Իմ անունը Կխան է
Իմ անունը Կխան է[1] (անգլ.՝ My Name Is Khan), ռեժիսոր Կարան Ջոհարի ֆիլմերից։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2010 թվականի փետրվարի 11-ին։
Սյուժեն խմբագրել
Ռիզվան Կխանը հնդիկ մուսուլման է, տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո և ապրում է իր եղբոր և նրա կնոջ հետ։ Ռիզվան, ով տառապում է Ասպերգերի համախտանիշով, սիրահարվում է Մանդիրային։ Չնայած իր եղբոր դեմ լինելուն, նա ամուսնանում է և իր կնոջ հետ մի փոքր բիզնես սկսում։
Նրանք ապրում են երջանիկ մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ը, երբ ահաբեկչության պատճառով մուսուլմանների նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվում է։
Որդու ողբերգական մահից հետո Մանդիրան ընկնում է հոգեկան ծանր ապրումների մեջ, և ամուսինների հարաբերությունները վատթարանում են։ Խիստ զայրացած և հուսալքված լինելով՝ Մանդիրան պահանջում է Կխանից գնալ Միացյալ Նահանգների նախագահի մոտ և նրան ասել՝
«Իմ անունը Կխան է, և ես ահաբեկիչ չեմ»։ |
Որպեսզի վերադաձնի կնոջը, նա ամբողջ Ամերիկայով ճանապարհորդություն է ձեռնարկում, նախագահին հասնելու համար։
Դերերում խմբագրել
- Շախրուխ Խան - Ռիզվան Կխան
- Կաջոլ - Մանդիրա
- Յուվան Մակար - Սեմ
- Ջենիֆեր Էկհոլս - Ջենիի մայրիկը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Weisberg, Jay (2010 թ․ փետրվարի 14). «Review:My Name Is Khan». Variety. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Official website Արխիվացված 2013-07-01 Wayback Machine
- Official US website Արխիվացված 2010-03-04 Wayback Machine at Fox Searchlight
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ անունը Կխան է» հոդվածին։ |