Ինդիգո երեխաներ, կեղծ գիտական եզրույթ[1], որը բնութագրում է երեխաների, որոնք ունեն յուրահատուկ, տարօրինակ և գերբնական հատկանիշներ և կարողություններ[2]։ Եզրույթը առաջին անգամ օգտագործել է էքստրասենս համարվող Նենսի Էն Տեպը[3][4], որպեսզի բնութագրի երեխաներին, ովքեր իր կարծիքով ունեն ինդիգո գույնի աուրա։ Այնուհետև եզրույթը զարգացրել և օգտգաործել են Ջեն Թոբերը և Լի Քերոլը։ Եզրույթը լայն տարածում է գտել 1990-ական թվականների վերջին Նյու էյջ շարժման շնորհիվ։ Ինդիգո երեխաներին վերագրում են մեծաքանակ տարբերող հատկանիշներ, ինչպիսին են՝ բարձր ինտելլեկտը արտասովոր զգայունություն, հեռազգացողական ունակություններ և այլն։ Հաստտավում է նաև, որ ինդիգո երեխաները ներկայացնում են մարդկանց նոր ռասսան[5]։.Ինդիգո երեխաներ երևույթին նվիրվել մի քանի ֆիլմեր և մեծաքանակ գրքեր, սակայն հեղինակները տարբերվում են իրենց տեսակետներով։

Չնայած մեծ տարածման, չկա որևէ գիտական ապացույց որը հաստատում է այս ֆենոմենի գոյությունը։ Թերահավատ մանկավարժները և լրագրողներ նշում են, որ ինդիգո երեխաներ եզրույթը իր մեջ կրում է միստիկական տարրեր։ Բացի այդ, ինդիգո երեխաների հատկանիշների մեծ մասը վաղուց հայտնի է հոգեբույժներին և հոգեթերապևտներին և նկարագրվում է որպես ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմ։

Ամերիկացի աստվածաբան, փիլիսոփայության դոկտոր, ասվածաբանության ամբիոնի և կրոնի պատմության դասախոս Սառա Ուիդոնը կարծում է, որ իդիգո երեխաների սոցիալական նախագծումը հանդիսանում է պատասխան «Ամերիկայում մանկության զգալի ճգնաժամին», որը բացատրվում է բնակչության քանակով, ինչպես նաև ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմի տարածմամբ։ Ուիդոնը կարծում է, որ ծնողները իրենց երեխաներին անվանում են ինդիգո, որպեսզի համարժեք բացատրություն տան նրանց տարօրինակ վարքին, որը այդ սինդրոմի հետևանքն է։

Տերմինի ծագումը խմբագրել

Տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1982 թվականին, էքստրասենս Նենսի Էն Տեպի «Հասկացեք ձեր կյանքը գույների օգնությամբ» գրքում[6]։ Նա կարծում էր, որ ինդիգո երեխաները ունեն ինդիգո գույնի աուրա։ Գաղափարը հետագայում տարածվեց Լի Քերոլի և Ջեն Թեբերի «Ինդիգո երեխաներ։ Նոր երեխաները եկել են»։ 2002 թվականին Հավայիում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված ինդիգո երեխաներին, որի մասնակիցները 600 էին։ Գիտաժողովին հաջորդեցին ևս 2 գիաժողով Ֆլորիդայում և Օրեգոնում։

Ինդիգո երեխաների մասին նկարահանվել է մի քանի ֆիլմ։ Դրանցից երկուսը 2003 թվականին նկարահանված անգլիական ֆիլմեր են և մեկն էլ 2005 թվականին նկարահանված փաստատվավերագրակն ֆիլմ[7]։.

Ինդիգո երեխաների բնութագրերը խմբագրել

Ինդիգո երեխաներ երևույթի մասին գրվել են բազմաթիվ գրքեր։ Չնայած երևույթի այն տարածմանը, ներկայումս չկան հստակ չափորոշիչներ, որոնցով հնարավոր կլինի ինդիգո երեխաներին տարբերել մնացած երեխաներից։ Տարբեր հեղինակների կողմից ներկայացված չափորոշիչները կարող են ամբողջովին տարբերվել։ «Ինդիգո երեխաներին» սովորաբար վերագրվող բնութագրերն են՝

  • հետաքրքրասեր են, ունեն ուժեղ կամք
  • ունեն լավ ինքնատիրապետում
  • ի ծնե ունեն կրոնական ենթագիտակցություն
  • քիչ են շփվում
  • ինքնահարգանքի մեծ զգացում, ինդիվիդուալիզմ[4][5]
  • չեն ընդունում հեղինակություններին, չեն սիրում ենթարկվել ուրիշներին
  • ստեղծագործական մեծ տաղանդ և բարձր ինտելեկտ[5][8];
  • սիրում են գիտելիք ձեռք բերել փորձնական ճանապարհով[9]
  • էներգետիկ են, ունեն ուշադրության պակաս[8]
  • փոփոխական են, ունենում տրամադրության կտրուկ անկումներ, որոշ դեպքերում դա հանգեցնում է դեպրեսիայի[10]
  • սոցիալական անհավասարության զգացում
  • պատասխանատվության բարձր զգացում[10]
  • չեն ընդունում դաստիարակման ավանդական մեթողները
  • թվային տեխնոլոգիանրեից լավ օգտվելու ունակություն[8]

Գեղարվեստական ֆիլմեր խմբագրել

Գրականություն խմբագրել

Գիտական խմբագրել

Հրապարակախոսական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stenger, Victor J. (1998-06). "Reality Check: the energy fields of life". нп3|Комитет дотошных исследователей|Committee for Skeptical Inquiry||Committee for Skeptical Inquiry.
  2. Stenger, Victor J. (1998 թ․ հունիս). «Reality Check: the energy fields of life». Committee for Skeptical Inquiry.
  3. http://nancyanntappe.com/ Արխիվացված 2019-08-24 Wayback Machine Who was Nancy Tappe?
  4. 4,0 4,1 ««Дети индиго — люди будущего?»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Дети индиго — psyplanet.ru». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  6. Tappe, NA (1986). Understanding your life through color: Metaphysical concepts in color and aura. Starling Publishers. ISBN 0-940399-00-8.
  7. Carroll, Lee & Tober, Jan (1999). Дети Индиго: Новые дети уже пришли. Carlsbad, CA: Hay House
  8. 8,0 8,1 8,2 Jayson, S (2005-05-31). "Indigo kids: Does the science fly?". USA Today.
  9. «Феномен индиго». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  10. 10,0 10,1 Дети индиго: миф или реальность?