Իմ պայքարը (Գերմաներեն [maɪ̯n kampf]) Գերմանիայի Նացիստական կուսակցության առաջնորդի՝ Ադոլֆ Հիտլերի ինքնակենսագրական գիրքն է, որը հրատարակվել է 1925 թվականին։ Աշխատության մեջ նկարագրվում է Հիտլերի Անտիսեմիտիզմի հետևորդ դառնալու պատճառները, քաղաքական գաղափարախոսությունը և Գերմանիայի ապագայի նրա տեսլականը։ Գրքի առաջին մասը հրատարակվել է 1925, իսկ երկրորդը՝ 1926 թվականին։ Իմ Պայքարը խմբագրվել է Հիտլերի օգնականի՝ Ռուդոլֆ Հեսսի կողմից։

Իմ պայքարը
գերմ.՝ Mein Kampf
ՀեղինակԱդոլֆ Հիտլեր[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրություն, քաղաքական փիլիսոփայություն և Պամֆլետ
Թեմանացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում, Ադոլֆ Հիտլեր և հակասեմականության
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1924
Նկարագրում էԳերմանիա
ՀաջորդԵրկրորդ գիրք
Երկիր Վայմարյան Հանրապետություն
Հրատարակման վայրՄյունխեն
ՀրատարակիչFranz-Eher-Verlag
Հրատարակման տարեթիվհուլիսի 18, 1925[1]
Թվային տարբերակgutenberg.net.au/ebooks02/0200601.txt(անգլ.)
 Mein Kampf Վիքիպահեստում

Հիտլերը գիրքը սկսել է գրել 1923 թվականի Մյունխենյան գարեջրատան խռովության ձախողված փորձից հետո՝ բանտում, իրեն քաղբանտարկյալ համարելով։ Չնայած բազմաթիվ տեսակցություններին՝ նա ի վերջո իր ամբողջ ժամանակը նվիրել է գրելուն։ Գրելու ընթացքում նա հասկացել է, որ գիրքը երկու մասից պետք է կազմված լինի։ Առաջին գրքի տպագրումը նախատեսել է 1925-ին։ Սկզբնական զեղչերից և 1933 թվականին Հիտլեր իշխանության գալուց հետո այն դարձել է բեսթսելլեր։ Բավականին լավ է վաճառվել նաև Իտալիայում։

Լանդսբուրգի քաղաքապետը նշել է, որ Հիտլերը հույս ուներ, որ գիրքը լայն տարածում կունենա՝ ապահովելով կայուն ֆինանսական իրավիճակ, որի շնորհիվ Հիտլերը նաև կկարողանա վճարել դատավարության ժամանակ առաջացած ծախսերը։

Հիտլերի մահից հետո Իմ Պայքարը գրքի հեղինակային իրավունքը փոխանցվել է Բավարիայի կառավարությանը, որը կասեցրել է գրքի տպագրումը և տարածումը ամբողջ Գերմանիայում։ Բավարիայի կառավարության հեղինակայնին իրավունքի ժամկետի լրացումից հետո՝ 2016 թվականին, գիրքը 1945 թվականից հետո առաջին անգամ վերահրատարակվել է, ինչը հանգեցրել է բազմաթիվ քաղաքական վեճերի և դժգոհության ալիք բարձրացրել հատկապես հրեաների մոտ։

Ստեղծման պատմությունը խմբագրել

Գրքի առաջին հատորը (գերմ. Eine Abrechnung) առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականի հուլիսի 18-ին, երկրորդ հատորը (Die nationalsozialistische Bewegung)՝ 1926-ին։ Ի սկզբանե, գիրքը կոչվում էր «4,5 տարվա պայքարը՝ կեղծիքի, հիմարության և վախկոտության դեմ»։ Հրատարակիչը՝ Մարկս Ամաննը, համարելով գրքի վերնագիրը չափազանց երկար, կրճատել է դարձնելով «Իմ պայքարը»։ Հիտլերը գրքի տեքստը թելադրել է Էմիլ Մորիսին, երբ նստած է եղել Լանսբերգ քաղաքի բանտում, իսկ ավելի ուշ՝ Ռուդոլֆ Գեսսին։ Ըստ հրատարկչի, երկրորդ խմբագրության եկամուտները նվիրաբերվել է Կարմիր խաչին։ 1928 թվականին գրվել է «Երկրորդ գիրքը» (Zweites Buch)։ Հիտլերի կենդանության օրոք այն լույսի չի տեսել, հետագայում հրատարակվել առաջին գիրքը հետ համատեղ։

Վերնագրի ընտրությունը խմբագրել

Սկզբնական շրջանում Հիտլերը ցանկանում էր գիրքը վերնագրել Viereinhalb Jahre (des Kampfes) gegen Lüge, Dummheit und Feigheit՝  «Չորս ու կես տարի (պայքար) ստի, հիմարության և վախկոտության դեմ»։ Մաքս Էմանը՝ գրքի հրատարակիչը, առաջարկել է ավելի կարճ վերնագիր ընտրել՝ "Mein Kampf"՝ «Իմ Պայքարը»։

Հիմնական գաղափարները խմբագրել

Գիրքը արտացոլում է գաղափարներ, որոնց իրականացումը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիտլերը օգտագործել է, այն ժամանակ հանրաճանաչ, «հրեական վտանգի» հիմնական թեզիսները, հրեաների համաշխարհային իշխանության մենաշնորհային գրավման մասին։ Օրինակ՝ պնդվում է, որ միջազգայի լեզուն՝ էսպերանտոն, հրեաների դավադրության մի մասն է։ Բացի այդ, գրքից կարելի է մանրամասնորեն իմանալ Հիտլերի մանկության և, թե ինչպես է ձևավորվել նրա քաղաքական հայացքները։ Ապրելով Ավստրո-Հունգարիայում, նա համեմատականներ է կատարում գերմանական Ազգայնականության և ավստրիական Հայրենասիրության միջև, նախապատվություն տալով առաջինին։ Արգելված գիրք մի շարք երկրներում այդ թվում նաև Գերմանիայում։

«Իմ Պայքարը»-ը հետազոտվել է նաև որպես քաղաքական տեսության, օրինակ՝ Հիտլերը արտահայտում է իր ատելությունը նրա համար ամենաատելի երկու չարիքների՝ կոմունիզմի և հուդայականության նկատմամբ։ Հիտլերը մեղադրում է Գերմանիայի Վայմարյան Հանրապետության կառավարությանը, հրեաներին, սոցիալ-դեմոկրատներին։ Նա կարծում էր, որ խորհրդարանը, մարքսիստներն ու սոցիալ-դեմոկրատները հրեաների հետաքրքրություններն են պաշտմանում։ Գիքում Հիտլերը նույնիկ հայտարարում է, որ ցանկանում է ոչնչացնել խորհրդարանական համակարգը՝ դրա անդամներին օպորտունիստներ համարելով։

Հակասեմիտականություն խմբագրել

Պատմաբանները վիճում են, թե երբվանից է Հիտլերը դարձել հակասեմիտիզմի հետևորդ, սակայն նրանց մեծ մասը կածում է՝ 1930-ականների կեսերից առաջ։ Գրքի առաջին մասում հիտլերը նկարագրում է նոր կարգ ստեղծելու իր ամբիցիաները։ Հիտլերը նաև հրատարակել է The Protocols of the Elders of Zion աշխատությունը, որը ապագայում դարձել է նացիստական Գերմանիայի քարոզչական հիմնաքարերից մեկը և արդարացնում էր հրեաների ձերբակալությունները։

Պատմագետ Յան Կերշավը պնդում է, որ «Իմ Պայքարը»-ի որոշ հատվածներ նման են ցեղասպանության ծրագրի։ Նացիստական Գերմանիայի ռասսայական օրենքները համընկնում էին գրքում նշված օրենքների հետ։

Հիտլերը կարծում էր, որ թույլերի և տկարների վերացումը ավելի մարդկային է, քան՝ նրանց պաշտպանումը։ Թույլերը պիտի վերացվեն՝ ուժեղներին ավելի շատ տարածք ու ռեսուրս տալու համար։

Կենսական տարածքներ (Lebensraum) խմբագրել

«Արևելյան կողմնորոշմում և արևելյան ընթացակարգ» գլխում Հիտլերը պարզաբանում է, որ գերմանացիրները բարգավաճման համար կենսական տարածքների կարիք ունեն։ Հիտլերը բառացի նշում  է, որ այդ կենսական տարածքները արևելքում են՝ Ռուսաստանում։

Բովանդակություն խմբագրել

Մաս առաջին։

  1. Հայրական տանը (գերմ. Im Elternhaus)
  2. Վիեննայի տարիների ուսուցումն և տառապանքը
  3. Վիեննայի ժամանակաշրջանի ընդհանուր քաղաքական մտածմունքները
  4. Մյունխեն (գերմ.München)
  5. Համաշխարհային պատերազմը
  6. Զինվորական քարոզչությունը (գերմ. Kriegspropaganda)
  7. Հեղափոխություն ( Die Revolution)
  8. Իմ քաղաքական գործունեության սկիզբը (Beginn meiner politischen Tätigkeit)
  9. Գերմանական աշխատավոր կուսակցություն ( գերմ.Die "Deutsche Arbeiterpartei")
  10. Գերմանական աղետի իրական պատճառները
  11. Ազգը և ցեղը (գերմ.Volk und Rasse)
  12. Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության սկզբնական շրջանը

Մաս երկրորդ

  1. Գաղափարախոսություն և կուսակցություն (գերմ. Weltanschauung und Partei)
  2. Պետություն (գերմ. Der Staat)
  3. Բնակիչը և քաղաքացին (գերմ. Staatsangehöriger und Staatsbürger)
  4. Անձնավորության սկիզբը և ժողովրդական պետությունը (գերմ. Persönlichkeit und völkischer Staatsgedanke)
  5. Գաղափարախոսությունը և կազմակերպությունը
  6. Մեր աշխատանքի առաջին փուլը։ Կենդանի խոսքի արժեքը
  7. Մեր բախումները կարմիր ճակատի հետ
  8. Ուժեղները ամուր են իրենց ինքնուրույնությամբ
  9. Փոթորիկ ջոկատների նշանակության և կազմակերպման մտքերը
  10. Ֆեդերալիզմը որպես ծպտում
  11. Քարոզչություն և կազմակերպություն
  12. Արհմիությունների խնդիրը
  13. Գերմանիայի արտաքին քաղաքականությունը պատերազմից հետո
  14. Արևելքի ուղղվածությունը
  15. Իրավիճակի աստիճանը և իրավունքները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #4113925-2 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ պայքարը» հոդվածին։