Իմա Սումակ (անգլ.՝ Yma Sumac, Imma Sumack, իսկական անունը՝ Սոիլա Աուգուստա Իմպերատրիս Չավարրի դել Կաստիլիո, իսպ.՝ Zoila Augusta Emperatriz Chavarri del Castillo; սեպտեմբերի 13, 1922(1922-09-13)[3][4], Կալյաո, Պերու[5] - նոյեմբերի 1, 2008(2008-11-01)[6][7][8][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9]), պերուացի և ամերիկացի երգչուհի։ Նրա ձայնային դիապազոնը ներառել է գրեթե 5 օկտավա։ Բեմական կեղծանունը Կեչուա լեզվով նշանակում է. «Օ՜, ինչպիսի գեղեցկություն»[10]։

'
Ի ծնե անունիսպ.՝ Zoila Emperatriz Chávarri Castillo[1][2]
Նաև հայտնի է որպեսYma Sumac
Ծնվել էսեպտեմբերի 13, 1922(1922-09-13)[3][4]
Կալյաո, Պերու[5]
Երկիր ԱՄՆ և  Պերու[2][5]
Մահացել էնոյեմբերի 1, 2008(2008-11-01)[6][7][8][…] (86 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9]
ԳերեզմանHollywood Forever Cemetery
ԺանրերՊերուական երաժշտություն, ժամանակակից ժողովրդական երաժշտություն, օպերա, lounge music?, big band music?, ջազ, լատին ջազ, փոփ, mambo?, exotica?, ռոք, բալլադ և EDM
Մասնագիտություներգչուհի, մոդել, դերասանուհի, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլOdeon?, Capitol Records, Electrecord?, London Records և VEB Deutsche Schallplatten?
ԱմուսինMoises Vivanco?
Պարգևներ
Կայքyma-sumac.com
sunvirgin.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Yma Sumac Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իմա Սումակն ունի իսպաներեն ազգանուն. Չավարրին հոր ազգանունն է, դել Կաստիլոն՝ մոր ազգանունը։ Իմա Սումակի մանկությունն անցել է Իչոկանի լեռնային գյուղում, որը գտնվում է Պերուի հյուսիսային շրջանի Կախամարկայի շրջակայքում, որտեղ նրա ծնողները ագարակ ունեին։ Նա երաժշտական կրթություն չի ստացել, չի իմացել նոտաները. ինքը՝ Իման, ասել է, որ սովորել է երգել՝ ընդօրինակելով թռչունների ձայները։ Հետագայում երաժշտության ուսուցիչը եղել է ամուսինը։

Նրա ձայնի՝ ակնթարթորեն շատ ցածր տոնայնություններից բարձր նոտաների անցնելու ունակությունը և «անմարդկային հնչյուններով» երգելու կարողությունը ակնհայտորեն երևում են «Արևի Աստծո կույսը» («Virgin Of The Sun God») (Խորհրդային Միությունում այս երգը հայտնի էր որպես «Օրհներգ Արևին») և «Խիվարո» («Jivaro») երգերում։ Այս երգերը ընկալվում էին որպես Ինկերի զոհված մշակույթի և քաղաքակրթության հոգեհանգիստ։

Նա ստեղծագործել և կատարել է «Մամբո» ոճում, որը հայտնի է դարձել ավելի ուշ, ուստի ոմանք սխալ են ընկալել նրա արվեստը՝ վերագրելով այն «Easy Listening» ոճին։ Նրա ձայնը բազմիցս օգտագործվել է կինոնկարներում և գովազդներում։

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Իմայի ձայնը ձևավորվել է 13 տարեկան հասակում և գրավել շրջապատող մարդկանց ուշադրությունը։ 1942 թվականին նրան հրավիրել են Արգենտինական ռադիո։ Շուտով Հարավային Ամերիկան ցնցվել ու հիացել է նրա ձայնով։ 1943 թվականին նա Արգենտինայում ձայնագրել է 18 երգ։ Այդ երգերը թողարկվել են 78 պտույտ րոպեում ձևաչափով՝ ազգային կատարողների սինգլերի հետ։

1950-ական թվականներ խմբագրել

1946 թվականին Իմա Սումակը ամուսնու՝ կոմպոզիտոր և երաժիշտ Մոյզես Վիվանկոյի (1918-1998) հետ բնակություն է հաստատել Նյու Յորքում։ 1949 թվականին նրանք որդի են ունեցել՝ Կառլոսը (Չարլի Պապուչկա)[11]։ ԱՄՆ-ում և Եվրոպայում նա հայտնի է դարձել դեռ 1950 թվականին, երբ նրա «Voice of the Xtabay» ձայնագրությունը թողարկվել է Capitol լեյբլում, որը վաճառվել է ավելի քան 100000 օրինակով և սիրվել է հասարակության կողմից։

Միացյալ Նահանգներում ձայնագրված առաջին երգերը էկզոտիկ թռչունների ձայներ են հիշեցրել։ Ըստ երաժշտական քննադատների. «Հնդկական արմատները նրա երգեցողությանը տվել են Հարավային Ամերիկայի առեղծվածային ավանդույթների արձագանքը, իսկ եվրոպական դասական ձայնային մշակման շնորհիվ նրան հաջողվել է վարպետորեն տիրապետել իր արտառոց ձայնային տվյալներին»։

Իմա Սումակը անկախ բնավորության տեր կին է եղել. նա անգամ հրաժարվել է հագնվել այնպես, ինչպես մենեջերներն են պահանջել իրենից` հոլիվուդյան չափանիշներին համապատասխանելու համար։ Այս ժամանակահատվածում երգչուհին և նրա ամուսինը խնդիրներ են ունեցել հարկերը վճարելու հարցում։ 1961 թվականին նա սկսել է իր համաշխարհային շրջագայությունը Խորհրդային Միությունում կատարած շրջայցով։ Այդ ժամանակ Մոսկվայում անցկացվող Երիտասարդության և ուսանողների VI համաշխարհային փառատոնից հետո ԽՍՀՄ-ը սկսել էր ավելի «հյուրընկալ» լինել։ Իմա Սումակը ելույթ է ունեցել բազմաթիվ քաղաքներում։ Նա 6 ամիս շարունակ համերգներ է տվել և Նիկիտա Խրուշչովի անձնական պատվերով վճարվել արտարժույթով։

1970 - 1990-ական թվականներ խմբագրել

1960 -1970 - ականներին Իմային սկսել են մոռանալ, չնայած այն բանին, որ 1971 թվականին թողարկվել էր նրա «Miracles» ռոք փորձարարությամբ ձայնասկավառակը, իսկ 1975 թվականին՝ Նյու Յորքի The Town Hall֊ում կայացել էր նրա համերգը։ 1987 թվականին Իմա Սումակի մասին կրկին հիշել են։ Նա ելույթ է ունեցել Ballroom-ում, և վերջապես վերականգնել հանրային ճանաչումը (հիմնականում կինոմատոգրաֆիայի շնորհիվ. օրինակ՝ նրա հայտնի «Ataypura» երգը ներկայացվել է Քոեն եղբայրների «Մեծն Լեբովսկի» ֆիլմում։ Այդ երգով երգչուհին ելույթ է ունեցել Late Show with David Letterman ծրագրում)։

1990-ական թվականների կեսերին Իմա Սումակը դեռ ելույթ էր ունենում Արևմտյան Եվրոպայի համերգային դահլիճներում, և նրա ձայնը առաջվա պես գրավում էր ունկնդիրներին։ Նրա ձայնասկավառակում շլացուցիչ և էկզոտիկ հնդկական մեղեդիները միախառնվում էին կարնավալային ռումբայի և չա-չա-չայի հետ։ 1997 թվականին Մոնրեալում կայացել է Իմա Սումակի վերջին համերգը՝ Միջազգային ջազի փառատոնի շրջանակներում։

1998 թվականին թողարկվել է Իմայի հերթական՝ Yma Rocks! ալբոմը, որտեղ զետեղվել են նրա՝ նախկինում չթողարկված 1970-ականների ռոք-ստեղծագործությունները, այդ թվում՝ «Savage Rock», «Savage Rock. Alternative version» և «Parade»:

Երգչուհու առևտրային ձայնագրությունների ցանկում կա 139 երգ[12].

  • Voice of the Xtabay (1950), Capitol Records CD-244 (78rpm set)[13]
  • Flahooley (1951), Capitol DF-284 (78rpm set)
  • Legend of the Sun Virgin (1952), Capitol DDN-299 (78rpm set)
  • Inca Taqui (1953), Capitol L-243 (10" LP)
  • Voice of the Xtabay & Inca Taqui, (1955) Capitol W-684 (both on one 12" LP)
  • Mambo! (1954), Capitol T-564 (10" LP)
  • Legend of the Jivaro (1957), Capitol T-770 (12" LP)
  • Fuego Del Ande (1959), Capitol T-1169 (Monophonic); ST 1169 (Stereo) (mono and stereo versions were separate recordings) (12" LP)
  • Recital (1961), EDE-073 (12" LP) — reissued on CD, ESP-DISK' 4029 (2006)
  • Miracles (1971), London XPS 608 (12" LP) — reissued on CD as Yma Rocks! (1998), JOM-1027-2
  • I Wonder on Stay Awake: Various Interpretations of Music from Vintage Disney Films, 1988 (one of Various Artists)

Ֆիլմագրություն խմբագրել

1954 թվականին Իմա Սումակը նկարահանվել է Կորի-Տիկայի դերում (Kori-Tika) և մի քանի երգ է կատարել Ջերի Հոպպերի «Ինկերի գաղտնիքը» արկածային ֆիլմում, որը իր ազգի մշակույթը ներկայացրել է ամերիկացի, ապա միջազգային հանդիսատեսին։ Իր վառ և էկզոտիկ արտաքինով նա գրավել է պրոդյուսերների ուշադրությունը, որոնք նրան առաջարկել են նկարահանվել Ուիլիամ Դիտերլեի «Օմար Խայամ» (1957) կինոնկարում։

Խորհրդային գիտաֆանտաստիկ «Планета бурь» ֆիլմում (ռեժիսոր՝ Պ. Կլուշանցև, 1962 թվական) Իմա Սումակի ձայնը հնչել է այն ժամանակ դեռ չարտադրվող սինթեզատորի փոխարեն[14]։ 1990-ական թվականներին, երբ Իմա Սումակը վերադարձել է մեծ բեմ, մի քանի երկրներում նկարահանվել են երգչուհու կյանքին և գործունեությանը նվիրված կենսագրական ֆիլմեր։ Դրանցից են ֆրանսիական «La Castafiore Inca» և գերմանական «Yma Sumac: Hollywood’s Inca Princess» ֆիլմերը[15]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1946 թվականին Պերուի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Իման մայրական գծով ինկերի վերջին միապետ Աթաուալպայի սերունդն է[16]։
  • 1960-1961 թվականներին ԽՍՀՄ-ում իր շրջագայության ժամանակ Իմա Սումակը Խրուշչովի ցուցումով 6 ամիս շարունակ փոխարկելի արտարժույթով հեղինակային հատկացումներ է ստացել իր համերգների համար[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://valdemarperu.com/2016/09/13/cajamarquina-ima-sumac-la-peruana-mas-universal-dnde-naci/
  2. 2,0 2,1 https://andina.pe/agencia/noticia-yma-sumac-quien-fue-esta-prodigiosa-artista-peruana-y-como-logro-conquistar-mundo-909261.aspx
  3. 3,0 3,1 ծննդական
  4. 4,0 4,1 https://elperuano.pe/noticia-peruana-universal-45506.aspx
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.infobae.com/america/peru/2022/06/04/yma-sumac-la-descendiente-de-atahualpa-que-hipnotizo-hollywood-con-su-poderosa-voz/
  6. 6,0 6,1 6,2 http://yma-sumac.com/news.htm
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 http://www.britannica.com/EBchecked/topic/1487762/Yma-Sumac
  9. 9,0 9,1 9,2 https://elpais.com/cultura/2008/11/03/actualidad/1225666805_850215.html
  10. «Рита Козунова. Непокорённая крепость инков». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  11. Nicholas E. Limansky Yma Sumac: The Art Behind the Legend YBK Publishers, 2008 ISBN 0-9790972-9-0 ISBN 978-0-9790972-9-4(անգլ.)
  12. «Список песен с официального сайта». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  13. «Four Octave Inca»
  14. Газета «Коммерсантъ» № 200/С (4017) от 05.11.2008
  15. Yma Sumac: Hollywood's Inca Princess (1992) - Movie | Moviefone
  16. Галя Константинова. Има Сумак, принцесса инков. Что слышно в ее голосе?
  17. Ирина Решетникова. Факты из жизни загадочной певицы Имы Сумак

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմա Սումակ» հոդվածին։