Ինդիա Ջոյ Այսլի

ամերիկացի դերասանուհի

Ինդիա Ջոյ Այսլի (անգլ.՝ India Joy Eisley, հոկտեմբերի 29, 1993(1993-10-29)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի։

Ինդիա Ջոյ Այսլի
Ծնվել էհոկտեմբերի 29, 1993(1993-10-29)[1][2] (30 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ David Glen Eisley?, մայր՝ Օլիվիա Հասի

Կենսագրություն խմբագրել

Ինդիա Ջոյ Այսլին ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 29-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Դերասանուհի Օլիվիա Հասսիի և երաժիշտ Դեվիդ Գլեն Այսլիի աղջիկն է։

Այսլին կինոյում իր դեբյուտը կատարել է 2003 թվականին, էպիզոդիկ դեր խաղալով «Կալկաթայի մայր Թերեզան» հեռուստատեսային ֆիլմում, որտեղ նկարահանվել է նաև նրա մայրիկը։ 2005 թվականին Այսլին իր մոր հետ նկարահանվել է «Գիտակցության գաղտնիք» սարսափ ֆիլմում, որտեղ կրկին մարմնավորել են ոչ նշանակալի դերեր։

2012 թվականին Այսլին նկարահանվել է «Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ» ֆիլմում, որտեղ կերպավորել է գլխավոր դերակատարի՝ վամպիր Սելինի դստեր՝ Էվայի դերը[3]։ Ըստ երիտասարդ դերասանուհու գլխավոր դերակատար Քեյթ Բեքինսեյլն ինքն է նրան ընտրել այդ դերի համար՝ պատահական հանդիպելով ռեստորանում[4]։ 2012 թվականի մայիսին Այսլին ստանում է «Մալեֆիսենտ» ֆիլմում երիտասարդ կախարդուհի Մալեֆիսենտի դերը[5], բայց 2013 թվականի հոկտեմբերին նա փոխարինվեց Էլլի Պերնելով։

2014 թվականի աշնանը Ինդիա Այսլին նկարահանվել է բրիտանացի ռեժիսոր Բրյուս Ուեբի «Սոցիալական ինքնասպանություն» ֆիլմում։ Ֆիլմը Ռոմեոյի և Ջուլիետի մասին է։ Ինդիան մարմնավորել է Ջուլիետի դերը[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 Կալկաթայի մայր Թերեզան Madre Teresa անգլուհի
2005 Գիտակցության գաղտնիք Headspace Մարտա
2008-2013 Ծնողներից թաքուն The Secret Life of the American Teenager Էշլի Ջորհենս
2012 Ուրիշ աշխարհ։ Վերածնունդ Underworld 4: Awakening Էվա
2014 Քայթ Kite Սավա
2014 Sitter Cam Հեզեր
2015 Սոցիալական ինքնասպանություն Social Suicide Ջուլիա
2016 Իմ սիրելի Աուդրինան My Sweet Audrina Օդրինա Էդայր
2016 AmeriGeddon Պեննի
2016 Քնած գեղեցկուհու անեծքը The Curse of Sleeping Beauty Քնած գեղեցկուհի
2016 Մեկ շաբաթ Հոլիվուդում One Week in Hollywood Էմբեր
2016 Ամերիգեդդոն Amerigeddon

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Eric Shirey (23 января 2012). «India Eisley Vamps Out for 'Underworld Awakening'» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  4. Marissa Charles (25 января 2012). «The Brit star raved India Eisley plays daughter new Underworld movie» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  5. Jeff Sneider (7 мая 2012). «Eisley to play a younger Jolie in 'Maleficent'» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  6. Social Suicide(Социальное самоубийство) — информация о новом фильме.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիա Ջոյ Այսլի» հոդվածին։