Իկտինոս (հուն․՝ Ἰκτῖνος, մ.թ.ա. 5-րդ դար, Հին Աթենք - անհայտ, Հին Աթենք), հույն ճարտարապետ։ Աթենքում կառուցել է Պարթենոնը (մ. թ. ա. 447-438, Կալիկրատեսի հետ) և Պերիկլեսի օդեոնը, Էլեֆսիսում՝ Տելեստերիոնը (մ. թ. ա. 430-ական թվականներին), Բասքում՝ Ապոլլոնի տաճարը (մ. թ. ա. մոտ 430)։ Իկտինոսը նորարարորեն կիրառել է օրդերային համակարգը ճարտարապետական նոր կերպարներ ստեղծելու համար։ Իկտինոսի ճարտարապետությանը բնորոշ են պլաստիկությունը, դորիսյան և հոնիական ձևերի օրգանական միահյուսումը։

Իկտինոս
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար
ԾննդավայրՀին Աթենք
Մահացել էանհայտ
Վախճանի վայրՀին Աթենք
Ուշագրավ աշխատանքներՊարթենոն և Ապոլլոնի տաճարը Բասքում[1]
 Ictinus (architect) Վիքիպահեստում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Παυσανίας 8.41.9 // Description of Greece (հին հունարեն.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իկտինոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 322