Ինգրիդ Յոնկեր (անգլ.՝ Ingrid Jonker, սեպտեմբերի 19, 1933(1933-09-19)[1][2][3][…], մոտ Քիմբերլի, ՀԱՀ[2] - հուլիսի 19, 1965(1965-07-19)[1][2][3][…], Three Anchor Bay, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ), հարավաֆրիկացի բանաստեղծ։ Իխամանգա արծաթե շքանշանակիր (OIS): Թեև գրել է աֆրիկաանս լեզվով, նրա բանաստեղծությունները թարգմանվել են այլ լեզուներով։ Յոնկերին անվանել են Հարավային Աֆրիկյան Սիլվիա Փլաթ իր ինտենսիվ աշխատանքի և անհանգիստ կյանքի ողբերգական ընթացքի պատճառով։

Ինգրիդ Յոնկեր
աֆրիկաանս՝ Ingrid Jonker
Ծնվել էսեպտեմբերի 19, 1933(1933-09-19)[1][2][3][…]
Ծննդավայրմոտ Քիմբերլի, ՀԱՀ[2]
Վախճանվել էհուլիսի 19, 1965(1965-07-19)[1][2][3][…] (31 տարեկան)
Վախճանի վայրThree Anchor Bay, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և հագուստ ձևագծող
Լեզուաֆրիկաանս
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունԱղջիկների Ուայնբերգ ավագ դպրոց
Գրական ուղղություններSestigers?[2]
Պարգևներ
 Ingrid Jonker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոնկերը ծնվել է Հյուսիսային Կապի Դուգլաս գյուղաքաղաքում։ Նրա ծնողները՝ Աբրահամ Յոնկերը և Բեատրիս Սիլիերսն ամուսնալուծվել են նախքան Ինգրիդի լույս աշխարհ գալը, և Յոնկերի մայրը տուն էր վերադարձել երկու դուստրերի հետ։ Յոնկերի տատիկն ու պապիկը տեղափոխվել էին Քեյփթաունի մոտակայքում գտնվող ֆերմա։ Դրանից հետո հինգ տարի անց, պապիկը մահացավ՝ թողնելով չորս կանանց չքավորության մեջ։

1943 թվականին, երբ Ինգրիդը տասը տարեկան էր, մայրը դեպրեսիայի մեջ ընկնելուց հետո ինքնասպանություն գործեց[4]։ Յոնկերին և նրա ավագ քրոջը՝ Աննային, ուղարկեցին Քեյփթաունի աղջիկների Ուայնբերգ ավագ դպրոց, որտեղ Ինգրիդը սկսեց բանաստեղծություններ գրել դպրոցական ամսագրի համար[5][6]։ Հետագայում նրանք տեղափոխվեցին իրենց հոր և նրա երրորդ կնոջ ու երեխաների մոտ։ Երկու քույրերին վերաբերվում էին որպես օտարականների, ինչն անդունդ առաջադրեց Յոնկերի և իր հոր միջև։

Որպես բանաստեղծ խմբագրել

Ինգրիդ Յոնկերը բանաստեղծություններ սկսել է գրել վեց տարեկան հասակում, տասնվեց տարեկանում սկսել է թղթակցական կապի մեջ լինել հարավաֆրիկացի գրող և բանաստեղծ Դ. Յ. Օպերմանի հետ, որի հայացքներն իրենց ազդեցությունն են թողել Ինգրիդ Յոնկերի ստեղծագործությունների վրա։

Աֆրիկաանս լեզվով բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ Na die somer («Ամռանից հետո»), գրել է տասներեք տարեկանում։ Թեև շատ հրատարակիչներ էին հետաքրքրված նրա աշխատանքով, Ինգրիդին խորհուրդ տվեցին սպասել։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն Ontvlugting («Փախուստ»), հրատարակվել է 1956 թվականին։

1956 թվականին Ինգրիդ Յոնկերն ամուսնացել է Պիտեր Վենտերի հետ։ 1957 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Սիմոնեն։ Զույգը տեղափոխվել է Յոհանեսբուրգ, սակայն երեք տարի անց ամուսնալուծվել է։ Այնուհետև Յոնկերը դստեր հետ տեղափոխվել է Քեյփթաուն։ Նրա հայրը, արդեն գրող, խմբագիր և Ազգային կուսակցության անդամ, նշանակվել էր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի արվեստի, հրատարակությունների և զվարճանքի մասին գրաքննության օրենքների պատասխանատու։ Աբրահամ Յոնկերը շփոթված էր, երբ դուստրը խստորեն դեմ էր գրաքննության օրենքներին, և նրանց քաղաքական տարբերությունները հրապարակային էին։ Խորհրդարանում ելույթի ժամանակ Յոնկերի հայրը մերժեց նրան որպես դուստր։

Նույն ժամանակահատվածում նա հարաբերություններ է ունեցել երկու գրողների՝ Ջեք Քոուպի և Անդրե Բրինքի հետ։ Ինգրիդը հղիացել է և աբորտ է արել, չնայած այդ ժամանակ Հարավային Աֆրիկայում աբորտն արգելվում էր։ Հոր կողմից մերժված լինելու և աբորտից հետո ընկճախտի պատճառով 1961 թվականին Ինգրիդն ընկավ Վալկենբերգի հոգեբուժական հիվանդանոց (Ինգրիդի մայրը մահացել էր Վալկենբերգում մի քանի տարի առաջ)։

Յոնկերի հերթական բանաստեղծությունների հավաքածուն Rook en oker («Ծուխ և օխրա»), հրատարակվել է 1963 թվականին։ Թեև անթոլոգիան գովասանքի է արժանացել հարավաֆրիկյան շատ գրողների, բանաստեղծների և քննադատների կողմից, այն սառը ընդունելության է արժանացել իշխող կուսակցության կողմնակիցների կողմից։

Ուստի Ինգրիդ Յոնկերը հայտնի դարձավ որպես Die Sestigers-ի (Beweging van Sestig) անդամ, որին անդամակցում էին նաև Բրեյտեն Բրեյնբախը, Անդրե Բրինքը, Ադամո Սմոլը և Բարթո Սմիթը, որոնք մարտահրավեր էին նետում իշխող Ազգային կուսակցության ծայրահեղ Աֆրիկյաներ ազգայնականությանը։

Rook en oker ժողովածուի համար Յոնկերն արժանացել է Աֆրիկաանս մամլո հրատարակիչների (Afrikaanse Pers-Boekhandel) £1000 գրական մրցանակին, ինչպես նաև Անգլո-ամերիկյան կորպորացիայի կրթաթոշակին։ Փողն օգնել է նրան իրականացնելու Եվրոպա մեկնելու երազանքը, մեկնել է Անգլիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իսպանիա և Պորտուգալիա։ Նա խնդրել է Ջեք Քոուփին ուղեկցելու նրան, սակայն վերջինս հրաժարվել է։ Յոնկերը դիմել է Անդրեյ Բրինքին միանալու իրեն, որն ընդունել է առաջարկը, և նրանք մեկնել են Փարիզ և Բարսելոնա միասին։ Ուղևորության ընթացքում Բրինքը որոշել է կնոջը չթողնել հանուն Յոնկերի և վերադարձել է Հարավային Աֆրիկա։ Յոնկերը կրճատել է իր շրջագայությունը և վերադարձել Քեյփթաուն։

Ջոնկերը սկսել է գրել բանաստեղծությունների նոր հավաքածու իր մահից առաջ։ Այդ բանաստեղծությունների ընտրանին հետմահու հրատարակվել է Kantelson ժողովածուում («Գլխիվայր արև»)։ Այնուհետև նա ականատես է եղել ջախջախիչ իրադարձությանը, երբ սևամորթ երեխային սպանել են մոր ձեռքերում։ Նա գրել է Die kind (wat doodgeskiet is deur soldate by Nyanga) («Երեխան (որը սպանվել է Նյանգայի զինվորների կողմից)»[7]։

 
Ինգրիդ Յոնկերի Die kind-ը Լեյդենի բանաստեղծությունների պատին

Մահ խմբագրել

1965 թվականի հուլիսի 19-ի գիշերը Ինգրիդ Յոնկերը Քեյփթաունի Երեք խարիսխների ծովախորշում (Three Anchor Bay) քայլել է լողափով և ինքնասպանություն գործել ջրահեղձ լինելով[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 http://www.sahistory.org.za/people/ingrid-jonker
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. "Ingrid Jonker: Poet of pain and freedom." (PDF). The Sunday Times. Retrieved 2009-06-06.
  5. «Ingrid Jonker: Poet of pain and freedom» (PDF). The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
  6. Jonker, Ingrid (1946). «Die baba». The Wynberg Girls High School Magazine. 31.
  7. «Die kind wat dood geskiet is deur soldate by Nyanga». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «Ingrid Jonker, famous in life, legend in death». Road Travel Africa. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Յոնկեր» հոդվածին։