուսմունքների փաստացի գոյության մեջ։ Այն մտքի համար, որը դուրս է եկել անմիջական վստահության վիճակից, բայց չունի բարձրագույն սկզբունքներն ինքնուրույն ուսումնասիրելու ունակություն կամ ցանկություն, ինդիֆերենտիզմը բնական ելք է թվում։ Այնուամենայնիվ, ուրիշների համոզմունքների և հավատալիքների ընկալման դեպքում այն միշտ չէ, որ նույնական է կրոնի հանդուրժողականությանը։ Տեսականորեն կեղծ կամ առնվազն անհավաստի ճանաչելով բոլոր ուսմունքները, ինդիֆերենտիզմը կարող է դրանցից որոշները համարել գրեթե վնասակար և անխնա հետապնդել։ Իսկ կրոնի հանդուրժողականությունը, որը անհամատեղելի է մռայլ ֆանատիզմի հետ, միշտ չէ, որ նույնական է դրա հակադրությանը՝ կիսալուսավորյալ ինդիֆերենտիզմին․ այն կարող է իսկապես ապահովվել միայն հանուն արդարության անվերապահ սկզբի՝ ֆիզիկական ուժի նկատմամբ բարոյական ուժի գերազանցությանը հավատալու դեպքում։

Հանրամատչելի մշակույթում խմբագրել

  • Մարդկանց ինդիֆերենտիզմի (անտարբերության) դրսևորման վառ օրինակ է ռեժիսոր Վադիմ Զոբինի «Կիրակի, յոթի կեսը» (ռուս.՝ Воскресенье, половина седьмого, 1988) գեղարվեստական ֆիլմը։
  • Անտարբերության ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքների մասին խոսվում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքում[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Индифферентизм // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. «Indifferentism - Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». Merriam-webster.com. 2012 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Manson, Mark (2015 թ․ հունվարի 8). «The Subtle Art of Not Giving a Fuck». Mark Manson (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Connell, Francis J., C. SS. R., Freedom of Worship (Paulist Press, 1947)
  • Connell, Francis J., C. SS. R., Morals in Politics and Professions (Paulist Press, 1946)

Արտաքին հղումներ խմբագրել