«Իմփայեր» (անգլ.՝ Empire), Էնդի Ուորհոլի ֆիլմն է նվիրված Իմփայր Սթեյթ Բիլդինգին երկնաքերին։

Իմփայեր
անգլ.՝ Empire
ԵրկիրԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ և համր կինո
Թվական1965
ՌեժիսորԷնդի Ուորհոլ
ՊրոդյուսերԷնդի Ուորհոլ
Սցենարի հեղինակԷնդի Ուորհոլ
ԴերակատարներԷնդի Ուորհոլ
ՕպերատորՋոն Մեկաս
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Տևողություն485 րոպե

Ֆիլմը նկարահանված է մի դուբլով՝ առանց մոնտաժման։ Այն ստեղծվել է Իմփայր Սթեյթ Բիլդինգի ուղղությամբ տեսախցիկի ֆիքսման միջոցով։ Ֆիլմի անվանումը բառախաղ է շենքի անվանման հետ։

Ստեղծման պատմություն խմբագրել

1964 թվականի հուլիսին Էնդի Ուորհոլը ընկերների հետ բարձրացել է Time Life Building երկնաքերի 44-րդ հարկ, տեղադրել տեսախցիկ և 6 ժամ 40 րոպե նկարահանել դիմացը գտնվող Իմփայր Սթեյթ Բիլդինգը, որն այդ ժամանակի աշխարհի ամենաբարձր շինությունն էր։ Քանի որ ֆիլմը նկարահանվել էր 24 կադր վայրկյանում, բայց ցուցադրվել՝ 16 կադր վայրկյանում արագությամբ, ֆիլմի տևողությունը 8 ժամ 5 րոպե է[1]։ Ֆիլմի բազմաթիվ կարճ տարբերակները հեղինակի կողմից երբեք չեն ընդունվել։

Ֆիլմի ժամանակ տեսախցիկը անշարժ է, համարյա ոչինչ տեղի չի ունենում․ քաղաքը մթնում է, վառվում են լույսերը, ժամանակ առ ժամանակ պատուհանի վրա կարելի է նկատել Էնդի Ուորհոլի կամ իր ընկերների մարմնի արտացոլանքը ֆիլմի կեսին մոտ մի դրվագում ինքնաթիռ է անցնում։

Մշակութային արժեք խմբագրել

Էնդի Ուորհոլի շատ համակիրներ արտահայտվել են ֆիլմի օգտին՝ պնդելով, որ այն ընդգծում է բազմաթիվ ֆիլմերի տաղտկալիությունը և դատարկությունը։ Ինքը՝ Ուորհոլը թերահավատորեն է մոտենում այդպիսի մեկնաբանությանը՝ իր ֆիլմը բնութագրելով որպես «ֆիլմ-որմնանկար», «8-ժամյա էրեկցիա» կամ «մարդկության պատմության ամենաերկար պոռնոֆիլմ»։

2004 թվականին ֆիլմը ճանաչվել է պատմական, մշակութային և էսթետիկապես արժեքավոր և ընդգրկվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ազգային ֆիլմերի ցուցակում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Երբ Ուորհոլից հարցրել են, թե ինչո՞ւ է նա նկարել այդպիսի տարօրինակ փորձարարական ֆիլմ, նա ուղղակի պատասխանել է․ «Տեսնելու համար, թե ինչպես է անցնում ժամանակը»[2]
  • Ֆիլմը նկարահանվել է 1964 թվականի հունիսի 25-26-ը՝ 20:06֊ից մինչև գիշերվա 2:42֊ը՝ Time-Life Building շենքում տեղակայված Rockefeller Foundation֊ի գրասենյակից, որը շենքի 41-րդ հարկում էր՝ նկարահանման օբյեկտից 16 թաղամաս այն կողմ[3]
  • Ֆիլմի յուրահատկության պատճառով այն չէր օգտագործվում տնային դիտման համար, այլ միայն որպես թանգարանային ցուցանմուշ՝ շարժական կինոփառատոնների համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել