Ինգրիդա Շիմոնիտե (լիտ.՝ Ingrida Šimonytė, նոյեմբերի 15, 1974(1974-11-15)[3], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի կին պետական, քաղաքական գործիչ, 2020 թվականի նոյեմբերի 24-ից երկրի վարչապետն է[5]։ 2009-2012 թվականներին եղել է Լիտվայի ֆինանսների նախարարը, իսկ 2019 թվականի Լիտվայի նախագահական ընտրություններին՝ Պահպանողական կուսակցությունը ներկայացնող թեկնածու։

Ինգրիդա Շիմոնիտե
 
Կուսակցություն՝ Հայրենիք Միություն - Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ[1]
Կրթություն՝ Vilnius Žirmūnai Gymnasium? (1992) և Վիլնյուսի համալսարան (1998)[2]
Գիտական աստիճան՝ Master of Economics? (1998)
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1974(1974-11-15)[3] (49 տարեկան)
Ծննդավայր Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Լիտվա
 
Կայք՝ ingridasimonyte.lt
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Իշխան Յարոսլավ Իմաստունի II աստիճանի շքանշան[4] և Officer of the Order of Vytautas the Great

Կենսագրություն խմբագրել

Ինգրիդա Շիմոնիտեն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 15-ին Վիլնյուսում։ Ավարտել է Վիլնյուսի համալսարանը՝ տնտեսագիտական ֆակուլտետի բիզնես կառավարման ոլորտում ստանալով բակալավրի աստիճան։ Բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան ստացել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցում։

1997-2001 թվականներին աշխատել է Լիտվայի ֆինանսների նախարարության հարկային բաժնում։ 2004-2009 թվականներին ֆինանսների նախարարության քարտուղարն էր։ 2013 թվականին նշանակվել է Լիտվայի բանկի վարչության նախագահի տեղակալ։ Աշխատանքային պարտականությունների կատարմանը զուգահեռ տնտեսագիտություն է դասավանդել Միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտությունների ինստիտուտում, ինչպես նաև պետական ֆինանսներ՝ ISM մենեջմենթի և էկոնոմիկայի համալսարանում։ Հրաժարական է տվել 2016 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Վիլնյուսում Անտակալնիսի ընտրատարածքից Սեյմի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։

2018 թվականի նոյեմբերի 4-ին 78.71 % արդյունքով հաղթել է փրայմերիզում (բաց նախնական ընտրություն) որպես 2019 թվականի Լիտվայի նախագահական ընտրություններում Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատների թեկնածու՝ առաջ անցնելով իր մրցակցից՝ դիվանագետ Վիգաուդաս Ուշացկասից։

Համաձայն 2018 թվականի նոյեմբերի 9-26-ը Baltijos tyrimai ընկերության անցկացրած հարցման՝ Շիմոնիտեի նախագահական վարկանիշը կազմում է 18,7 % և ունի աճման միտում։ Սակայն նա դեռ երկրորդ տեղում է՝ հետ մնալով 23,2 % արդյունք ունեցող Գիտանաս Նաուսեդայից[6]։

2020 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ կուսակցությունը, որի ցուցակը գլխավորել է Շիմոնիտեն, 2020 թվականի նոյեմբերի 25-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր դեկրետով (նույն օրը ուժի մեջ մտնող) Ինգրիդա Շիմոնիտեին նշանակել է վարչապետ[7]։

Ամուսնացած չէ, երեխաներ չունի։ Բացի լիտվերենից ազատ տիրապետում է անգլերենին, ռուսերենին և լեհերենին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.lrs.lt/sip/portal.show?p_r=8801&p_k=1&p_a=498&p_asm_id=56180
  2. 2,0 2,1 Ingrida Šimonytė - Members of the Seimas
  3. 3,0 3,1 https://pantheon.world/profile/person/Ingrida_Šimonytė
  4. https://www.president.gov.ua/documents/8602023-49389
  5. «Լիտվայի խորհրդարանը հաստատել է երկրի նոր վարչապետին՝ Ինգրիդա Շիմոնիտեին». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Prezidentinių reitingų staigmenos: nejudinamas lyderis jau tuoj gali pasikeisti
  7. «Президент Литвы назначил Шимоните премьер-министром». ru.delfi.lt. Delfi. 2020 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդա Շիմոնիտե» հոդվածին։