Էրնստ Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman Լսել [ˈɪŋmar ˈbærjman], հուլիսի 14, 1918(1918-07-14)[1][2][3][…], Ուպսալա, Շվեդիա[4] - հուլիսի 30, 2007(2007-07-30)[2][5][6][…], Fårö parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[4]), կինոյի և թատրոնի շվեդ նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան։ Ճանաչված է որպես հեղինակային կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը[14]։

Ինգմար Բերգման
շվեդ.՝ Ernst Ingmar Bergman
Ծնվել էհուլիսի 14, 1918(1918-07-14)[1][2][3][…]
ԾննդավայրՈւպսալա, Շվեդիա[4]
Մահացել էհուլիսի 30, 2007(2007-07-30)[2][5][6][…] (89 տարեկան)
Մահվան վայրFårö parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[4]
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան և Palmgrenska samskolan?
Քաղաքացիություն Շվեդիա[7][8]
Կրոնագնոստիցիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ, դերասան, կինոպրոդյուսեր, ինքնակենսագիր, կինեմատոգրաֆ և ռեժիսոր
ԱմուսինԷլզա Ֆիշեր, Էլեն Բերգման, Գուն Բերգման, Կաբի Լարետեյ[8] և Ինգրիդ ֆոն Ռոսեն[8]
Պարգևներ
IMDbID ID 0000005
ingmarbergman.se
svenskfilmdatabas.se/sv/item/?type=person&itemid=61807

«Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ։ Գեղարվեստական ու վավերագրական ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է, ընդ որում դրանցից շատերի սցենարի հեղինակն է նաև։ Նրա հանրահայտ ֆիլմերից են` «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն։ Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրած թեման էր կյանքի ճգնաժամը։ Բերգմանը հեղինակել է նաև ավելի քան 170 թատերական ներկայացում[15]։ 1953 թվականին ձևավորվել է Բերգմանի և կինոօպերատոր Սվեն Նյուկվիստի երկարամյա բեղմնավոր գործունեությունը։ Նրա ֆիլմերում հաճախ նկարահանվել են Հարիեթ Անդերսոնը, Լիվ Ուլմանը, Գուննար Բյորնստրանդը, Բիբի Անդերսոնը, Էրլանդ Յուզեֆսոնը, Ինգրիդ Տուլինը և Մաքս ֆոն Սյուդովը։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

 
Ինգմար Բերգմանը երիտասարդ տարիքում

Ինգմար Բերգմանը ծնվել է 1918 թվականին Շվեդիայի Ուփսալա քաղաքում։ Հայրը՝ Էրիկ Բերգմանը լյութերական եկեղեցու հովիվ էր, մայրը՝ Կարին Ակերբլոմը (ծնունդով` Օկերբլ)` բուժքույր[16][17]։ Ունեցել է մեկ եղբայր՝ Դագը, ով հետագայում ընտրել է դիվանագետի մասնագիտություն, և քույր՝ Մարգարետան, ով դարձել է գրող։ Նրանց հայրը երեխաներին դաստիարակել է կրոնական խիստ ավանդույթներով` երբեմն երեխաներին տարբեր պատիժների արժանացնելով, այդ թվում` մարմնական։

  Մեր դաստիարակության հիմքում ընկած են եղել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են մեղքը, խոստովանությունը, պատիժը, ներումն ու բարեգթությունը, գործոններ, որոնք ընկած են եղել թե' երեխաների ու ծնողների և թե' Աստծու միջև։ Դրանում կար տրամաբանություն, որը մենք ընդունում էինք և ինչպես մեզ էր թվում, հասկանում էինք։
- Ինգմար Բերգմանի հուշեր[18]
 

Չնայած դրան` Բերգմանը մի առիթով ասել է, որ ինքը կորցրել է իր հավատքը 8 տարեկանից[19]։

Թատրոնի ու կինոյի նկատմամաբ հետաքրքրությունը Բերգմանի մոտ ձևավորվել է դեռևս մանկուց[20]։ Երբ նա 9 տարեկան էր, եղբորն Ամանորին նվիրում են «կախարդական լապտեր» (պատկերների պրոյեկցիայի սարք)` կերոսինե լամպով, որը լույսի աղբյուր էր։ Ինգմարն առաջարկում է Դագին այն փոխել անագե զինվորների իր հավաքածուով` անցնելով փորձարարությունների։ Կախարդական լապտերը թույլ էր տալիս ապակե հարթությունից պրոյեկտել անշարժ պատկերներ և ոչ մեծ ֆիլմեր օղակի մեջ հավաքված 35 միլիմետրանոց ժապավենից։ Բերգմանն օգտագործում էր պարզագույն լուսանկարչական սարքեր մի քանի կադրանոց ֆիլմեր ստեղծելու համար, իսկ էմուլսիայով լվացած կտրված ժապավենների վրա քեռի Կառլը օգնում էր ստեղծելու սեփական մուլտֆիլմեր[21][18][22]։ Նրա վրա մեծ տպավորություն է թողել հորաքույր Լոտենին պատկանող փոքրիկ ստվերների թատրոնը։ 12 տարեկան հասակում Բերգմանը հնարավորություն է ստանում մի քանի երեկո ներկա լինելու Յուհան Ավգուստ Ստրինդբերգի «Երազների խաղ» պիեսի բեմականացման փորձերին` առաջին անգամ առնչվելով «դերասանական կերպարանափոխման կախարդանքին»[18]։ Այդ տարիքից սկսած մինչև գիմնազիան ավարտելը, բացի կախարդական լապտերով փորձարկումներ անելուց, նրա զբաղմունքը եղել է ինքնագործ տիկնիկային թատրոնով զբաղվելը։ Ինգմարն անընդհատ թատրոնի նոր տարբերակներ էր մշակում, պատրաստում էր դեկորացիաներ ու լուսավորման համակարգեր[22]։

1934 թվականին նա փոխանակման ծրագրով մեկնում է Գերմանիա` 6 շաբաթ այնտեղ անցկացնելու ամառային արձակուրդը ընտանիքի ընկերների հետ[18]։ Գերմանական ընտանիքից նրա հասակակիցը եղել է Հիտլերյուգենդի անդամ, և շուտով 16-ամյա Բերգմանն ընկնում է նացիստական գաղափարախոսության ազդեցության տակ։ Այնտեղ նա մասնակցել է նացիստական ցույցի, որի ժամանակ տեսել է Ադոլֆ Հիտլերին[23]։

1937 թվականին նա ընդունվում է Ստոկհոլմի համալսարանի քոլեջ (ներկայումս` Ստոկհոլմի համալսարան), որտեղ ուսումնասիրում է արվեստի պատմություն և գրականություն։ Սովորելուն նա քիչ ժամանակ է հատկացնում` զուգահեռ մասնակցելով ուսանողական թատերական ներկայացումներին[23]։

Այդ տարիներին նա հոր հետ ունեցած տարաձայնություններից հետո բաժանվում է ընտանիքից, ինչից հետո մի քանի տարի ընտանիքի անդամների հետ չի շփվում։ Նա վերջնականապես թողնում է ուսումը` հանուն թատրոնի և հյուրախաղերի է մեկնում Ստրինբերգի «Հայրեր» ներկայացման կազմի հետ որպես ռեկվիզիտոր և լուսարար։ Ներկայացումը ձախողվում է, և առանց օթևանի ու գոյության միջոցների մնացած Ինգմարը որոշ ժամանակ աշխատում է Օպերային թատրոնում որպես ռեժիսորի օգնական։ Այս ժամանակահատվածում նա նաև մի քանի պիեսներ է գրում[18]։

1940-ական թվականներ խմբագրել

1942 թվականին Բերգմանի պիեսներից մեկը բեմադրվել է Ուսանողական թատրոնում` դրական գնահատանքի արժանանալով «Սվենսկա դագբլադետ» թերթի կողմից։ Ներկայացմանն ուշադրություն են դարձնում Կարլ Անդերս Դյումլինգը` «Svensk Filmindustri» կինոստուդիայի ղեկավարը, և Ստինա Բերգմանը` սցենարային բաժնի ղեկավարը։ Շուտով Բերգմանն աշխատանք է ստանում կինոստուդիայում` զբաղվելով ուրիշների գրած սցենարների խմբագրմամբ և սեփական սցենարների ստեղծումով։ Բերգմանի սցենարներից մեկը` «Թունավորում» անունով, որը հիմնված էր նրա դպրոցական տարիների հիշողությունների վրա, գրավում է շվեդական կինոյի հիմնադիրներից մեկի` Վիկտոր Դավիդ Շյոստրյոմի ուշադրությունը, ով այն հանձնում է ռեժիսոր Ալֆ Շյոբերգին։ Ֆիլմը նկարահանվում է 1944 թվականին։ Ինգմար Բերգմանը` որպես ռեժիսորի օգնական, ներկա է գտնվում նկարահանման հրապարակում, և Շյոբերգը նրան հանձնարարում է ինքնուրույն բեմադրել մի քանի դրվագներ։ «Թունավորումը» լավ ընդունելության է արժանանում Սկանդինավիայում, իսկ պատերամի ավարտից հետո` նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ 1943 թվականին Բերգմանն ամուսնանում է Էլս Ֆիերի հետ, ով թափառաշրջիկ դերասանական խմբի անդամներից էր։ Նույն տարվա վերջին ծնվում է նրանց դուստրը։

«Թունավորում» ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ Բերգմանը ստանում է առաջարկ` գլխավորելու Հելսինբորգ քաղաքի քաղաքային թատրոնը, որն անկում էր ապրում։ Նա նոր թատերախումբ է ձևավորում` կարողանալով մեկ տարում թատրոնը հանել անկումից։ 1945 թվականի գարնանը Բերգմանն ամուսնալուծվում է Էլսից` տարվելով Էլլեն Լանդստրյոմով։ Այս նոր ամուսնությունից ծնվել են չորս երեխաներ[21]։

 
Ինգմար Բերգմանը (աջից) իր «Ճգնաժամ» ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ, 1944

Նույն տարվա ամռանը Ինգմար Բերգմանը ձեռնամուխ է լինում ռեժիսորական իր առաջին աշխատանքին. սկսվում է «Ճգնաժամ» ֆիլմի նկարահանումը[Ն 1]։ Սցենարը, որի հիմքում ընկած էր դանիացի դրամատուրգ Լեկ Ֆիշերի «Մայր` կենդանի» պիեսը, հեղինակել էր հենց Բերգմանը։ «Ճգնաժամի» նկարահանման աշխատանքներն ընթանում էին բազմաթիվ խնդիրներով։ Ֆիլմը ձախողվում է վարձույթի ժամանակ, ինչը հարուցում է «Սվենսկ Ֆիլմինդուստրի» ընկերության ղեկավարների դժգոհությունը։ Բերգմանին օգնության է հասնում պրոդյուսեր Լորենս Մարմստեդտը, ով հրավիրում է նրան նկարահանելու «Անձրև մեր սիրո վրա» ֆիլմը նորվեգացի դրամատուրգ Օսկար Բրետոնի պիեսի հիման վրա։ Ռեժիսորի հուշերի համաձայն` «Անձրև մեր սիրո վրա» ֆիլմը դարձել է նրա առաջին ֆիլմը, որը նկարված է բանաստեղծական ռեալիզմի, մասնավորապես` ֆրանսիացի ռեժիսոր Մարսել Կառնեի աշխատանքների ազդեցությամբ[21]։

1946 թվականի աշնանը Բերգմանը սկսում է աշխատել Գյոթեբորգի քաղաքային թատրոնում։ Նա փնտրում էր սեփական սցենարները էկրանավորելու հնարավորություն, սակայն պրոդյուսերները հետաքրքրված էին միայն նրա սցենարների գնումով։ 1947 թվականին նրա սցենարի հիման վրա ռեժիսոր Գուստավ Մուլանդերը նկարահանում է «Կինն առանց դեմքի» ֆիլմը։ Այնուհետև Բերգմանին դարձյալ դիմում է ռեժիսոր Լորենս Մարմստեդտը Մարտին Սյոդերյելմի «Նավը դեպի Հնդկաստան» պիեսն էկրանավորելու առաջարկով։ Ֆիլմը ներկայացվում է Կաննի երկրորդ կինոփառատոնին, սակայն չի արժանանում հաջողության[24][21]։ Շարունակելով զբաղվել կինոյում և թատրոնում բեմականացումներով` 1947 թվականի աշնանը Բերգմանը նկարահանում է իր չորրորդ ֆիլմը` «Երաժշտությունը խավարում» վերնագրով, որը տեսողությունը կորցրած երաժիշտի մասին էր։ Ֆիլմը կոմերցիոն հաջողություն է ունենում` ներկայացվելով Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե առյուծին»։

1948 թվականին Ինգմար Բերգմանը միջազգային ճանաչման է արժանանում որպես դրամատուրգ. նրա «Թունավորում» ֆիլմի սցենարը հարմարեցվում է թատրոնին։ Ներկայացումը բեմադրվում է Օսլոյում և Լոնդոնում, որտեղ բեմականացման աշխատանքներով զբաղվում է Պիտեր Ուստինովը։ Նույն թվականի ամռանը Գուստավ Մուլանդերը Բերգմանի սցենարով նկարահանում է ևս մեկ ֆիլմ` «Եվա»։ Ինքը Բերգմանն այդ ժամանակ ձեռնամուխ է լինում «Նավահանգստային քաղաք» ֆիլմի նկարահանման աշխատանքներին, որի հիմքում ընկած էր Օլե Լանսբերգի վեպը։

Հաջորդ ֆիլմը` «Բանտ», առաջ գնալու ևս մեկ քայլ էր։ Շնորհիվ Մարմստեդտի ֆինանսական աջակցության` նրան հաջողվում է ստեղծել իր առաջին իսկապես հեղինակային ֆիլմը[22][21]։ 1949 թվականին Բերգմանը հեղինակում է երկու ֆիլմ` ընտանեկան լարված հարաբերությունների ողբերգության մասին` «Ծարավ» և «Ի երջանկություն», որտեղ արտացոլված են իր երկրորդ կնոջ` Էլեն Լանդստրյոմի և իր հարաբերությունների ճգնաժամը[21]։ Նկարահանումների ավարտին Բերգմանը սիրավեպ է սկսում լրագրողուհի Գուն Հարբերգի հետ` աշնանը միասին ուղևորվելով Փարիզ, որտեղ Բերգմանն իր համար բացահայտում է ֆրանսիական թատրոնը։

1950-ական թվականներ խմբագրել

«Ամառային միջերգ» դրամայի նկարահանման աշխատանքներն ավարտվել են 1950 թվականի ամռանը[Ն 2]։ Ֆիլմը վարձույթում է հայտնվել մեկ տարի անց միայն` լավ ընդունելության արժանանալով հանդիսատեսի ու կինոքննադատների կողմից։ Բերգմանն «Ամառային միջերգ» ֆիլմը համարել է իր առավել կարևոր աշխատանքներից մեկը.

  Անձամբ ինձ համար «Ամառային միջերգը» իմ ամենակարևոր ֆիլմերից է, չնայած ինչ-որ մեկին, հնարավոր է, այն հնացած թվա, սակայն ինձ այն այդպիսին չի թվում։ Այդ ժամանակ ես առաջին անգամ հայտնաբերեցի, որ աշխատում եմ լիովին ինքնուրույն, որ ես ունեմ ոճ, որ ես վերջապես ստեղծել եմ իմ սեփական ֆիլմը` իր յուրահատուկ էությամբ, որը ոչ ոք չի կրկնի։ Սա իմ իսկապես սեփական առաջին ստեղծագործությունն է։
- Ինգմար Բերգմանի հարցազրույցից, 1968[22]
 

Այս ֆիլմի աշխատանքներից անմիջապես հետո Բերգմանը ձեռնամուխ է լինում «Դա չի կարող այստեղ պատահել» լրտեսական թրիլերի նկարահանմանը։ «Սվենսկ Ֆիլմինդուստրիի» ղեկավարությունը հույս ուներ, որ ֆիլմը միջազգային հաջողության կարժանանա, սակայն Բերգմանը ֆիլմի վրա աշխատում էր առանց հետաքրքրության, միայն վաստակելու նպատակով, և ֆիլմը վարձույթում ձախողվում է[Ն 3]։

1951 թվականին Բերգմանն ամուսնանում է երրորդ անգամ Գուն Հարբերգի հետ[Ն 4]։ Նույն թվականին, ի նշան հարկային քաղաքականության դեմ բողոքի, շվեդական կինոստուդիաները դադարեցնում են նոր ֆիլմերի վրա տարվող աշխատանքները։ Փոխզիջման հասնել հաջողվում է միայն 1952 թվականի սկզբին, և Բերգմանն այդ ժամանակ զբաղվում է ռադիոներկայացումներով, թատրոնով (կայանում է նրա առաջին բեմելը Արքայական դրամատիկական թատրոնում) և նույնիսկ գովազդ է նկարահանում։

Առաջին իսկ հնարավորության դեպքում Բերգմանը կրկին վերադառնում է կինեմատոգրաֆ և 1952 թվականի ապրիլ-հունիս ամիսներին նկարահանում է «Կանայք սպասում են» կատակերգական դրաման, որում ներկայացված են չորս քույրերի ամուսնության պատմությունները, իսկ մեկ ամիս անց սկսում է «Ամառը Մոնիկայի հետ» ֆիլմը երիտասարդ զույգի մասին, ում ամառային սիրավեպն ավարտվում է հղիությամբ ու դժբախտ ամուսնությամբ։ Գլխավոր դերը կատարել է այն ժամանակ քիչ հայտնի Հարիեթ Անդերսոնը, ում հետ Բերգմանը սիրավեպ է սկսում[21]։ Նա հեռանում է Գունից և տեղափոխվում Մալմյո, որտեղ առաջին երեք տարներն ապրում է Հարիեթի հետ։ Այդ ժամանակ Բերգմանը ստանում է քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոն։ Հետագայում Հարիեթ Անդերսոնը նկարահանվում է Բերգմանի ևս ութ ֆիլմերում, այդ թվում այնպիսի հանրահայտ ֆիլմերում, ինչպիսիք են «Մութ ապակու միջով» և «Շշուկներ և ճիչեր»։

  Հարիեթ Անդերսոնի հետ կողք կողքի մենք երկար տարիներ ենք աշխատել։ Նա բացառիկ ուժեղ, բայց և դյուրախոցելի մարդ է, իսկ նրա տաղանդը հանճարեղության նշաններով է առանձնանում։ Տեսախցիկի հետ հարաբերությունները անկեղծ են ու զգայուն։ Հարիեթը տիրապետում է ցնցող տեխնիկայի. խոր ապրումներից սթափ դիտողականության անցումը կատարվում է վայրկենական։ Հումորը կտրուկ է, բայց առանց ցինիզմի նվազագույն դրսևորման։ Մի խոսքով, կին է, որ արժանի է սիրո, իմ ամենամտերիմ ընկերներից մեկն է։
- Ինգմար Բերգմանի հուշերից[18]
 

1953 թվականին Բերգմանը նկարահանում է ևս երկու ֆիլմ։ Թափառաշրջին արտիստների կյանքի դրաման ներկայացնող «Խեղկատակների երեկո» ֆիլմը սառն ընդունելության է արժանանում քննադատների կողմից` ձախողվելով վարձույթում։ Ռեժիսորի ֆինանսական վիճակը սասանվում է, և ռեկորդային կարճ ժամանակում նա նկարահանում է «Սիրո դաս» կատակերգությունը։ Նույն թվականին նա Մալմյոյում բեմականացնում է Ֆրանց Կաֆկայի «Դղյակ» և Լուիջի Պիրանդելլոյի «Հեղինակի որոնման վեց կերպարներ» ստեղծագործությունները։ 1954 թվականին նկարահանված «Կանանց անուրջներ» ֆիլմը գրեթե աննկատ է մնում, և Բերգմանը անհաջողությունը փոխհատուցում է թատրոնում ինտենսիվ աշխատանքով։ Մալմյոյի քաղաքային թատրոնի տասնամյա հոբելյանին Բերգմանը բեմադրում է մեծ հռչակ ձեռք բերած «Ուրախ այրին» օպերետը (հեղինակ` Ֆրանց Լեհար)[21]։

1955 թվականին նկարահանվում է «Ամառային գիշերվա ժպիտներ» կատակերգությունը։ Սկզբում ֆիլմը հաջողություն չի վայելում շվեդական լսարանում. կինոստուդիայի ղեկավարությունը ծայրաստիճան հուսահատ վիճակում էր, սակայն անսպասելիորեն Բերգմանին ժպտում է հաջողությունը. հաջորդ տարի ֆիլմն արժանանում է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակին, ինչը նպաստում է միջազգային հետաքրքրության աճին[22]Ֆիլմը տարիների ընթացքում մոռացության չի մատնվում. 1973 թվականին Սթիվեն Սոդենհայմը Բրոդվեյում ներկայացնում է հանրահայտ մյուզիքլը` «Փոքրիկ սերենադը», իսկ Վուդի Ալենը ստեղծում է «Ամառային գիշերվա սեքսի կատակերգությունը» (1982)։</ref>:

«Ամառային գիշերվա ժպիտներ» կատակերգության հաջողությունը թույլ է տալիս Բերգմանին նկարահանել ֆիլմ, որը դառնալու էր նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը` «Յոթերորդ կնիքը»։ Ֆիլմի սյուժեի վրա զգալի է Տեբյուի եկեղեցու Շախմատ խաղացող մահը ֆրեսկոյով ոգեշնչվածությունը։ Գործողությունները կատարվում են միջնադարյան Շվեդիայում։ Ասպետն ու նրա զինակիրը տուն են վերադառնում խաչակրաց արշավանքից և հայտնաբերում, որ երկիրը ժանտախտի ճիրաններում է հայտնվել[Ն 5]։ Ասպետին հայտնվում է սևահանդերձ Մահվան կերպարը` տղամարդու կերպարանքով, և նա առաջարկում Մահին շախմատ խաղալ իր հետ։ Ասպետն ու զինակիրը ճանապարհորդում են ժանտախտի ճիրաններում հայտնված երկրում, հանդիպում տարբեր կերպարների և փնտրում կյանքի իմաստի, մահվան էության, Աստծո գոյության հարցադրման պատասխանները։ Ֆիլմի վերջում Մահը տանում է բոլորին` բացի թափառական արտիստից, նրա կնոջից ու փոքրիկ երեխայից։

 
Ինգմար Բերգմանը և Վիկտոր Դավիդ Շյոստրյոմը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ, 1957

Ֆիլմը նկարահանվել է ոչ մեծ բյուջեով 35 օրվա ընթացքում երկու կինոստուդիաներում։ «Յոթերորդ կնիքը» ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1957 թվականի ձմռանը։ Ֆիլմը բավական դրական արձագանքներ է ստացել շվեդ կինոքննադատների կողմից` շրջադարձային կետ հանդիսանալով 27-ամյա Մաքս ֆոն Սյուդովի կարիերայում, ով կատարում էր գլխավոր դերը, և հենց Ինգմար Բերգմանի կյանքում, ով հաստատապես մտել է ժամանակակից կինոռեժիսորների առաջին շարք[21]։ Նույն թվականին «Յոթերորդ կնիքը» հատուկ մրցանակի է արժանացել Կաննում։

Բերգմանը պակաս հաջողության չի արժանանաում և թատրոնում։ 1957 թվականին նա բեմականացնում է «Պեր Գյունտ» չորսժամանոց ներկայացումը` գլխավոր դերը հատկացնելով Մաքս ֆոն Սյուդովին, իսկ Մոլիերի «Մարդատյացը» պիեսի բեմականացումը, որը ներկայացվում է տարեվերջին, քննադատներից մեկն անվանում է «1950-ական թվականների շվեդական թատրոնի գլխավոր իրադարձություն»[21]։

Նույն թվականին նկարահանվում է բազմաթիվ մրցանակների արժանացած «Մորու բացատը» ֆիլմը։ Իր կյանքի սխալները հիշող ծեր պրոֆեսորի դերակատարումը դառնում է Բերգմանի ուսուցչի` 78-ամյա Վիկտոր Շյոստրյոմի վերջին դերը։ Ֆիլմն արժանանում է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին և ամերիկյան Կինոքննադատների ազգային խորհրդի` արտասահմանյան լավագույն ֆիլմ մրցանակին[21]։

«Կյանքի շեմին» ֆիլմը պատմություն է երեք հղի կանանց մասին։ Կաննի կինոփառատոնում այն արժանացել է լավագույն ռեժիսորի և կնոջ լավագույն դերի համար սահմանված մրցանակներին[Ն 6]։ Հաջորդ ֆիլմը «Դեմքը» միստիկ դրաման է, որը հատուկ մրցանակի է արժանացել Վենետիկի կինոփառատոնում։

1959 թվականի գարնանը Բերգմանը հանդիպում է էստոնացի դաշնակահար Կաբի Լարետեյին, ով նույն թվականին դառնում է նրա չորրորդ կինը։

1960-ական թվականներ խմբագրել

Բերգմանը Լարետայի հետ մեկնում է Դալարնա, որտեղ Ուպլա Իսակսոնի հետ աշխատում է «Աղջկական աղբյուր» ֆիլմի սցենարի շուրջ։ Այն հիմնված էր «Տյորեի դուստրերը Վենգեից» ժողովրդական բալլադի վրա։ Բերգմանը մեծ նշանակություն չէր տալիս այս ֆիլմին` այն համարելով «Կուրոսավայի խղճուկ ազդեցություն», սակայն նա օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում ստանում է Օսկար, ինչպես նաև Կաննի կինոփառատոնի ու Ոսկե գլոբուսի հատուկ մրցանակներ[Ն 7]։ «Աղջկական աղբյուր» կինոֆիլմից սկսվում է Բերգմանի և կինոօպերատոր Սվեն Նյուկվիստի կանոնավոր համագործակցությունը[Ն 8]։ Ինչպես և նախկինում, որպես հավելում «Սվենսկ Ֆիլմինդուստրիի» կողմից կոմերցիոն տեսանկյունից կասկածելի նախագիծ են առաջարկում Բերգմանին, լայն լսարանի համար նախատեսված «փոխհատուցող» ֆիլմ։ Այս անգամ այն «Սատանայի աչքը» ֆիլմն էր Դոն Ժուանի մասին, ով օգնում է սատանային գայթակղելու ամուսնացած կնոջը։

 
Ինգմար Բերգմանը (ձախից) ու Սվեն Նյուկվիստը «Մութ ապակու միջով» ֆիլմի նկարահանման ժամանակ, 1960

1960 թվականին Բերգմանը Դրամատենում սկսած բեմադրությունն իրականացնում է Արքայական դրամատիկական թատրոնում. դա Ա. Չեխովի «Ճայը» պիեսի բեմադրությունն էր[22]։ Նույն թվականին Ֆորյո կղզում նա նկարահանում է «Մութ ապակու միջով» ֆիլմը` երեք կամերային ֆիլմերից առաջինը, որը հետագայում քննադատները պիտի անվանեն հավատի եռերգություն (եռագրության մեջ են մտնում հետագա երկու ֆիլմերը` «Լռություն» և «Ձմեռային լույս»)[Ն 9][Ն 10]։ «Մութ ապակու միջով» ֆիլմը պատմում է շիզոֆրենիայով հիվանդ կնոջ և նրա ամուսնու, հոր ու կրտսեր եղբոր ոչ դյուրին հարաբերությունների մասին։ Ֆիլմը Բեռլինի կոնոփառատոնում արժանացել է հատուկ մրցանակի և հեղինակին բերել է երկրորդ Օսկարը։

«Ձմեռային լույս» ֆիլմը, որը եռագրության երկրորդ ֆիլմն է, նկարահանվել է 1961 թվականին։ Սյուժեի կենտրոնում գավառական քահանան է, ով հավատի կորուստ է ապրում, սակայն չի թողնում իր պաշտոնը։

 
Ինգմար Բերգմանն ու Ինգրիդ Տուլինը «Լռություն» ֆիլմի նկարահանման ժամանակ, 1962

Հաջորդ տարի Ինգմար Բերգմանը նկարահանում է «Լռությունը»։ Այն երկու քույրերի առճակատման մասին է, ովքեր մարմնավորում են անհատականության զգայուն ու ինտելեկտուալ կողմերը[18]։ Այս ֆիլմի էկրան բարձրացումը սկանդալի տեղիք է տալիս մամուլում այն ժամանակների համար բաց տեսարանների համար[21][22]։

  Այսօրվա տեսանկյունից անմեղ թվացող այս ֆիլմը ընդունվեց սվիններով։ Ինձ և այն ժամանակվա իմ կնոջը զանգում և սպառնում էին սպանությամբ։ Սա իսկապես հեռախոսային ահաբեկչություն էր։ Մենք ստացել ենք հարյուրավոր անանուն նամակներ։
- Ինգմար Բերգմանի հարցազրույցից, 1968
 

«Լռություն» ֆիլմի` էկրան բարձրանալուց հետո Բերգմանն իսկական ճանաչում է ձեռք բերում Շվեդիայում. նրա հոնորարը բարձրանում է ժամանակի համար անհավանական բարձր նիշի` 35 հազար դոլար[21]։ 1963 թվականին նրան առաջարկում են գլխավորել Դրամատենը։ Բերգմանն ընդունում է առաջարկը և թատերաշրջանն սկսում է «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ստեղծագործության հաջող բեմականացմամբ։

«Բոլոր այդ կանանց մասին» կատակերգությունը (1964) Բերգմանի գունավոր առաջին ֆիլմն է։ Ֆիլմի սյուժեն ներկայացնում է քննադատի և կին ու վեց սիրուհի ունեցող նշանավոր երաժշտի հարաբերությունները[Ն 11]: Ֆիլմը հաջողության չի արժանանում հանդիսատեսի կողմից` ստանալով նաև քննադատների բացասական արձագանքները, ովքեր Բերգմանից ակնկալում էին լուրջ ֆիլմ «Լռության» ոճով[21]։

1965 թվականին Ինգմար Բերգմանը թոքաբորբից ապաքինվելուց հետո գրում է «Անձ» էքզիստենցիալիստական ոճով դրամայի սցենարը։ Գլխավոր դերերը կատարում են Բիբի Անդերսոնը և նորվեգացի դերասանուհի Լիվ Ուլմանը, ում հետ նկարահանման աշխատանքների ժամանակ ռեժիսորը սիրավեպ է սկսում։ Բերգմանը որոշում է հեռանալ Կաբի Լարետայից և Ուլմանի հետ հաստատվել Ֆորյո կղզում։ 1967 թվականին ֆիլմը ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային ընկերության կողմից մի քանի մրցանակ է ստանում` լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն կանացի դեր։ Ժամանակի հետ «Անձը» դառնում է Բերգմանի ամենից քննարկվող աշխատանքներից մեկը[21][27]։

1966 թվականին Բերգմանը որոշում է թողնել Դրամատենը[22][21]։ Նույն թվականին իր որդու` Դանիելի ծննդյան երկրորդ տարեդարձի առթիվ ընտանեկան կինոարխիվի հիման վրա ստեղծում է կարճամետրաժ ֆիլմ։ 1967 թվականին այն մտնում է տարբեր ռեժիսորների ութ կինոնովելից բաղկացած «Խթանում» շարքի մեջ։ Բերգմանն Օսլոյի ազգային թատրոնում բեմադրում է Լուիջի Պիրանդելլոյի «Վեց կերպարներ հեղինակի որոնումներում» գործը` այն անվանելով «իր հրաժեշտի աշխատանքը թատրոնում», սակայն ներկայացումը առաջինն էր հետագա մի քանի բեմադրություններից Եվրոպայի տարբեր թատրոններում[22]։

1968 թվականին էկրան են բարձրանում «Գայլի ժամը» և «Ամոթ» ֆիլմերը։ Երկուսն էլ ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային ընկերության կողմից արժանացել են լավագույն ռեժիսուրայի մրցանակին։ Նույն թվականին Բերգմանը հիմնում է իր սեփական կինոընկերությունը` Cinematograph, որի առաջին ֆիլմը դառնում է «Ծիսակարգը»։ Այն նկարահանվել է ընդամենը ինն օրում[21]։ Ֆիլմը պատմում է երեք դերասանների հարցաքննության մասին, ովքեր մեղադրվում էին ոչ պատշաֆ ֆիլմ ստեղծելու մեջ։ Աշնանն ավարտվում են «Կիրք» ֆիլմի նկարահանման աշխատանքները, որը հետագայում կինոքննադատները «Գայլի ժամ» և «Ամոթ» ֆիլմերի հետ ընդգրկել են Բերգմանի երկրորդ եռագրության մեջ[21]։

Հաջորդ տարի Ինգմար Բերգմանը վերադառնում է շվեդական թատրոն` Դրամատենում ներկայացնելով Գեորգ Բյուխների «Վոյցեկ» պիեսի բեմադրությունը, ապա ձեռնամուխ է լինում «Ֆորյո-վավերագիր» վավերագրական ֆիլմի նկարահանմանը` Ֆորյո կղզու բնակիչների խնդիրների մասին։

1970-ական թվականներ խմբագրել

1970 թվականը իր ստվերն է գցում Բերգմանի վրա հոր մահով և Լիվ Ուլմանից բաժանումով. վերջինս իրենց դստեր հետ մեկնում է Օսլո։ Դերասանուհու հետ բարեկամական հարաբերությունները, սակայն, պահպանվում են, և Լիվ Ուլմանը նկարահնվում է ռեժիսորի ևս վեց ֆիլմում։

1970-ական թվականների սկզբին Բերգմանն ինտենսիվ աշխատում է թատրոնում։ 1970 թվականին նա կրկնում է 1964 թվականի` Հենրիկ Իբսենի «Գեդա Գաբլերի» հաջող բեմադրությունը լոնդոնյան թատրոնի համար, իսկ հաջորդ տարի Դրամատենում բեմադրում է Լարս Ֆոսելի «Շոուն» և Լոնդոնում «Երազների խաղերը»։ «Գեդա Գաբլերի» փորձի ժամանակ Բերգմանը ABC Pictures ընկերության հետ պայմանագիր է կնքում «Հպում» ֆիլմի նկարահանման համար։ Աշխատանքի ավարտից հետո Բերգմանը հայտարարում է, որ ինքը ծրագրում է մեկ-երկու տարուց, որի ընթացքում կնկարահանի 4-5 ֆիլմ, մեկընդմիշտ թողնել կինոն[21]։

Անձնական կյանքում վրա են հասնում հերթական փոփոխությունները։ Ամուսին ունեցող Ինգրիդ ֆոն Ռոզենի հետ սիրավեպն ավարտվում է 1971 թվականի նոյեմբերին նրանց հարսանիքով[Ն 12]: Ամենավերջին ամուսնությունը դառնում է ամենատևականը` ավարտվելով գրեթե քառորդ դար անց Ինգրիդի մահով 1995 թվականին։

«Շշուկներ և ճիչեր» ֆիլմի սյուժեում ընկած է երեք քույրերի պատմությունը, որոնցից մեկը երկարատև ու տանջալից մահվան է ենթարկվում։ Ֆիլմի աշխատանքները դժվարությամբ էին առաջ գնում ֆինանսական խնդիրների պատճառով։ Ռեժիսորը ստիպված օգտագործում է սեփական միջոցները և պարտք վերցնում Կինոինստիտուտից[18]։ Որպեսզի ծախսերը ծածկի և միջոցներ գտնի «Ամուսնական կյանքի դրվագներ» ֆիլմի աշխատանքները շարունակելու համար, Բերգմանը մեկ տարի անօգուտ փորձում էր դիստրիբյուտորներ գտնել ԱՄՆ-ում։ Արդյունքում ֆիլմն էկրան է բարձրանում 1972 թվականին Ռոջեր Կորմանի ընկերության կողմից, ով Բ-կարգի ֆիլմերի նշանավոր «արքան» էր[21]։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը մեծ հաջողություն է ունենում. այն Օսկարի մրցանակի է առաջարկվում չորս անվանակարգերում և արդյունքում ստանում մի քանի հեղինակավոր մրցանակներ[Ն 13]։

Թատրոնում գործերը նույնպես հաջող էին ընթանում. «Վայրի բադի» բեմադրությունը Դրամատենում Մաքս ֆոն Սյուդովի և Լենա Նյումանի դերակատարմամբ ճանաչվում է Բերգմանի թատերական ամենանուրբ աշխատանքներից մեկը[22]։ 1973 թվականին հաջողության է արժանանում «Ուրվականների սոնատը», իսկ «Վայրի բադը» բեմադրում են Լոնդոնում։

«Ամուսնական կյանքի դրվագներ» վեցսերիանոց շարքի պրեմիերան կայացել է 1973 թվականին շվեդական հեռուստատեսությունում[Ն 14]։ Այն պատմում է ոչ դյուրին ամուսնության 12 տարիների մասին։ Հերթական կամերային ֆիլմը, որում ամուսինների դերերը կատարել են Լիվ Ուլմանը և Էրլանդ Յուզեֆսոնը, լավ է ընդունվում շվեդ հեռուստադիտողի ու կինոքննադատների կողմից[21]։

1974 թվականին Բերգմանը Դրամատենում բեմադրում է Ստրինբերգի «Ճանապարհ Դամասկոս» եռագրության երկու մասերը։ Հաջորդ տարի նա կրկնում է իր հաջողությունը հեռուստատեսւթյունում` այս անգամ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությամբ։ 1976 թվականին ներկայացվում է «Երես առ երես» դրաման, որը սեփական հոգեկան հիվանդությունից աստիճանաբար ճնշվող կին հոգեբանի մասին է։ Ինչպես և «Ամուսնական կյանքի դրվագներում», ֆիլմը նախ մինիսերիալի ձևով ներկայացվում է շվեդական հեռուստաընկերությանը, այնուհետև կարճ տարբերակը` արտասահմանյան կինոթատրոններին։ «Երես առ երես» ֆիլմը հաջողություն չի ունենում, սակայն ուշադրության է արժանանում գլխավոր դերը կատարած Լիվ Ուլմանը, ով ներկայացվում է մի քանի մրցանակների` արդյունքում ստանալով ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակը[Ն 15]:

Հարկային խնդիրներ և հեռացում Շվեդիայից խմբագրել

1976 թ. հունվարի 30-ին Ստոկհոլմի դրամատիկական թատրոնում «Մահվան պար» բեմադրության փորձերի ժամանակ Ինգմար Բերգմանը ձերբակալվում է ոստիկանների կողմից հարկեր վճարելուց խուսափելու մեղադրանքով։ Ձերբակալությանը հաջորդած երեքժամյա հարցաքննությունը, խուզարկությունը ռեժիսորին հասցնում են նյարդային պոռթկման, որն ավարտվում է հոգեբուժական կլինիկայում երեքշաբաթյա բուժմամբ[22][21]։

Մեղադրանքը կազմել էին Բերգմանի Cinematorgraf ընկերության և նրա Persona բաժանմունքի միջև (այն ստեղծվել էր միջազգային ծրագրերը հովանավորելու համար) տրանսակցիայի շուրջ։ Persona-ն լուծարվել էր 1974 թվականին, և 500 000 շվեդական կրոնը փոխանցվել էր Cinematorgraf ընկերությանը։ Հարկային ծառայությունների կարծիքով Բերգմանը պետք է լրացուցիչ գումար վճարեր այդ գործարքի համար, ինչը չանելու դեպքում նրան սպառնում էր խոշոր չափի տուգանք` մի քանի հարյուր հազար կրոնի չափով, կամ երկու տարվա բանտարկություն[21]։ Սակայն հետագայում պարզվում է, որ Բերգմանը 1974 թվականին տեղեկացրել էր այդ մասին Շվեդիայի կենտրոնական բանկին։ 1976 թվականի մարտի 23-ին տվյալ գործով մեղադրող դատախազ Անդերս Նորդսենադլերը հանեց մեղադրանքը[29], սակայն առաջադրվում են նորերը. հարկային ծառայությունը հետաքրքրվում է Cinematorgraf ընկերության եկամուտներով, որոնք ստացվել էին «Շշուկներ և ճիչեր» և «Դրվագներ ամուսնական կյանքից» ֆիլմերի միջազգային վարձույթից։ Հարկային ծառայությունների պահանջած գումարն այս անգամ հասնում էր կես միլիոն դոլարի[21][30][31]։

1976 թվականին ապրիլի 22-ին Բերգմանը Expressen թերթում հրապարակում է բաց նամակ, որում հայտնում է Շվեդիան լքելու իր մտադրության մասին[31]։ Բերգմանը հայտարարում է, որ չի կարող աշխատել բյուրոկրատական անդադար ճնշման տակ, սակայն հեղինակության պահպանման համար նա խոշոր գումար է թողնում շվեդական բանկերից մեկում Cinematorgraf-ի դեմ գործում իր պարտության դեպքում։

Բերգմանը կնոջ հետ մեկնում է Փարիզ, ապա Լոս Անջելես, որտեղ Դինո դե Լաուրենտիսի հետ քննարկում է «Օձի ձու» ապագա ֆիլմը։ 1977 թվականին էկրան բարձրացած ֆիլմի գործողությունները կատարվում են 1920-ական թվականների Բեռլինում, նկարահանումները կազմակերպվում են Մյունխենում, ուր մի քանի տարով հաստատվում է ռեժիսորը։ «Օձի ձուն» հաջողություն չի ունենում. Բերգմանին մեղադրում են կերպարների ոչ բավականին մշակված լինելու մեջ[21][27]։ Մեկ տարի անց Բերգմանին հաջողվում է վերաշահել քննադատների վստահությունը. «Աշնանային սոնատ» կամերային դրաման, որը մոր և աղջկա հարաբերությունների մասին էր (գլխավոր դերեում` Լիվ Ուլման, Ինգրիդ Բերգման), ստանում է մի քանի հեղինակավոր մրցանակ։

 
Ինգմար Բերգմանի տունը Ֆորյո կղզում

Շվեդիան լքելուց հետո Բերգմանը չի թողնում թատրոնը. նա Մյունխենի Ռեզիդենց թատրոնում կրկին բեմադրում է «Երազների խաղը» (1977), Չեխովի «Երեք քույրը» և Մոլիերի «Տարտյուֆը»։

Շվեդիայի հարկային ծառայության պետ Գյոստա Էկմանը ափսոսանք հայտնեց նրա` երկիրը լքելու մասին[32]։ Չնայած Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմի նաև պետական և հասարակական բարձրաստիճան շատ պաշտոնյաների խնդրանքների` Բերգմանը խոստացավ այլևս չաշխատել Շվեդիայում և փակեց Ֆորյո կղզում գտնվող իր ստուդիան, նաև դադարեցվեցին նախապես հայտարարված ֆիլմերի նախագծերի աշխատանքը։

Շվեդական ազգային կինոինստուտի տնօրեն Հարրի Շեյնի խոսքերով Ինգմար Բերգմանի` երկիրը լքելու արդյունքում երկիրը կրեց մոտ 10 միլիոն շվեդական կրոնի վնաս, փակվեցին հարյուրավոր աշխատատեղեր[33]։

1978 թվականի հուլիսի 14-ին Բերգմանն իր 60-ամյա հոբելյանը նշում է Ֆորյո կղզու իր տանը։ Սիրելի կղզում նա գրեթե անցկացնում է հաջորդ տարին, որտեղ պատրաստում է վավերագրական երկրորդ ֆիլմը Ֆորյո կղզու մասին և սցենար է գրում «Ֆաննին և Ալեքսանդրը» ֆիլմի համար։ Նույն թվականին Կինոյի շվեդական ինստիտուտը սահմանում է Ինգմար Բերգմանի անվան մրցանակ կինեմատոգրաֆում ձեռք բերած հաջողությունների համար։ Աշնանը ռեժիսորը վերադառնում է Մյունխեն «Խամաճիկների կյանքից» ֆիլմի աշխատանքները շարունակելու համար, որը սպանության ու նրա հոգեբանական պատճառների բացահայտման մասին էր։ Բերգմանը վերջնականապես Շվեդիա է վերադարձել ութ տարի անց միայն` 1984 թվականին[27]։

Ընտանիք և անձնական կյանք խմբագրել

Բերգմանն ամուսնացած է եղել 5 անգամ։

  • Առաջին կինը՝ Էլս Ֆիշեր, եղել է պարուհի և պարուսույց, ամուսնացել են 1943 թվականի մարտի 25-ին, ամուսնալուծվել են 1945 թվականին։ Ունեցել են մեկ աղջիկ՝
    • Լենա Բերգման, ծնված` 1943 թվականին, ով դարձել է դերասանուհի։
  • Երկրորդ կինը` Էլեն Լանդստրյոմ, եղել է պարուսույց և ռեժիսոր, ամուսնացել են 1945 թվականի հուլիսի 22-ին, ամուսնալուծվել 1950 թվականին։ Ունեցել են 4 երեխա՝
    • Եվա Բերգման, ծնված` 1945 թվականին, կինոռեժիսոր
    • Յան Բերգման, (1946-2000)
    • երկվորյակներ Մաթս և Աննա Բերգման, երկուսն էլ դերասան և ռեժիսոր, ծնվ.` 1948 թվականին
  • Գան Գրուտ, 1951 - 1959, լրագրող, մեկ երեխա՝
    • Ինգմար Բերգման կրտսեր, օդաչու, ծնվ.` 1951 թվականին
  • Քեբի Լարետեյ, 1959 - 1969, դաշնակահարուհի, մեկ երեխա՝
    • Դանիել Բերգման, ծնվ.` 1962 թ., կինոռեժիսոր
  • Ինգրիդ ֆոն Ռոզեն, նոյեմբերի 11, 1971 մինչև նրա մահը՝ մայիսի 20, 1995 թվական, մեկ երեխա՝
    • Մարիա ֆոն Ռոզեն, գրող, ծնվ.` 1959 թվականին։

Այսպիսով Բերգմանը 4 անգամ բաժանվել է իր կանանցից, իսկ վերջին 5-րդ կինը մահացել է ստամոքսի քաղցկեղից։ Բերգմանը նաև ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել դերասանուհիներ Հարիեթ Անդերսոնի (1952-55), Բիբի Անդերսոնի (1955-59) և Լիվ Ուլմանի հետ (1965-70), ումից նա ունեցել է մեկ երեխա՝ Լին Ուլման (մասնագիտությամբ գրող)։

1980-ական թվականներ խմբագրել

«Ֆաննին և Ալեքսանդրը» ֆիլմը դարձավ Բերգմանի ամենամասշտաբային նախագիծը. նկարահանումների համար ծախսվել է կես տարի և վեց միլիոն դոլար։ Ֆիլմի գործողությունները կատարվում են 20-րդ դարի սկզբին։ Սյուժեի հիմքում երկու երեխաների` եղբոր ու քրոջ ճակատագրերն են։ Բազմասերիանոց տարբերակը ցուցադրվել է շվեդական հեռուստատեսությամբ 1982 թվականի Ծննդյան տոների նախօրեին` արժանանալով մեծ հաջողության[Ն 16]: Այլ երկրներում ցուցադրվել է ֆիլմի կրճատ տարբերակը, որը հավաքել է ամենից շատ թվով մրցանակներ` չորս Օսկար, Սեզար, Ոսկե գլոբուս, BAFTA, Դավիդ դի Դոնատելո և այլն։

1983 թվականին Բերգմանը մոր հիշատակին նկարահանել է «Կարինի դեմքը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը մոր մասին` ընտանեկան ալբոմի լուսանկարների հիման վրա։

Վերջին աշխատանքներ խմբագրել

«Ֆաննին և Ալեքսանդրը» ֆիլմի ավարտից հետո Բերգմանը որոշում է թողնել մեծ կինոն[Ն 17]։ 1980-ական թվականներին նա նկարահանում է երկու հեռուստաֆիլմեր` «Փորձից հետո», որը կամերային ֆիլմ է թատերական ռեժիսորի և դերասանուհու փոխհարաբերությունների մասին, և «Օրհնյալները»։ Այս շրջանի թատերական հայտնի բեմադրություններից են` «Արքա Լիր», «Յուն Գաբրիել Բորքման» և «Համլետ»։

1987 թվականին լույս է տեսնում «Լատերնա Մագիկա» ինքնակենսագրական վեպը` իր մանկական հիշողությունների, վաղ շրջանի բեմադրությունների ու ֆիլմերի մասին[18]։

1990-ական թվականներին Բերգմանի սցենարով թողարկվում են մի քանի ֆիլմեր, այդ թվում` «Կիրակնօրյա երեխան»։ 1997 թվականին Բերգմանը էկրանավորում է սեփական պիեսը իր քեռուէ Կարլ Օկերբլումի մասին` «Ծաղրածուի ներկայությամբ» վերնագրով։ 2003 թվականին էկրան է բարձրանում «Դրվագներ ամուսնական կյանքից» ֆիլմի շարունակությունը` «Սարաբանդան»։

Վերջին տարիներ և մահ խմբագրել

 
Ինգմար Բերգմանի և նրա վերջին կնոջ` Ինգրիդ ֆոն Ռոզենի գերեզմանը Ֆորյո կղզում

Ընդմիջումներով Բերգմանը մնում է Մյունխենում մինչև 1984 թվականը։ Այդ իրադարձությունների հետ կապված 2005 թվականին Ֆորյո կղզում ունեցած իր հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ փաստորեն կորցրել է իր ստեղծագործական կյանքից մոտ 8 տարի[35]։

Կինոյից նա վերջնականապես հեռացավ 2003 թվականին։ 2006 թվականին նա ծանր վիրահատություն տարավ, որից հետո նրա առողջությունը շատ դժվար էր վերականգնվում։ Ինգմար Բերգմանը մահացավ քնի մեջ[35], Ֆորյո կղզու իր տանը 2007 թվականի հուլիսի 30-ին, 89 տարեկան հասակում[36]։ Նույն օրը Հռոմում մահացավ իտալացի նույնպես աշխարհահռչակ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին։ Բերգմանը հուղարկավորվեց կղզում 2007 թվականի օգոստոսի 18-ին։

2011 թվականի ապրիլի 6-ին Շվեդիայի կենտրոնական բանկը հայտարարեց, որ նոր շվեդական 200 կրոնանոց թղթադրամի վրա պատկերվելու է Բերգմանի դիմանկարը[37][38]։ Այդ թղթադրամները, որոնց վրա պատկերվելու են նաև գրող Աստրիդ Լինդգրենը, օպերային երգչուհի Բրիջիտ Նիլսոնը և դերասանուհի Գրետա Գարբոն թողարկվել են 2014-15 թվականներին։

Ֆիլմեր խմբագրել

Առաջին ֆիլմերը խմբագրել

Ինգմար Բերգմանն առաջին անգամ մասնակցություն ունեցավ «Թունավորում» ֆիլմի նկարահանմանը որպես սցենարիստ և ռեժիսորի օգնական։ Դրանից հետո «Svensk Filmindustri» կինոընկերության տնօրենը նրան հնարավորություն տվեց նկարահանելու սեփական կինոնկար։ Այդպիսով Բերգմանի ամենաառաջին ֆիլմը դարձավ «Ճգնաժամը», որը շատ բարդությունների առջև կանգնեց, մինչև էկրան դուրս եկավ։ Պրեմիերայից հետո էլ ֆիլմը ընդհանրապես «տապալվեց»։ Սակայն Բերգմանն ուներ նաև շատ խորհրդականներ, որոնք ամեն ինչով օգնում ու սովորեցնում էին իրեն։ Հարկ է նշել, որ Բերգմանի առաջին ֆիլմի անվանումը՝ «Ճգնաժամ», շատ խորհրդանշական էր ռեժիսորի հետագա բոլոր ֆիլմերի ժանրերի համար։

Հետագայում ասպարեզ եկան ոչ այնքան հայտնի ֆիլմեր` «Անձրև մեր սիրո վրա», «Բանտ», «Ծարավ», «Դա չի կարող տեղի ունենալ այստեղ», «Կանայք սպասում են» և այլն։ Բերգմանի վաղ ֆիլմերից որպես հիշվող կինոնկար կարելի է նշել «Ամառ Մոնիկայի հետ» ֆիլմը, որն արված է իտալական նեոռեալիզմի ոճով, «Խեղկատակների երեկո» ֆիլմը, որը ներկայացնում է սոցիալական անհավասարությունը, որի մեջ գոյատևում են խեղճ մարդիկ` կրելով բարձր խավի ծաղրանքներն ու փորձությունները, «Սիրո դաս» ֆիլմը, որն արված է նաև կատակերգական ոճում, ինչը քիչ է հանդիպում Բերգմանի մոտ։

Յոթերորդ կնիքը խմբագրել

 
«Շախմատ խաղացող մահը» ֆրեսկոն Տեբյուի եկեղեցում, որից ներշնչվել է Բերգմանը «Յոթերորդ կնիքը» ֆիլմը նկարահանելիս

Բերգմանի հաջողության հասած հաջորդ կինոնկարը դարձավ «Յոթերորդ կնիքը» ֆիլմը։ Ինքնուրույն Բերգմանն այս գործը համարում էր իր լավագույն ստեղծագործությունը և ամենասիրելի ֆիլմը։ Այն նկարահանվեց 1957 թվականին «Svensk Filmindustri» կինոընկերությունում։ Նկարահանվեց ռեժիսորի սեփական պիեսի մոտիվներով։ Այն պետք է ավելի շուտ նկարահանվեր, բայց չստացվեց առաջացած խնդիրների պատճառով։ Հետագայում «Ամառային գիշերվա ժպիտներից» հետո, Բերգմանի ջանքերի շնորհիվ, կինոընկերությունում որոշվեց իրականացնել այդ գործը կարճ ժամանակում և փոքր բյուջեով։ Ֆիլմը համարվում է փիլիսոփայական առակ։ Ֆիլմում խաղում են՝ Մաքս ֆոն Սյուդովը, Հուննար Բյորնսթրանդը, Բիբի Անդերսոնը և այլք։

«Յոթերորդ կնիքը» ֆիլմը պատմում է մի ասպետի մասին, որն իր զինակցի հետ, վերադառնում է հայրենիք, երկար Խաչակրաց արշավանքներից հետո։ Ասպետը հիասթափված ու հոգնած է ամեն ինչից, ուզում է հասկանալ կյանքի իմաստն ու պարզել՝ կա արդյոք Աստված, ցանկանում է մի անկեղծ սխրագործություն անել։ Ճանապարհին նրան այցելում է մահը, որը պատրաստվում է տանել ասպետին, սակայն վերջինս շախմատի խաղ է սկսում մահի հետ մի պայմանով. եթե ինքը հաղթի մահին, ապա նա բաց կթողնի իրեն։ Երկրում էլ տարածվել է մահացու ժանտախտ հիվանդությունը, որը հարյուրավոր մարդկանց է տանում։ Ոմանք խելագարվում և աշխարհի վերջին են սպասում, ոմանք էլ պարզապես գոյատևում են։ Ներկայացված են շատ կերպարներ, տարբեր հետաքրքիր բնավորություններով։

«Յոթերորդ կնիքը» ֆիլմն արժանացավ մի քանի մրցանակների, այդ թվում Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակի։ Ֆիլմը, իրոք, մեծ հաջողություն ու ճանաչում բերեց Բերգմանին և ճանապարհ բացեց դեպի անկախ կինո։

Մորու բացատը խմբագրել

 
Բերգմանն ու Վիկտոր Շյոսթրյոմը

«Մորու բացատը» ֆիլմը համարվում է Բերգմանի լավագույն ու հանրահայտ գործերից մեկը։ Այն նկարահանվել է 1957 թվականին հենց «Յոթերորդ կնիքը» ֆիլմից հետո։ Այստեղ խաղում են ռեժիսորի արվեստում ամենաշատը հանդիպող դերասանները` Բիբի Անդերսոնը, Ինգրիդ Թուլինը, Հուննար Բյորնսթրանդը, Մաքս ֆոն Սյուդովը (էպիզոդիկ դեր) և այլք։ Գլխավոր դերում հանդես եկավ հին ռեժիսոր ու դերասան, շվեդական կինոյի հիմնադիրներից մեկը՝ Վիկտոր Շյոսթրյոմը, որը նաև Բերգմանի ուսուցիչն էր։ Հենց նա էր խորհուրդ տալիս Բերգմանին, որ նա իր ֆիլմերում ամեն մի տեսարանը խորիմաստ ու ծանր չկառուցի, թե չէ հանդիսատեսը «կխեղդվի»։

«Մորու բացատը» պատմում է մի հայտնի, ծեր բժշկի մասին, ով պետք է պարգևատրման ուղևորվի։ Իր հետ նա վերցնում է իր որդու կնոջը, ճանապարհին էլ նրանք հանդիպում են շատ մարդկանց, որոնց ուղեկցում են մեքենայով տարբեր տեղեր։ Ամեն մեկը մի հետաքրքիր կերպար է, և իրար միջև հերոսները քննարկում են տարբեր գլոբալ հարցեր, խնդիրներ։ Ծեր բժիշկն անցնում է այն տեղերով, որտեղ անցկացրել էր իր մանկությունը, երիտասարդությունը։ Հուշերի ու պատկերացումների մեջ, նա հիշում է, թե ինչ սխալներ ու բացթողումներ է գործել, իր երկար կյանքի ընթացքում։ Հիմա նա ուզում է ապաշխարել։ Ֆիլմում Բերգմանը վարպետորեն օգտագործում է ռետրոսպեկտիկական արվեստը, երբ գլխավոր հերոսի կյանքն անցնում է հանդիսատեսի աչքերով։

«Մորու բացատը» ֆիլմն արժանացավ Ոսկե գլոբուս մրցանակի, Բեռլինի կինոփառատոնի՝ Ոսկե արջ մրցանակի և այլն։

Աղջկական աղբյուր խմբագրել

Բերգմանի հաջողակ ֆիլմերից է «Աղջկական աղբյուրը», որը նկարահանվել է 1960 թվականին և արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգում։ Արժանացել է նաև այլ մրցանակների։ Ֆիլմում խաղում է ռեժիսորի սիրված դերասան Մաքս ֆոն Սյուդովը։ Պրեմիերայից հետո, քննադատները խստորեն արձագանքեցին ֆիլմում առկա բռնաբարության տեսարանին։ Շատ ցուցադրումների ժամանակ այդ դրվագը կրճատվում էր։

«Աղջկական աղբյուր» ֆիլմի սյուժեն հիմնված է շվեդական ժողովրդական բալլադի վրա՝ «Թյորեյի դուստրերը Վենգեյից»։ Նաև սյուժեն հղում են ժողովրդական երգին՝ «Գնում էր աղջիկն աղբյուրի մոտ»։ Բերգմանը պաշտում էր իր երկրի ժողովրդական հեքիաթներն ու բալլադները։ Նա նաև հայտնի Ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի վառ երկրպագու էր, և այս ֆիլմում զգացվում է հետաքրքրությունը Կուրոսավայի ոճի հանդեպ։

Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում միջնադարում, սյուժեն մի գյուղական ընտանիքի մասին է, որտեղ կա խորթ աղջիկ, ով չի սիրում իր երես առած, կույս խորթ քրոջը։ Վերջինիս մի օր ուղարկում են եկեղեցի, որպեսզի աղջիկը մոմեր հասցնի քահանային։ Ճանապարհին աղջկան բռնաբարում ու սպանում են աղքատ հովիվները։ Նրանք պատահմամբ ընկնում են աղջկա ընտանիքի տուն։ Ոճիրը բացահայտվում է, և ընտանիքի հայրը վրեժ է լուծում։

Մութ ապակու միջով խմբագրել

 
«Մութ ապակու միջով» ֆիլմի նկարահանումների ժամանակ

1961 թվականին Բերգմանը նկարահանում է իր մյուս հաջողակ ֆիլմը՝ «Մութ ապակու միջով»։ Այն նույնպես արժանացավ «Օսկար» մրցանակի՝ լավագույն օտարերկրյա ֆիլմի համար։ Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1961 թվականի հոկտեմբերի 16-ին։ Այն արժանացավ նաև Բեռլինի կինոփառատոնի մրցանակի։ Ֆիլմում խաղում են՝ Մաքս ֆոն Սյուդովը, Հուննար Բյորնսթրանդը, Հարիեթ Անդերսսոնը և ոչ հայտնի դերասան Լարս Փասգորդը։

Ֆիլմը պատմում է չորս հոգու մասին և պատկերում է երկու-երեք օր նրանց հետ, այդ օրերը նրանք անցկացնում են կղզում։ Չորս հոգին են ընտանիքի հայրը, նրա որդին, դուստրը և վերջինիս ամուսինը։ Նրանց միջև բարդ հարաբերություններ են ծավալվում` պահերով ոչ անկեղծ, պահերով բարի... Բարեկամները որպես հայելի են ծառայում միմյանց համար։ Աղջկա մոտ հոգեկան հիվանդություն է ի հայտ գալիս։ Ֆիլմը հոգեբանական դրամա է և հետաքրքիր ձևով է կառուցված։ Ֆիլմի ամբողջ ընթացքում էկրանին, բացի չորս հոգուց, ոչ ոք չի հայտնվում։

Ֆիլմի անվանումն էլ հղվում է «Աստվածաշնչից»։ Այնտեղ այդ արտահայտությունը համեմատվում է նրա հետ, թե ինչ բարդ ձևով է մարդը ճանաչում Աստծուն։ Ֆիլմում դա խորհրդանշական է։

Ֆիլմագրություն խմբագրել

Բերգմանը ընդհանուր առմամբ 63 ֆիլմի ռեժիսոր է, 68 ֆիլմի սցենարիստ, խաղացել է 13 ֆիլմում, 9 ֆիլմի պրոդյուսեր է։ Նրա ստեղծագործության հիմնական թեմաներն են կրոնի, ավանդական ընտանիքի, անհատականության ճգնաժամերը, մարդկանց միջև իսկական հարաբերությունների որոնումները։ Հիմնական շեշտը դնելով դեմքերի խոշոր պլանի վրա, որը փոխանցում է զգացմունքների բարդ նրբերանգները` ռեժիսորը դերասանների միջոցով արտահայտում է մարդու էքզիստենցիալիստական հանդիպումը իր ներսում և իր շուրջը եղած ճշմարտության հետ։

Որպես կանոն, Բերգմանը ֆիլմեր էր նկարահանում սեփական սցենարներով՝ շոշափելով դրանցում փիլիսոփայական և բարոյական խնդիրների լայն շրջանակ։


տարի ֆիլմ բնօրինակ
անվանում
դերասաններ
1946 «Ճգնաժամ» Kris Էռլանդ Յուզեֆսոն
1946 «Անձրև մեր սիրո վրա» Det regnar på vår kärlek Բարբրու Կոլբերգ
Գուննար Բյորնսթրանդ
1947 «Ճանապարհ դեպի Հնդկաստան» Skepp till India land
1948 «Երաժշտություն խավարի մեջ» Musik i mörker Մեյ Սթերլինգ
Նայմա Վիֆսթրանդ
Գուննար Բյորնսթրանդ
1948 «Նավահանգստային քաղաք» Hamnstad
1949 «Բանտ» Fängelse
1949 «Ծարավ» Törst Նայմա Վիֆսթրանդ
1950 «Ի ուրախություն» Till glädje Վիկտոր Շյոստրոմ
Էռլանդ Յուզեֆսոն
1950 «Դա չի կարող տեղի ունենալ այստեղ» Sånt händer inte här Սիգնե Հասսո
1951 «Մարդկային ժամանակամիջոց» Sommarlek Աննալիզ Էրիկսոն
Միմի Փոլաք
1952 «Կանայք սպասում են» Kvinnors väntan Անիտո Բյորք
Եվա Դալբեկ
Գուննար Բյորնսթրանդ
1953 «Ամառ Մոնիկայի հետ» Sommaren Med Monika Հարիետ Անդերսոն
1953 «Խեղկատակների երեկոն» Gycklarnas afton Հարիետ Անդերսոն
Գուննար Բյորնսթրանդ
1954 «Սիրո դաս» En lektion i kärlek Եվա Դալբեկ
Գուննար Բյորնսթրանդ
Հարիետ Անդերսոն
1955 «Կանացի երազներ» Kvinnodröm Եվա Դալբեկ
Գուննար Բյորնսթրանդ
Հարիետ Անդերսոն
1955 «Ամառային գիշերվա ժպիտներ» Sommarnattens leende Գուննար Բյորնսթրանդ
Եվա Դալբեկ
Հարիետ Անդերսոն
Նայմա Վիֆսթրանդ
Բիբի Անդերսոն
1957 «Յոթերորդ կնիքը» Det Sjunde Inseglet Մաքս ֆոն Սյուդով
Գուննար Բյորնսթրանդ
Բիբի Անդերսոն
Գուննել Լինդբլյում
1957 «Մորու բացատը» Smultronstället Վիկտոր Շյոստրոմ
Բիբի Անդերսոն
Գուննար Բյորնսթրանդ
Մաքս ֆոն Սյուդով
Ինգրիդ Թուլին
Գուննել Լինդբլյում
1958 «Կյանքի եզրին» Nära livet Եվա Դալբեկ
Բիբի Անդերսոն
Մաքս ֆոն Սյուդով
Ինգրիդ Թուլին
1958 «Երես» Ansiktet Մաքս ֆոն Սյուդով
Ինգրիդ Թուլին
Գուննար Բյորնսթրանդ
Բիբի Անդերսոն
Էռլանդ Յուզեֆսոն
1960 «Աղջկական աղբյուր» Jungfrukällan Մաքս ֆոն Սյուդով
Գուննել Լինդբլյում
1960 «Սատանայի աչքը» Djävulens öga Բիբի Անդերսոն
1961 «Մութ ապակու միջով» Såsom i en spegel Մաքս ֆոն Սյուդով
Գուննար Բյորնսթրանդ
Հարիետ Անդերսոն
1963 «Ձմեռային լույս» Nattvardsgästerna Ինգրիդ Թուլին
Գուննար Բյորնսթրանդ
Մաքս ֆոն Սյուդով
1963 «Լռություն» Tystnaden Ինգրիդ Թուլին
Գուննել Լինդբլյում
1964 «Բոլոր այս կանանց մասին» För att inte tala om alla dessa kvinnor Բիբի Անդերսոն
Հարիետ Անդերսոն
Եվա Դալբեկ
1966 «Անձնավորություն» Persona Լիվ Ուլման
Բիբի Անդերսոն
Գուննար Բյորնսթրանդ
1968 «Գայլի ժամը» Vargtimmen Մաքս ֆոն Սյուդով
Լիվ Ուլման
Ինգրիդ Թուլին
Էռլանդ Յուզեֆսոն
1968 «Ամոթ» ' Մաքս ֆոն Սյուդով
Լիվ Ուլման
Գուննար Բյորնսթրանդ
1969 «Կրքեր» En passion Մաքս ֆոն Սյուդով
Լիվ Ուլման
Բիբի Անդերսոն
Էռլանդ Յուզեֆսոն
1969 «Ծես» Riten Ինգրիդ Թուլին
Գուննար Բյորնսթրանդ
1971 «Հպում» Beröringen Մաքս ֆոն Սյուդով
Բիբի Անդերսոն
1972 «Շշուկներ և ճիչեր» Viskningar Och Rop Հարիետ Անդերսոն
Ինգրիդ Թուլին
Լիվ Ուլման
1973 «Տեսարաններ ամուսնական կյանքից» Scener ur ett äktenskap Լիվ Ուլման
Բիբի Անդերսոն
Էռլանդ Յուզեֆսոն
Գուննել Լինդբլյում
Էռլանդ Յուզեֆսոն
1975 «Կախարդական ֆլեյտան» Trollflöjten
1976 «Երես առ երես» Ansikte Mot Ansikte Լիվ Ուլման
Էռլանդ Յուզեֆսոն
Գուննար Բյորնսթրանդ
1977 «Օձի ձու» Das Schlangenei Դևիդ Քերադայն
Լիվ Ուլման
Ջեյմս Ուիթմոր
1978 «Աշնանային սոնատ» Höstsonaten Ինգրիդ Բերգման
Լիվ Ուլման
Գուննար Բյորնսթրանդ
Էռլանդ Յուզեֆսոն
Միմի Փոլաք
1980 «Խամաճիկների կյանքից» Aus Dem Leben Der Marionetten
1982 «Ֆաննին և Ալեքսանդրը» Fanny Och Alexander
1984 «Կարինի դեմքը» Karins ansikte
1984 «Փորձից հետո» Efter repetitionen Էռլանդ Յուզեֆսոն
Ինգրդ Թուլին
1986 «Օրհնվածները» De Två Saliga Հարիետ Անդերսոն
1997 «Ծաղրածուի ներկայությամբ» Larmar och gör sig till Էռլանդ Յուզեֆսոն
Անիտա Բյորք
2003 «Սարաբանդա» Saraband Լիվ Ուլման
Էռլանդ Յուզեֆսոն

Թատերական բեմականացումներ խմբագրել

Մինչև կինոռեժիսորի կարիերան Բերգմանն աշխատել է թատրոնում, գրել է պիեսներ և բեմադրել է ներկայացումներ։ Ուսումնառության շրջանից հետո (1938-1943) Բերգմանը ռեժիսորի հաստիքով աշխատել է հետևյալ քաղաքների թատրոններում.

Հելսինբորգի քաղաքապետարանի թատրոն խմբագրել

1944-1946 թվականներին Բերգմանն այստեղ բեմադրել է 11 ներկայացում.

Գյոթեբորգի քաղաքապետարանի թատրոն խմբագրել

1946 - 1950 թվականներին այս թատրոնում բեմադրել է 10 ներկայացում.

Մալմյոյի քաղաքապետարանի թատրոն խմբագրել

1946-1958 թվականներին այս թատրոնում Բերգմանը բեմադրել է 22 ներկայացում.

Ստոկհոլմի Արքայական դրամատիկական թատրոն` Դրամատեն խմբագրել

1951 - 2002 թվականներին Բերգմանն այս թատրոնում բեմադրել է 37 ներկայացում.

Մյունխենի Ռեզիդենց թատրոն խմբագրել

1977 - 1985 թվականներին այս թատրոնում Բերգմանը բեմադրել է 9 ներկայացում.

Ստոկհոլմի Արքայական թատրոն խմբագրել

Բեմադրվել է երկու օպերա։

Այլ թատրոններ ու ներկայացումներ խմբագրել

Ինգմար Բերգմանը որպես ռեժիսոր հրավիրվել է մոտ մեկուկես տասնյակ թատրոններ Ստոկհոլմում և Նորչյոպինգում (Շվեդիա, 1938-2002), Օսլոյում (Նորվեգիա, 1967), Լոնդոնում (Մեծ Բրիտանիա, 1970), Կոպենհագենում (Դանիա, 1973), Զալցբուրգում (Ավստրիա, 1983), ինչպես նաև ներկայացումներ է բեմադրել ռադիոյի ու հեռուստատեսության համար, բեմադրել է երկու օպերա, օպերետ, մասնակցել է բալետի բեմադրման աշխատանքներին։

Ինգմար Բերգմանն ընդհանուր առմամբ բեմադրել կամ մասնակցել է մոտ 170 ներկայացման աշխատաներին[27]։

Մրցանակներ խմբագրել

Ընդհանուր թվով մոտ 70 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 17-ի։

Օսկար խմբագրել

9 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել Իրվինգ Թալբերգի անվան 1 պատվավոր Օսկար։
Նրա ֆիլմերից երեքը՝ «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջոցով» և «Ֆաննին և Ալեքսանդրը» արժանացել են Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար հեղինակավոր մրցանակին, ընդհանուր թվով 7 ֆիլմ 6 անգամ ներկայացված են եղել Օսկարի տարբեր անվակարգերում։

Կաննի կինոփառատոն խմբագրել

7 անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի տարբեր մրցանակների, ներկայացված եղել ևս 4-ի

Այլ մրցանակներ խմբագրել

Ստացել է նաև 1 Սեզար (ներկայացված է եղել ևս 3-ի), 4 անգամ ներկայացվել և ստացել է 4 Դավիթ դի Դոնատելլո և Բոդիլ կինոմրցանակներ, Բեռլինի կինոփառատոնի 2 մրցանակ, 2 BAFTA (ևս 2 անգամ ներկայացված է եղել), Վենետիկի կինոփառատոնի 5 մրցանակ և այլն։

Տարի Արդյունք Մրցանակ Անվանակարգ Մրցանակակիր
Օսկար
1960 Թեկնածու Օսկար Լավագույն օրիգինալ սցենար Մորու բացատը
1961 Դափնեկիր Օսկար Լավագույն արտասահմանյան ֆիլմ Աղջկական աղբյուր
1962 Դափնեկիր Օսկար Լավագույն արտասահմանյան ֆիլմ Մութ ապակու միջով
1963 Թեկնածու Օսկար Լավագույն օրիգինալ սցենար Մութ ապակու միջով
1971 Irving G. Thalberg Memorial Award Ինգմար Բերգման
1974 Թեկնածու Օսկար Օսկար լավագույն ֆիլմի համար Շշուկներ և ճիչեր
Լավագույն ռեժիսորական աշխատանք
Լավագույն օրիգինալ սցենար
1977 Թեկնածու Օսկար Լավագույն ռեժիսորական աշխատանք «Երես առ երես»
1979 Թեկնածու Օսկար Լավագույն օրիգինալ սցենար «Աշնանային սոնատ»
1984 Դափնեկիր Օսկար Արտասահմանյան լավագույն ֆիլմ «Ֆաննին և Ալեքսանդրը»
1984 Թեկնածու Օսկար Լավագույն ռեժիսորական աշխատանք «Ֆաննին և Ալեքսանդրը»
Լավագույն օրիգինալ սցենար
Արգենտինայի կինոքննադատների միավորման մրցանակներ
2005 Դափնեկիր Special Condor «Սարաբանդա»
BAFTA
1960 Թեկնածու BAFTA Film Award Լավագույն ֆիլմ «Դեմք»
1976 Դափնեկիր BAFTA TV Award Արտասահմանյան լավագույն ֆիլմ «Կախարդական սրինգ»
1984 Թեկնածու BAFTA Film Award Անգլալեզու լավագույն ֆիլմ «Ֆաննին և Ալեքսանդրը»
Բեռլինի կինոփառատոն
1958 Թեկնածու Ոսկե արջ Մորու բացատը
1962 Դափնեկիր OCIC Award Մութ ապակու միջով
Թեկնածու Ոսկե արջ
Բոդիլ մրցանակ
1957 Դափնեկիր Bodil Եվրոպական լավագույն ֆիլմ «Ամառային գիշերվա ժպիտներ»
1959 Դափնեկիր Bodil Եվրոպական լավագույն ֆիլմ Մորու բացատը
1974 Դափնեկիր Bodil Եվրոպական լավագույն ֆիլմ Շշուկներ և ճիչեր
1979 Դափնեկիր Bodil Եվրոպական լավագույն ֆիլմ Աշնանային սոնատ
Camerimage
1998 Դափնեկիր Հատուկ մրցանակ Ռեժիսոր-օպերատոր. բոլոր ժամանակների լավագույն դուետ Ինգմար Բերգման - Սվեն Նյուկվիստ
Կաննի կինոփառատոն
1956 Դափնեկիր Մրցանակ Բանաստեղծական լավագույն հումոր «Ամառային գիշերվա ժպիտներ»
Թեկնածու Ոսկյա արմավենու ճյուղ
1957 Դափնեկիր Ժյուրիի հատուկ մրցանակ Յոթերորդ կնիքը
Թեկնածու Ոսկյա արմավենու ճյուղ
1958 Դափնեկիր Լավագույն ռեժիսորական աշխատանք «Կյանքի կողքին»
Թեկնածու Ոսկյա արմավենու ճյուղ
1960 Դափնեկիր Special Mention Աղջկական աղբյուր
Թեկնածու Ոսկյա արմավենու ճյուղ
1973 Դափնեկիր Technical Grand Prize Շշուկներ և ճիչեր
1997 Դափնեկիր Palm of the Palms Ինգմար Բերգման
1998 Դափնեկիր Prize of the Ecumenical Jury Հատուկ մրցանակ բոլոր աշխատանքների համար Ինգմար Բերգման
Círculo de Escritores Cinematográficos ընկերության մրցանակ
1962 Դափնեկիր CEC Award Best Foreign Director (Mejor Director Extranjero) Յոթերորդ կնիքը
Սեզար
1976 Թեկնածու Սեզար Best Foreign Film (Meilleur film étranger) «Կախարդական սրինգ»
1979 Թեկնածու Սեզար Best Foreign Film (Meilleur film étranger) «Աշնանային սոնատ»
1984 Դափնեկիր Սեզար Լավագույն արտասահմանյան ֆիլմ (Meilleur film étranger) «Ֆաննին և Ալեքսանդրը»
2005 Թեկնածու Սեզար Best European Union Film (Meilleur film de l'Union Européenne) «Սարաբանդա»
Դավիդ դի Դոնատելո մրցանակ»
1974 Դափնեկիր Դավիդ Best Director - Foreign Film (Migliore Regista Straniero) Շշուկներ և ճիչեր
1984 Դափնեկիր Դավիդ Best Director - Foreign Film (Migliore Regista Straniero) «Ֆաննին և Ալեքսանդրը»
Best Foreign Film (Miglior Film Straniero)
Best Screenplay - Foreign Film (Migliore Sceneggiatura Straniero)
1986 Դափնեկիր Լուկինո Վիսկոնտի մրցանակ Ինգմար Բերգման
Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակ
1984 Թեկնածու DGA Award Outstanding Directorial Achievement in Motion Pictures «Ֆաննին և Ալեքսանդրը»
1990 Lifetime Achievement Award Ինգմար Բերգման
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ
1988 Life Achievement Award Ինգմար Բերգման
Ֆրանսիացի կինոքննադատների սինդիկատի մրցանակ
1984 Դափնեկիր Critics Award Օտարալեզու լավագույն ֆիլմ «Ֆաննին և Ալեքսանդրը»
Ջիֆոնի կինոփառատոնի մրցանակ
1983 Դափնեկիր Nocciola d'Oro Ինգմար Բերգման
Ոսկե գլոբուս
1984 Թեկնածու[39] Ոսկե գլոբուս Ոսկե գլոբուսի մրցանակ ռեժիսորական լավագույն աշխատանքի համար «Ֆաննին և Ալեքսանդրը»
Ոսկե բզեզ
1964 Դափնեկիր Եսկե բզեզ Լավագույն ռեժիսորական աշխատանք Լռություն
1983 Դափնեկիր Ոսկե բզեզ Լավագույն ռեժիսորական աշխատանք «Ֆաննին և Ալեքսանդրը»
1993 Դափնեկիր Ոսկե բզեզ Լավագույն սցենար Den Goda viljan
«Արծաթե ժապավեն մրցանակ»
1960 Դափնեկիր Silver Ribbon Best Director - Foreign Film (Regista del Miglior Film Straniero) Մորու բացատը
1961 Դափնեկիր Silver Ribbon Best Director - Foreign Film (Regista del Miglior Film Straniero) Յոթերորդ կնիքը
1974 Դափնեկիր Silver Ribbon Best Director - Foreign Film (Regista del Miglior Film Straniero) Շշուկներ և ճիչեր
1979 Դափնեկիր Silver Ribbon Best Director - Foreign Film (Regista del Miglior Film Straniero) «Աշնանային սոնատ»
1984 Դափնեկիր Silver Ribbon Best Director - Foreign Film (Regista del Miglior Film Straniero) «Ֆաննին և Ալեքսանդրը»
Յուսի մրցանակ
1975 Դափնեկիր Jussi Best Foreign Director Շշուկներ և ճիչեր
Kansas City Film Critics Circle Awards
1974 Դափնեկիր KCFCC Award Լավագույն ռեժիսորական աշխատանք Շշուկներ և ճիչեր
«Կինեմա ձյումպո» մրցանակ
1962 Դափնեկիր Kinema Junpo Award Լավագույն օտարալեզու ֆիլմ Աղջկական աղբյուր
Best Foreign Film Language Director
Մար դել Պլատա կինոփառատոն
1959 Դափնեկիր Լավագույն ֆիլմ Մորու բացատը
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ
1959 Դափնեկիր Special Citation Ինգմար Բերգման
1973 Դափնեկիր NBR Award Լավագույն ռեժիսորական աշխատանք Շշուկներ և ճիչեր
1978 Դափնեկիր NBR Award Լավագույն ռեժիսորական աշխատանք «Աշնանային սոնատ»
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային ընկերություն
1968 Դափնեկիր NSFC Award Լավագույն ռեժիսորական աշխատանք «Անձ»
1969 Դափնեկիր NSFC Award Լավագույն ռեժիսորական աշխատանք «Ամոթ»
1971 Դափնեկիր NSFC Award Լավագույն ռեժիսորական աշխատանք «Կիրք»
1973 Դափնեկիր NSFC Award Best Screenplay Շշուկներ և ճիչեր
1975 Դափնեկիր NSFC Award Best Screenplay «Դրվագներ ամուսնական կյանքից»
Հատուկ մրցանակ «Կախարդական սրինգ»
Նյու Յորքի կինոքննադատների միավորում
1973 Դափնեկիր NYFCC Award Լավագույն ռեժիսորական աշխատանք Շշուկներ և ճիչեր
Best Screenplay
1974 Դափնեկիր NYFCC Award Best Screenplay «Դրվագներ ամուսնական կյանքից»
1983 Դափնեկիր NYFCC Award Լավագույն ռեժիսորական աշխատանք «Ֆաննին և Ալեքսանդրը»
Սանտ Ջորդի մրցանակ Արխիվացված 2009-04-29 Wayback Machine
2006 Лауреат Հատուկ մրցանակ «Սարաբանդա»
Վենետիկի կինոփառատոն
1948 Թեկնածու Ոսկե առյուծ «Երաժիշտը մթության մեջ»
1958 Դափնեկիր Italian Film Critics Award Parallel Sections Մորու բացատը
1959 Номинант Ոսկե առյուծ «Դեմք»
Лауреат Ժյուրիի հատուկ մրցանակ
1971 Դափնեկիր Career Golden Lion Ինգմար Բերգման
1983 Դափնեկիր FIPRESCI Prize «Ֆաննին և Ալեքսանդրը»
Տարի Արդյունք Մրցանակ Անվանակարգ Մրցանակակիր

Այլ ռեժիսորների համար գրված սցենարներ խմբագրել

  • «Լավ մտադրություններ» - ռեժիսոր` Բիլե Աուգուստ, 1992
  • «Կիրակնօրյա երեխան» - ռեժիսոր` Դանիել Բերգման` Ինգմար Բերգմանի որդիներից մեկը, 1992
  • «Անհավատարիմը» - ռեժիսոր` Լիվ Ուլման, 2000
  • «Հոգու գործ» և «Սեր առանց սիրահարների» - չեն բեմադրվել

Դերակատարներ խմբագրել

Բերգմանն ուներ մի շարք սիրված դերասաններ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա համագործակցում էր նույն անձանց հետ։ Համարյա իր բոլոր ֆիլմերում նա դերեր էր հատկացնում նույն դերասաններին։ Ահա նրանց մեծ մասը.

Սիրած ֆիլմեր խմբագրել

Ինգմար Բերգմանի սիրած ֆիլմերն են[40]`

Երկեր խմբագրել

Անգլերեն խմբագրել

  • Bergman on Bergman։ Interviews with Ingmar Bergman. By Stig Björkman, Torsten Manns, and Jonas Sima; Translated by Paul Britten Austin. Simon & Schuster, New York. Swedish edition copyright 1970; English translation 1973.
  • Filmmakers on filmmaking։ the American Film Institute seminars on motion pictures and television (edited by Joseph McBride). Boston, Houghton Mifflin Co., 1983.
  • Images։ my life in film, Ingmar Bergman, Translated by Marianne Ruuth. New York, Arcade Pub., 1994, ISBN 1-55970-186-2
  • The Magic Lantern, Ingmar Bergman, Translated by Joan Tate New York, Viking Press, 1988, ISBN 0-670-81911-5

Ռուսերեն խմբագրել

  • Бергман И. Исповедальные беседы / Перев. со швед. и коммент. * А. А. Афиногеновой. М.։ РИК «Культура», 2000. 432 с.
  • И. Бергман. Пятый акт. - Москва։ Verte, 2009.
  • И. Бергман. Статьи, рецензии, сценарии, интервью. Сборник. Городинская Н. (ред.) — М.: Искусство, 1969. 298 стр. + 48 илл. /Сценарии фильмов «Земляничная поляна» и «Причастие»/
  • И. Бергман. «Сцены из супружеской жизни». Киноповесть. — М.: Прогресс, 1979. 288 стр.
  • И. Бергман Бергман о Бергмане: Ингмар Бергман в театре и кино / ред. Козловский Ю.А., сост. А. Парин, В. Гульченко. — М.: Радуга, 1985. — 525 с.
  • И. Бергман Осенняя соната. Киноповести / сост. Б. Ерхова, Н. Пальцева. — М.: Известия, 1988. — 256 с. — (Библиотека журнала «Иностранная литература»). — 50 000 экз.
  • И. Бергман Латерна магика / Перев. со швед. А. Афиногеновой. — М.: Искусство, 1989. — 288 с. — ISBN 5-210-00474-0
  • И. Бергман Картины = Bilder / Перев. со швед. А. Афиногеновой. — М.: Музей кино, Alexandra, 1997. — 439 с. — ISBN 9985-827-27-9
  • И. Бергман Исповедальные беседы («Латерна магика», романы «Дети воскресенья» и «Исповедальные беседы») = Enskilda samtal / Перев. со швед. А. Афиногеновой. — М.: РИК «Культура», 2000. — 432 с. — ISBN 5-8334-0073-2
  • Ингмар Бергман. Представления. Киноповести / Перев. со швед. А. А. Афиногеновой. — М. : ИНДРИК, 2005. — 224 с. — ISBN 5-85759-302-6.
  • Ингмар Бергман. Жестокий мир кино (Латерна магика). Перев. со швед. А. А. Афиногеновой. — М.: «Вагриус», 2006. Серия: Мой 20 век. 464 с. — ISBN 5-9697-0233-1 (В том вошли две автобиографические книги: Латерна магика; Картины)
  • И. Бергман. Пятый акт. Пьесы. — Москва: Verte, 2009. Серия: Зарубежная драматургия. 263 с. (Содерж.: Монолог; После репетиции; Последний крик; Шумит и притворяется) — ISBN 978-5-903631-07-0 // То же: СПб, «Сударыня». 1999. 158 с. — ISBN 5-88718-005-6//
  • Ингмар Бергман, Мария фон Розен Tre dagböcker. — Norstedts, 2004. — 288 с. — ISBN 978-9113013961

Ինգմար Բերգմանի երկերի ամբողջական ցանկը ներկայացված է Ինգմար Բերգմանի ֆոնդ կայքում[15]. այն պարունակում է մոտ 140 հրապարակում։

Վավերագրական ֆիլմեր խմբագրել

 
Ինգմար Բերգմանի կիսանդրին Լեհաստանի Կելցե քաղաքում
  • Ինգմար Բերգմանը ֆիլմ է նկարահանում / Ingmar Bergman gor en film / Ingmar Bergman Makes a Movie (Վիլգոտ Շյոման / Vilgot Sjöman) 1963, Շվեդիա։ Վավերագրական ֆիլմ։ Տևողությունը 5 մաս` 00:39:26 + 00:29:43 + 00:30:01 + 00:25:00 + 00:22:59:
  • Ֆորյո վավերագիր 1969 / Fårödokument / Faro document (Ինգմար Բերգման / Ingmar Bergman) 1970, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 00:55:42։
  • Ֆորյո վավերագիր 1979 /Fårödokument / Farodokument 1979 (Ինգմար Բերգման / Ingmar Bergman) 1980, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 01:39:46։
  • Կարինի դեմքը / Karins ansikte / Karin’s Face (Ինգմար Բերգման / Ingmar Bergman) 1984, Շվեդիա։ Կարճամետրաժ վավերագրություն։ Տևողությունը` 00:13:38։
  • «Ֆաննին և Ալեքսանդրը». ֆիլմի ստեղծման վավերագրություն / Dokument Fanny och Alexander (Ինգմար Բերգման / Ingmar Bergman) 1986, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 01:49:51։
  • Ինգմար Բերգման. կյանքի ու աշխատանքի մասին (ТВ) / Ingmar Bergman On Life And Work / Ingmar Bergman: Om liv och arbete (Յորն Դոներ / Jörn Donner) 1998, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 01:30:40։
  • «Սարաբանդայի» մասին / Behind Saraband (Ինգմար Բերգման / Ingmar Bergman) 2003, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 00:45:00։
  • Ինգմար Բերգմանը և Էրլանդ Յոզեֆսոնը. Շվեդական հեռուստատեսության հարցազրույց / Ingmar Bergman: reflection on life, death and love. 2004, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 00:53:00։
  • Բերգմանը և կինոն / Bergman and the Cinema (Մարի Նիրերյոդ / Marie Nyrerod) 2004, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 00:58:20։
  • Բերգմանը և թատրոնը / Bergman and the Theatre (Մարի Նիրերյոդ / Marie Nyrerod) 2004, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 00:57:00։
  • Բերգմանը և Ֆորյո կղզին / Bergman and Faro island (Մարի Նիրերյոդ/ Marie Nyreröd) 2004, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 00:57:25։
  • Բերգմանի կղզին. Բերգման և կինո, Բերգման և թատրոն, Բերգման և Ֆորյո / Bergman Island: Bergman och filmen, Bergman och teatern, Bergman och Fårö (Մարի Նիրերյոդ / Marie Nyreröd) 2004, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 01:23:27։ /Նախորդ երեք ֆիլմերի կրճատ միավորում/
  • Բերգման 101 / Bergman 101 (Պիտեր Կոուի / Peter Cowie) 2009, ԱՄՆ։ Վավերագրություն։ Տևողությունը` 00:35:23.
  • Լիվ և Ինգմար / Liv & Ingmar (Դհիրաջ Ակոլկար / Dheeraj Akolkar) 2012, Շվեդիա։ Մեծ Բրիտանիա։ Նորվեգիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 01:29:00.
  • Bergmans video. A documentary about Ingmar’s collection (Alejandro González Iñárritu, Tomas Alfredson) 2012, Շվեդիա։ Մեծ Բրիտանիա։ Նորվեգիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 6 սերիա` 45-ական րոպեով։
  • Ներխուժում Բերգմանի մոտ / Trespassing Bergman (Jane Magnusson, Hynek Pallas / Ջեյն Մագնուսոն, Հյունեկ Պալաս) 2013, Շվեդիա։ Վավերագրություն։ Տևողությունը` 01:47:00։ /Բանաքաղություն 6 սերիա Bergmans video/

Հիշատակ խմբագրել

2015 թվականի աշնանը Շվեդիայում շրջանառության մեջ են դրվել Ինգմար Բերգմանի պատկերով թղթադրամներ։ 200 կրոն արժողությամբ թղթադրամի վրա պատկերված են ռեժիսորը և նրա «Յոթերորդ կնիքը» ֆիլմից մի կադր[41]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 2012, «Ինգմար Բերգման. Image Maker»[42], Մուլտիմեդիա արվեստի թանգարան, Մոսկվա
  • 2012, «Ինգմար Բերգման։ Մարդ, ով առաջադրում էր բարդ հարցեր»[43], Մուլտիմեդիա արվեստի թանգարան, Մոսկվա
  • 2013, «Լիվ Ուլման և Ինգմար Բերգման»[44], Լյումիեր եղբայրների անվան լուսանկարչության կենտրոն, Մոսկվա

Նշումներ խմբագրել

  1. 1944 թվականին Բերգմանը ոչ մեծ փորձ է ձեռք բերում որպես ռեժիսորի օգնական «Թունավորում» ֆիլմում։
  2. Այս ֆիլմը հաճախ հիշատակվում է նաև «Ամառային խաղ» վերնագրով։
  3. Ընդ որում, այս ժամանակ Բերգմանը պետք է հոգ տաներ հինգ երեխաների համար։
  4. Այս ամուսնությունն էլ երկար չի տևում. 1959 թվականին նրանք ամուսնալուծվում են։
  5. Սյուժեում առկա է ժամանակագրական անճշտություն. խաչակրաց իններորդ արշավանքն ավարտվել է 1272 թվականին՝ ժանտախտի նշանավոր համաճարակից 70 տարի առաջ։
  6. Կնոջ լավագույն դերի համար մրցանակ ստացել են ֆիլմի միանգամից չորս դերասանուհիներ` Բիբի Անդերսոն, Էվա Դալբեկ, Յուրտ աֆ Ուրնես և Ինգրիդ Տուլին։
  7. Ամենից առաջ նկատի է առնվում Ակիրա Կուրոսավայի «Ռասյոմոն» ֆիլմը զոհի հետապնդման տեսարանների ակնհայտ նմանության համար։
  8. Հետագայում Սվեն Նյուկվիստը նկարահանել է Բերգմանի ևս 18 ֆիլմ։
  9. Անվանումը հղում է 13-րդ գլխին. «Հիմա մենք կարծես մութ ապակու միջով տեսնում ենք, հավանաբար, երես երեսի, հիմա ես մասամբ գիտեմ, իսկ հետո կիմանամ` ինչպես ես կիմացվեմ»։
  10. Հայտնի է նաև «Ինչպես հայելում» անունով։
  11. Ֆիլմը կարելի է համարել Ֆեդերիկո Ֆելլինիի «8½» ֆիլմի ծաղրանմանություն կամ Բերգմանի յուրօրինակ ծաղրանք իր քննադատների հանդեպ, ովքեր 1960-ական թվականներին նրա կյանքի հանդեպ արտասովոր հետաքրքրություն էին դրսևորում[25][26]
  12. 1994 թվականին Ինգմար Բերգմանը և Մարիա ֆոն Ռոզենը հրատարակում են ինքնակենսագրական ժողովածու` «Երեք օրագիր» (շվեդ.՝ Tre dagböcker), որում Բերգմանը պատմում է, որ առաջին անգամ Ինգրիդին հանդիպել է 1957 թվականին, և 1959 թվականին ծնված աղջիկն իրենց երեխան է[28]
  13. Սվեն Նյուկվիստը ստացել է Օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար և մի քանի մրցանակներ ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից։
  14. Վեցսերիանոց ֆիլմը` 282 րոպե տևողությամբ, նախատեսված է եղել հեռուստատեսության համար։ 1974 թվականին Բերգմանը պատրաստել է ֆիլմի կրճատ տարբերակը։
  15. Ինգմար Բերգման. «Ներշնչանքը, որն անհրաժեշտ է հղացված գաղափարն իրականացնելու համար, ինձ դավաճանեց։ Երազների հերթագայության մեջ նշմարվում է արհեստականություն, իրականությունը ծվեն-ծվեն պատառոտվում է։ Կան մի քանի պինդ տեսարաններ, և Լիվ Ուլմանը պայքարում էր որպես էգ վագր։ Ֆիլմը չքանդվեց միայն նրա տաղանդի ու ուժի շնորհիվ։ Բայց նույնիսկ նա չկարողացավ փրկել գագաթնակետը. առաջին ճիչը լարվածության արգասիք է, ոչ թե անխնամ ընթերցման։ Կարծես բարակ շղարշի վրայով սահում էր գեղարվեստական անպտղությունը:[18].
  16. Ամեն տարի «Ֆաննին և Ալեքսանդրը» ֆիլմի ցուցադրությունը Ծննդյան տոների նախօրերին Շվեդիայում ավանդույթ է դարձել[34]:.
  17. Քսան տարի անց Բերգմանը, այնուամենայնիվ, նկարահանում է նոր կինոֆիլմ` «Սարաբանդան»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Бергман Ингмар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. 8,0 8,1 8,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  9. https://web.archive.org/web/20190713152711/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1988.85.0.html
  10. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  11. Bästa regi 1964: Ingmar Bergman / för Tystnaden
  12. Bästa manus 1992: Ingmar Bergman / för Den goda viljan
  13. Bästa regi 1983: Ingmar Bergman / för Fanny och Alexander
  14. 15,0 15,1 «Ingmar Bergman's productions» (անգլերեն). The Ingmar Bergman Foundation. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  15. Who was the mother of Ingmar Bergman?
  16. Nya turer i mysteriet kring Bergman
  17. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 Бергман, 1989
  18. The Films of Ingmar Bergman, հեղինակ Jesse Kalin, 2003, էջ. 193
  19. "ֆիլմերի ստեղծման վարպետ Ինգմար Բերգմանը մահացել է 89 տարեկանում" հեղինակ՝ Mervyn Rothstein, New York Times, հուլիսի 31, 2007
  20. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 21,12 21,13 21,14 21,15 21,16 21,17 21,18 21,19 21,20 21,21 21,22 21,23 21,24 Vermilye, 2002
  21. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 Бергман, 1985
  22. 23,0 23,1 Ինգմար Բերգման. Նրա կյանքը և ֆիլմերը, հեղինակ Ջերրի Վերմայլ
  23. Бергман, 1997
  24. Gado, 1986
  25. Елена Плахова. «Женщина». Сеанс. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  26. 27,0 27,1 27,2 27,3 Steene, 2005
  27. Бергман, 2004
  28. Åtal mot Bergman läggs ned (video) Արխիվացված 2011-11-21 Wayback Machine Sveriges Television, Rapport, 23 March 1976.
  29. «Bergman Tax Case Dropped in Sweden» (անգլերեն). The New York Times. 1976 թ․ մարտի 25. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  30. 31,0 31,1 Mikael Bergling, Fredrik Nejman (2015 թ․ մայիսի 11). «Demonregissören grips på teatern för skattebrott» (անգլերեն). Veckans Affärer. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  31. Generaldirektör om Bergmans flykt (video) Արխիվացված 2011-09-04 Wayback Machine Sveriges Television, Rapport, 22 April 1976.
  32. Harry Schein om Bergmans flyk (video) Արխիվացված 2011-11-20 Wayback Machine Sveriges Television, Rapport, 22 April 1976.
  33. Андрей Карташов (2013 թ․ հոկտեմբերի 2). «Пять случаев на острове Форе: рассказывает кинокритик». Бумага. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  34. 35,0 35,1 «Bergman buried in quiet ceremony». BBC News. London. 2007 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  35. «Film Great Ingmar Bergman Dies at 89». 2007 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  36. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  37. Շվեդական թղթադրամների վրա կլինեն Ինգմար Բերգմանի, Գրետա Գարբոյի և Աստրիդ Լինդգրենի դիմանկարները
  38. «Ingmar Bergman: Search Results». The Hollywood Foreign Press Association. Official Cite. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  39. «Сеанс» ամսագիր | Բերգման և Տարկովսկի
  40. «Swedes queue to cash in on new kronor notes» (շվեդերեն). 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  41. ««Ингмар Бергман. Image Maker»». Мультимедиа Арт Музей, Москва. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
  42. ««Ингмар Бергман: Человек, который задавал сложные вопросы»». Мультимедиа Арт Музей, Москва. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին.
  43. ««Лив Ульман и Ингмар Бергман»». Центр фотографии им. братьев Люмьер, Москва. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ինգմար Բերգման հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգմար Բերգման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգմար Բերգման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 418