Իկեր Մունիաին

իսպանացի ֆուտբոլիստ

Իկեր Մունիաին (իսպ.՝ Iker Muniain, դեկտեմբերի 19, 1992(1992-12-19)[1][2], Պամպլոնա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկ Բիլբաոյի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[3]։

Իկեր Մունիաին
Iker Muniain
Մունիաինը Ատլետիկ Բիլբաոյի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Iker Muniain Goñi
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1992(1992-12-19)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Պամպլոնա, Իսպանիա
Հասակ 170 սմ
Քաշ 66 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Համար 10
Պատանեկան կարիերա
2000-2005 Իսպանիա Չանտրեա
2005-2009 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո B 19 (3)
2009-ներկա Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 294 (40)
Ազգային հավաքական
2008 Իսպանիա Իսպանիա Մ16 2 (1)
2008-2009 Իսպանիա Իսպանիա Մ17 20 (2)
2010 Իսպանիա Իսպանիա Մ19 5 (0)
2011 Իսպանիա Իսպանիա Մ20 1 (0)
2011-2014 Իսպանիա Իսպանիա Մ21 31 (7)
2012 Իսպանիա Իսպանիա Մ23 3 (0)
2010-ներկա Բասկերի երկիր Բասկերի Երկիր 3 (1)
2012-ներկա Իսպանիա Իսպանիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 17-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ատլետիկ Բիլբաո խմբագրել

Մունիաինը Ատլետիկ Բիլբաոյի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հուլիսի 30-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Յանգ Բոյզի դեմ խաղում[5] և դառնալով 94 տարվա մեջ Բիլբաոյի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[6][7]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 6-ին՝ Եվրոպայի Լիգայի Յանգ Բոյզի դեմ պատասխան խաղում[8]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում Մունիաինը անցկացրեց օգոստոսի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[9] և դառնալով Ատլետիկ Բիլբաոյի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Իսպանիայի առաջնությունում[10]։ Լա Լիգայում առաջին գոլը խփեց հոկտեմբերի 4-ին՝ Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[11]՝ դառնալով առաջնության պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն[12][13]։ Դեկտեմբերի 1-ին Մունիաինը երկարաձգեց իր պայմանագրը ակումբի հետ մինչև 2015 թվականը[14]։ Դեկտեմբերի 12-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ռեալ Սարագոսայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[15][16]։ Իր առաջին մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ[17]։

2011 թվականի ապրիլի 17-ին Մունիաինը գոլ խփեց Օսասունայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով Ատլետիկ Բիլբաոյին հաղթել 2-1 հաշվով[18]։ 2010-11 մրցաշրջանում նա ճանաչվեց Լա Լիգայի տարվա հայտնություն[19]։ Սեպտեմբերի 15-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սլովան Բրատիսլավայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[20]։ Հոկտեմբերի 23-ին Մունիաինը գրավեց Վալենսիայի դարպասը[21]։ 2012 թվականի փետրվարի 23-ին նա խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Լոկոմոտիվ Մոսկվայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ Մայիսի 9-ին իսպանացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[23], սակայն Բիլբաոն պարտվեց 3-0 հաշվով[24][25]։ Մայիսի 25-ին Մունիաինը մասնակցեց Իսպանիայի գավաթի եզրափակչի Բարսելոնայի դեմ հանդիպմանը[26], իսկ Ատլետիկը կրկին պարտվեց 3-0 հաշվով[27][28]։ 2011-12 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 58 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[29]։

2013 թվականի մարտի 10-ին Մունիաինը խփեց Վալենսիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատլետիկ Բիլբաոյին[30]։ Մայիսի 26-ին նա հեռացվեց խաղադաշտից Լևանտեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով խաղի 62-րդ րոպեին[31]։ Նոյեմբերի 25-ին իսպանացին գոլի հեղինակ դարձավ Մալագայի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[32]։ Դեկտեմբերի 1-ին Մունիաինը գոլ խփեց Բարսելոնայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[33]։ Դեկտեմբերի 19-ին նա դուբլ ձևակերպեց Իսպանիայի գավաթի Սելտա Վիգոյի դեմ խաղում[34][35]։ 2013-14 մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[36]։

2014 թվականի հուլիսի 3-ին Մունիաինը երկարաձգեց իր պայմանագիրը Ատլետիկ Բիլբաոյի հետ մինչև 2017 թվականը[37][38]։ Օգոստոսի 19-ին նա գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Նապոլիի դեմ խաղում[39]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[40]։ Թիմի ավագի թևկապով առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2015 թվականի փետրվարի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Տորինոյի դեմ խաղում[41]։ Ապրիլի 4-ին՝ Սևիլյայի դեմ խաղում[42] Մունիաինը ստացավ խաչաձև կապանների վնասվածք[43]՝ բաց թողելով 8 ամիս[44]։ 2014-15 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[45]։

 
Մունիաինը Ատլետիկ Բիլբաոյի կազմում 2014 թվականին

2015 թվականի հունիսի 29-ին Մունիաինը 2 տարով երկարաձգեց պայմանագիրը Ատլետիկ Բիլբաոյի հետ[46][47][48][49]։ Վնասվածքից հետո նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 20-ին՝ փոխարինելով Ինյակի Ուիլյամսին Լևանտեի դեմ խաղում[50]։ 2017 թվականի հունվարի 29-ին՝ Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում իսպանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[51]։ Ապրիլի 14-ին Մունիաինը դուբլ ձևակերպեց Լաս Պալմասի դեմ խաղում[52]։ Ապրիլի 27-ին նա գոլ խփեց Ռեալ Բետիսի դեմ խաղում, իսկ Բիլբաոն հաղթեց 2-1 հաշվով[53]։ 2016-17 մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[54]։

2017 թվականի օգոստոսի 24-ին Մունիաինը խփեց Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Պանաթինաիկոսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բիլբաոյին[55]։ Սեպտեմբերի 23-ին իսպանացին 3 գոլային փոխանցում տվեց Մալագայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[56]։ Սեպտեմբերի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի Զարյա Լուգանսկի դեմ խաղում[57] Մունիաինը կրկին վնասեց խաչաձև կապանները[58]՝ բաց թողելով 6 ամիս[59][60]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2018 թվականի ապրիլի 9-ին՝ փոխարինելով Մարկել Սուսաետային Վիլյառեալի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով 11 րոպե անց[61][62]։ 2017-18 մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[63]։

2018 թվականի օգոստոսի 20-ին Մունիաինը գոլ խփեց Լեգանեսի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ օգնելով Բիլբաոյին հաղթել 2-1 հաշվով[64]։ Սեպտեմբերի 15-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում իսպանացին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[65]։ Նոյեմբերի 21-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[66][67][68][69]։ 2019 թվականի հունվարի 27-ին Մունիաինը խփեց Ռեալ Բետիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[70]։ Ապրիլի 3-ին իսպանացին հաջողությամբ իրացրեց 11-մետրանոց հարվածը Լևանտեի դեմ խաղի վերջին րոպեին, ինչի շնորհիվ Ատլետիկը հաղթեց 3-2 հաշվով[71]։ Մայիսի 12-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սելտա Վիգոյի դեմ խաղում[72]։ 2018-19 մրցաշրջանում Մունիաինը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[73]։

2019-20 մրցաշրջանում՝ Մարկել Սուսաետայի և Անդեր Իտուռասպեի հեռանալուց հետո Մունիաինը դարձավ Ատլետիկ Բիլբաոյի հիմնական ավագը[74]։

 
Մունիաինը Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում 2011 թվականին

Միջազգային կարիերա խմբագրել

Մունիաինը ներկայացրել է Իսպանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2009 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ 2010 թվականին Մունիաինը մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում, իսկ Իսպանիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Ֆրանսիային[75][76]։ 2011 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում հաղթեց Եվրոպայի առաջնությունը[77][78][79]։ 2012 թվականին Մունիաինը մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[80][81][82]՝ անցկացրած 2 խաղերում դառնալով 1 գոլի հեղինակ, իսկ Իսպանիան դուրս մնաց խմբային փուլից[83][84][85]։ 2013 թվականին նա կրկին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[86]՝ անցկացնելով 5 հանդիպում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Նիդերլանդների դեմ խաղում[87][88]։ Իսպանիան երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց առաջնությունը[89]՝ եզրափակչում պարտության մատնելով Իտալիային[90][91]։

Իսպանիայի ազգային հավաքական Մունիաինը առաջին անգամ հրավիրվեց 2012 թվականի փետրվարի 24-ին՝ Վենեսուելայի դեմ խաղի համար[92][93][94]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց փետրվարի 29-ին՝ փոխարինելով Սեսկ Ֆաբրեգասին Վենեսուելայի դեմ խաղում[95][96]։ Հաջորդ անգամ Մունիաինը Իսպանիայի հավաքական հրավիրվեց միայն 2019 թվականի մարտին՝ Մալթայի և Նորվեգիայի դեմ խաղերի համար[97][98][99]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[100]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկ Բիլբաո B 2008–09 Սեգունդա Դիվիզիոն B 13 1 13 1
2009–10 6 2 6 2
Ընդհանուր 19 3 0 0 0 0 0 0 19 3
Ատլետիկ Բիլբաո 2009–10 Լա Լիգա 26 4 0 0 9 2 0 0 35 6
2010–11 35 5 3 0 38 5
2011–12 33 2 9 2 16 5 58 9
2012–13 33 1 2 0 8 1 43 2
2013–14 35 7 4 2 39 9
2014–15 25 1 7 0 9 1 41 2
2015–16 20 2 3 0 5 0 28 2
2016–17 35 7 3 0 8 0 46 7
2017–18 14 4 0 0 6 1 20 5
2018–19 34 7 3 0 37 7
2019–20 4 0 0 0 4 0
Ընդհանուր 294 40 34 4 61 10 0 0 389 54
Կարիերայի ընդհանուր 313 43 34 4 61 10 0 0 408 57

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[100]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 1 0
2019 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ատլետիկ Բիլբաո

Միջազգային խմբագրել

Իսպանիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2010[76]

Իսպանիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2011[77], 2013[89]

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Spain - Muniain - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Iker Muniain: The long journey of a man labelled the Spanish Messi». Planet Football (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Athletic Bilbao - BSC Young Boys, Jul 30, 2009 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «Athletic Bilbao vs. Young Boys - Football Match Report - July 30, 2009 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  7. AS, Diario (2009 թ․ հուլիսի 30). «El Young Boys toma La Catedral». AS.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «BSC Young Boys - Athletic Bilbao, Aug 6, 2009 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Athletic Bilbao - RCD Espanyol Barcelona, Aug 30, 2009 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Muniain ya es el león más joven en la historia de la Liga». Mundo Deportivo. 2009 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Real Valladolid CF - Athletic Bilbao, Oct 4, 2009 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «Athletic Bilbao Prodigy Iker Muniain Becomes Primera Division's Youngest Ever Goalscorer | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «Valladolid and Bilbao share thriller». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  14. «Bilbao sign Muniain until 2015». FourFourTwo (անգլերեն). 2009 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «Real Zaragoza - Athletic Bilbao, Dec 12, 2009 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «El Athletic firma el finiquito de Marcelino | Fútbol | deportes | elmundo.es». www.elmundo.es. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2009/2010 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. «CA Osasuna - Athletic Bilbao, Apr 17, 2011 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  19. 19,0 19,1 Deporte, FUTBOL. «Ganadores de las cuatro ediciones de premios de la LFP - ABC.es - Noticias Agencias». ABC (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  20. «Slovan Bratislava - Athletic Bilbao, Sep 15, 2011 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  21. «Valencia CF - Athletic Bilbao, Oct 23, 2011 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  22. «Athletic Bilbao - Lokomotiv Moscow, Feb 23, 2012 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  23. «Atlético Madrid - Athletic Bilbao, May 9, 2012 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  24. UEFA.com. «Falcao at double as Atlético march to title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  25. 25,0 25,1 By. «Falcao on fire as Atletico Madrid win Europa League». CNN. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. «FC Barcelona - Athletic Bilbao, May 25, 2012 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  27. 27,0 27,1 «Lionel Messi stars as Barcelona win Copa Del Rey final against Athletic Bilbao». Eurosport. 2015 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  28. Lowe, Sid (2015 թ․ մայիսի 30). «Lionel Messi double gives Barcelona Cup final win over Athletic Bilbao». www.theguardian.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  29. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  30. «Athletic Bilbao - Valencia CF, Mar 10, 2013 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  31. «Athletic Bilbao - Levante UD, May 26, 2013 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  32. «Málaga CF - Athletic Bilbao, Nov 25, 2013 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  33. «Athletic Bilbao - FC Barcelona, Dec 1, 2013 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  34. «Athletic Bilbao - Celta de Vigo, Dec 19, 2013 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  35. «Athletic-Celta: resumen, goles y resultado - MARCA.com». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  36. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  37. «Iker Muniain's renewal | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  38. «Athletic secure Muniain until 2017». www.sportingnews.com (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  39. «SSC Napoli - Athletic Bilbao, Aug 19, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  40. «Athletic Bilbao - Shakhtar Donetsk, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  41. «Torino FC - Athletic Bilbao, Feb 19, 2015 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  42. «Sevilla FC - Athletic Bilbao, Apr 4, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  43. «Iker Muniain's Injury | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  44. «Operation on Iker Muniain | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  45. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  46. «Iker Muniain's contract renewal | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  47. «Iker Muniain signs new Athletic Bilbao deal until 2019». ESPN.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  48. Chapman, Anthony (2015 թ․ հունիսի 29). «CONFIRMED: Liverpool target signs huge deal». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  49. «Iker Muniain signs new Athletic Bilbao deal - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  50. «Athletic Bilbao - Levante UD, Dec 20, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  51. «Athletic Bilbao - Sporting Gijón, Jan 29, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  52. «Athletic Bilbao - UD Las Palmas, Apr 14, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  53. «Athletic Bilbao - Real Betis Balompié, Apr 27, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  54. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  55. «Athletic Bilbao - Panathinaikos Athens, Aug 24, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  56. «Málaga CF - Athletic Bilbao, Sep 23, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  57. «Athletic Bilbao - Zorya Luhansk, Sep 28, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  58. «Iker Muniain, injury | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  59. «Iker Muniain, surgery | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  60. Velasco, Juanma (2017 թ․ սեպտեմբերի 29). «Muniain to miss up to eight months after knee injury». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  61. «Villarreal CF - Athletic Bilbao, Apr 9, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  62. «Villarreal slump to 3-1 home defeat to Athletic Bilbao in La Liga». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  63. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  64. «Athletic Bilbao - CD Leganés, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  65. «Athletic Bilbao - Real Madrid, Sep 15, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  66. «Renewal of Iker Muniain | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  67. «Iker Muniain signs long-term Athletic Club Bilbao deal | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  68. «Muniain Signs Athletic Cub Extension». www.beinsports.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  69. «Iker Muniain Signs Contract Extension With Athletic Club Through 2024». Inside Athletic (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  70. «Athletic Bilbao - Real Betis Balompié, Jan 27, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  71. «Athletic Bilbao - Levante UD, Apr 3, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  72. «Athletic Bilbao - Celta de Vigo, May 12, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  73. «Iker Muniain | Football Stats | Athletic Bilbao | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  74. «IKER MUNIAIN: "The best sign-ups are people from home" | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  75. «France U19 - Spain U19, Jul 30, 2010 - European U19 Championship 2010 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  76. 76,0 76,1 UEFA.com. «Hosts France celebrate Caen success | Under-19». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  77. 77,0 77,1 uefa.com (2011 թ․ հունիսի 25). «Spain crowned European Under-21 champions». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  78. «Spain beat Switzerland to win Euro Under-21 Championship» (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  79. agencies, Telegraph staff and (2011 թ․ հունիսի 26). «European Under-21 Championship: Spain win tournament with victory over Switzerland» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  80. «Euro 2012 trio Mata, Alba & Martinez in Spain Olympic squad». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  81. White, Ed (2012 թ․ հուլիսի 3). «London 2012 Olympics: Spain name three Euro 2012 winners in football squad for Games» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  82. «Spain include Euro 2012 winners Jordi Alba, Juan Mata and Javi». The Independent (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  83. Hunter, Andy (2012 թ․ օգոստոսի 1). «London 2012: Spain exit Olympics after being held by Morocco». www.theguardian.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  84. Edwards, Luke (2012 թ․ հուլիսի 29). «London 2012 Olympics: Spain crash out of football after Honduras loss» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  85. «Spain dumped out». Eurosport. 2012 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  86. uefa.com. «Under-21 2013 - History - Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  87. «Spain U21 - Netherlands U21, Jun 12, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  88. uefa.com (2013 թ․ հունիսի 12). «Spain beat Netherlands to top Group B». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  89. 89,0 89,1 uefa.com (2013 թ․ հունիսի 18). «Thiago treble helps Spain retain Under-21 crown». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  90. «Italy U21 - Spain U21, Jun 18, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  91. Pitt-Brooke, Jack (2013 թ․ հունիսի 18). «Italy Under-21s 2 Spain Under-21s 4 match report: Thiago Alcantara's hat-trick seals European Championship for Spanish youngsters». www.independent.co.uk. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  92. UEFA.com. «Maiden Spain call for Athletic teenager Muniain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  93. Association, Press (2012 թ․ փետրվարի 24). «Fernando Torres dropped from Spain squad for Venezuela friendly». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  94. «Misfiring Fernando Torres dropped by Spain». www.independent.co.uk. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  95. «Spain - Venezuela, Feb 29, 2012 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  96. «Spain vs Venezuela». ESPN.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  97. «Spanish national Team: call up | Athletic Club». www.athletic-club.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  98. «Luis Enrique announces Spain squad ahead of Norway and Malta matches». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  99. «Isco, Koke and Saul out as Luis Enrique names experimental Spain squad». euronews (անգլերեն). 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  100. 100,0 100,1 «Muniain». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  101. «Pep Guardiola's final game: Barcelona win Copa del Rey». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իկեր Մունիաին» հոդվածին։