Իմեդա Կախիանի (վրաց.՝ იმედა კახიანი, մայիսի 12, 1937(1937-05-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական դերասան (1979

Իմեդա Կախիանի
վրաց.՝ იმედა ვლადიმერის ძე კახიანი
Ծնվել է1937 մայիսի 12
ԾննդավայրԹբիլիսի, Վրաստան Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0435374

Կենսագրություն խմբագրել

Իմեդա Կախիանին ծնվել է Թբիլիսիում 1937 թվականին։ 1956-1959 թվականներին սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում[2][3]։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից[4].

Կինոյում դեբյուտը կատարել է դեռ ուսանողական տարիներին՝ խաղալով ռեժիսոր Շոթա Մանագաձեի «Վերջինը Սաբուդարայից» («Սաբուդարացի տղան») (1958) կատակերգությունում։ 1963 թվականին Կախիանիին հրավիրել են գլխավոր դեր խաղալու Էլդար Շենգելայայի և Թամազ Մելիավայի «Սպիտակ քարավան» դրամայում (1964), որտեղ խաղացել է Արիադնա Շենգելայայի հետ։ Ալոիզ Բրենչի և Ռոստիսլավ Գորյաևի «24-25-ը չի վերադառնում» դետեկտիվում հանդես է եկել ոստիկանության կապիտանի դերում, Վայներով եղբայրների «Այցելություն Մինոտավրին» վեպի հիման վրա նկարահանված «Գիշերային այցելություն» (1974) ֆիլմում մարմնավորել է դատաբժշկական փորձագետ Գամելաուրիին։ Կախիանիի ֆիլմագրությունը ներառում է նաև Ճաբուա Ամիրեջիբիի «Դաթա Թութաշխիա» վեպի հիման վրա նկարահանված «Ափեր» հեռուստասերիալը (1977), «Սամանիշվիլու խորթ մայրը» տրագիկոմեդիան (1977), «Լողորդը» առակ-ֆիլմը, «Հավերժության օրենքը» (1982) դրաման՝ հիմնված Նոդար Դումբաձեի համանուն վեպի վրա։

1957-1995 թվականներին Իմեդա Կախիանին նկարահանվել է 36 ֆիլմում[5]։

Ընտանիք խմբագրել

Դուստրը՝ Էկա Քախիանի (ծն. 16.01.1964), թատրոնի և կինոյի դերասանուհի, երգչուհի։ Աշխատում է Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի և դրամայի թատրոնում։ Մանուկ հասակում եղել է ВИА «Мзиури»-ի մեներգչուհի։

Ֆիլմեր խմբագրել

  • 1958 թվական - Վերջինը Սաբուդարայից
  • 1959 թվական - Դատավճիռ
  • 1964 թվական - Սպիտակ քարավան
  • 1965 թվական - Պիեռը ոստիկանության աշխատակից
  • 1974 թվական - Գիշերային այց
  • 1976 թվական - Փախուստ լուսաբացին
  • 1977 թվական - Դաթա Թութաշխիա
  • 1977 թվական - Սամանիշվիլու խորթ մայրը
  • 1980 թվական - Նպատակ
  • 1981 թվական - Լողորդ
  • 1982 թվական - Հավերժության օրենքը - Բաչնա Ռամիշվիլի
  • 1982 թվական - Դմիտրի II
  • 1983 թվական - Կարմիր գիծ
  • 1983 թվական - Ռատիլի - Ֆիլիմոն Կորիձե
  • 1984 թվական - Փորձառու օդաչուի պատմություն - ուղևոր կնոջ հետ
  • 1985 թվական - Ծովի բանվորներ - ատաղձագործ
  • 1985 թվական - Սկապինի հնարքները - Արգանտ
  • 1986 թվական - Լերմոնտով - Ալեքսանդր Ճավճավաձե
  • 1987 թվական - Էլլիի և Ռառուի արկածները - վաճառող
  • 1988 թվական - Լապտեր քամու դիմաց
  • 1989 թվական - Երազանքներ տոների միջև
  • 1990 թվական - Յակով՝ Ստալինի որդին - Սեմյոն
  • 1992 թվական - Ոսկե սարդ - Բուիշվիլի
  • 1992 թվական - Միայն մահն է անպայման գալիս
  • 1996 թվական - Անցյալի ստվերներ
  • 2015 թվական - Կովկասյան եռյակ
  • 2016 թվական - Բազկաթոռ - երաժշտության ուսուցիչ

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20230119200009/https://matsne.gov.ge/ka/document/view/106582?publication=0
  2. «КАХИАНИ Имедо Владимирович». istoriya-kino.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  3. «Имеда Кахиани (Imeda Kakhiani) - Биография и интересные факты - КиноКопилка». www.kinokopilka.pro. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  4. Кахиани Имедо Владимирович // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. Сергей Иосифович Юткевич; Редкол.: Юрий Сергеевич Афанасьев, Владимир Евтихианович Баскаков, Илья Вениаминович Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — 640 с., 96 л. ил. Արխիվացված է Օգոստոս 20, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  5. «Имеда Кахиани. Биография и интересные факты». // КиноКопилка. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել