Իմ կանաչաթև լեդի (կտավ)

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

«Իմ կանաչաթև լեդի» (անգլ.՝ My Lady Greensleeves), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1863 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Ֆոգի պատկերասրահի հավաքածուում[2]։

Իմ կանաչաթև լեդի
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1863
բարձրություն33 սանտիմետր
լայնություն27,3 սանտիմետր
ստեղծման վայրՄիացյալ Թագավորություն[1]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՖոգ թանգարան
հավաքածուՖոգ թանգարան և Հարվարդի արվեստների թանգարան
Ծանոթագրություններ
 My Lady Greensleeves by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

Հերոսուհու կերպարը և նկարի անվանումը վերցված է անգլիական բանահյուսական «Կանաչ թևեր» բալլադից, որը հայտնի է 16-րդ դարից։ 1859 թվականին Ռոսսետտին ստեղծել է նաև համանուն ջրաներկ՝ բոլորովին այլ կոմպոզիցիայով և հերոսուհու կերպարով[3]։

Նկարի համար 1863 թվականին բնորդուհի է դարձել Վ. Ջ. Նյուսթաբը՝ Ռոսսետտիի օգնականներից մեկի կինը[3]։ Նկարիչը սկսել է աշխատել ստեղծագործության վրա դեռևս 1854 թվականին, երբ ստեղծել է մատիտով առաջին էսքիզը։ Եվս մեկ ուրվանկար արվել է 1855 թվականին։ Երկու էսքիզների համար բնորդուհի է եղել Էլեն Սմիթը[3]։ Նկարի հակառակ կողմում առկա է Ռոսսետտիի գրած բանաստեղծությունը, որի բնօրինակը պահվում է Ֆոգի թանգարանի արխիվում[2]։

Ռոսսետտին ավարտել է նկարը 1863 թվականի մայիսին։ Ռոսսետտիի նկարների հիմնական գնորդներից մեկը՝ Ջորջ Բոյսը, ենթադրել է, որ նկարն իրեն բաժին կհասնի, սակայն չափազանց հիասթափված էր՝ լսելով, որ նկարիչն ուղարկել է այն արվեստի գործերի միջնորդ Էռնեստ Գամբարտին։ Իրականում նկարը մնացել է Ռոսսետտիի մոտ մինչև 1863 թվականի դեկտեմբեր, այդ ժամանակ այն գնել է Ջորջ Ռեյը[3]։ 1943 թվականին նկարը վերագնվել է Ֆոգի թանգարանի հավաքածուի համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.harvardartmuseums.org/collections/object/230036
  2. 2,0 2,1 2,2 «From the Harvard Art Museum Collections — My Lady Greensleeves». Harvard Art Museums.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «My Lady Greensleeves». Rossetti Archive.