Ինգեբորգ Կելլեր (գերմ.՝ Ingeborg Keller, կամ պարզապես Ինգե Կելլեր գերմ.՝ Inge Keller, դեկտեմբերի 15, 1923, Բեռլին, Գերմանիափետրվարի 6, 2017), թատրոնի, կիոնոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի։

Ինգե Կելլեր
Ծնվել էդեկտեմբերի 15, 1923(1923-12-15)[1][2][3]
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]
Մահացել էփետրվարի 6, 2017(2017-02-06)[1][2][3] (93 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
Քաղաքացիություն Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա,  Արևելյան Գերմանիա և  Գերմանիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Karl-Eduard von Schnitzler?
Երեխա(ներ)Barbara Schnitzler?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 15-ին Վայմարյան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Սովորել է դերասանական դպրոցում։

Պատերազմական տարիներին, որպես դերասանուհի աշխատել է Ֆրայբերգի և Խեմնիցի քաղաքային թատրոններում։ 1945—1950 թվականներին եղել է Հեբբել բեռլինյան թատրոնի դերասանուհի։ 1950 թվականին տեղափոխվել է արևելյան Բեռլին, որը գտնվում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վերահսկողության տակ։ 1950-2001 թվականներին, որպես դերասանուհի աշխատել է Բեռլինի թատրոնում։

Մահացել է 2017 թվականի փետրվարի 6-ին Բեռլինում՝ 93 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Deutsche Nationalbibliothek Record #11872164X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգե Կելլեր» հոդվածին։