Իլյա Ալեքսանդրովիչ Վառլամով (ռուս.՝ Илья Александрович Варламов, հունվարի 7, 1984(1984-01-07), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հասարակական գործիչ, լրագրող և գործարար։ Բլոգի և վիդեոբլոգի հեղինակ կայքում, որն ինքը ներկայացնում է որպես հեղինակային ԶԼՄ։ iCube գովազդային գործակալության հիմնադիր և «Քաղաքային նախագծեր» հիմնադրամի համահիմնադիր։

Իլյա Վառլամով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1984(1984-01-07) (40 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունլուսանկարիչ, բլոգեր, հասարակական գործիչ, լրագրող, ձեռնարկատեր, վիդեո բլոգեր և յություբեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքvarlamov.ru
 Ilya Varlamov Վիքիպահեստում

Հայտնի է իր ֆոտոռեպորտաժներով Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական ընդդիմության ակցիաներից և ռուսական քաղաքներում քաղաքային կենցաղի մասին նյութերով։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել և մեծացել է Մոսկվայում։ Մոսկվայի ճարտարագիտական համալսարանի բնակելի և հասարակական շինությունների ճարտարագետ մասնագիտության ամբիոնի շրջանավարտ է[1]։

Համալսարանում սովորելու տարիներին հիմնել է ընկերությունը, որը հետագայում դարձել է iCube ընկերությունների խումբ 3 մլն $ տարեկան շրջանառությամբ[2]։

2009 թվականի օգոստոսին Դմիտրի Չիստոպրուդովի հետ միասին հիմնել է[3] «28-300» ֆոտոգործակալությունը, որը մասնագիտացած է առևտրային լուսանկարահանումներում և լուսանկարների վաճառքում։

2011 թվականին հիմնել է «Ապակե հեղույս» հակամրցանակը, որը շնորհվում է Մոսկվայի պաշտոնյաներին քաղաքի «վերակառուցմանը» վերաբերող հիմար և վնասակար որոշումներ կայացնելու համար։

2011 թվականի սեպտեմբերին թողարկել է «Ռիդուս» օնլայն ԶԼՄ-ն[4]։ 2012 թվականի հունիսի հայտարարել է[5], որ հեռանում է այդ նախագծից, ինչից հետո «Ռիդուսում» փոխվել է ողջ խմբագրակազմը։

2012 թվականի ապրիլին հաղթելով «Օմսկ՝ քաղաքական» հրատարակչության «Քաղաքացի քաղաքապետ» փրայմերիզը՝ որոշեց մասնակցել Օմսկի քաղաքապետի ընտրություններին, որոնք պետք է անցկացվեին հունիսի 17-ին, սակայն չկարողացավ հավաքել ընտրողների՝ առաջադրման համար անհրաժեշտ ստրոագրությունների քանակը[6][7]Կաղապար:Переход:

2012 թվականի հունիսի 4-ին Մաքսիմ Կացի հետ միասին հայտարարել է «Քաղաքային նախագծեր» հիմնադրամի ստեղծման մասին[8]։

Հեծանվային շարժման ակտիվիստ է, 2013 թվականից սկսած՝ եղել է «Колесо-Колёсико»՝ ՌԴ-ում Peugeot,Gitane, Definitive և Puch հեծանիվներ ներկրող ընկերության համահիմնադիր[9]։ Դուրս է եկել նախագծից 2015 թվականին։

Մատենագիտություն խմբագրել

  • «Про Москву / About Moscow». 2012; Языки: Русский, Английский; тираж 3 тыс. экз. — ISBN 978-5-88149-528-2.
  • «Путевые заметки». 2015. — ISBN 978-5-00-057274-0.

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է Լյուբով Վառլամովայի հետ, ունի մեկ դուստր՝ Ելենան (ծնվ. 2009 թվ. նոյեմբերի 3-ին)։ 2017 թվականի սեպտեմբերի 8-ին ծնվել է նրանց որդին՝ Լևը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Московский архитектурный институт». Афиша. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  2. Екатерина Дранкина (2008 թ․ մարտի 17). «Молодые капиталы». № 10 (667). Коммерсантъ Деньги.
  3. Илья Варламов (2009 թ․ օգոստոսի 21). «Впервые в интернетах! Открытие фотоагентства 28-300 в прямом эфире!». Живой Журнал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  4. «Интернет-пользователей возьмут в журналисты». Коммерсантъ FM. 2011 թ․ սեպտեմբերի 1.
  5. Илья Варламов (2012 թ․ հունիսի 26). «Ридус». Живой Журнал. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  6. «У Варламова приняли документы для участия в выборах мэра Омска, нужно собрать более 9 тысяч подписей». Газета.ру. 2012 թ․ ապրիլի 18.
  7. Илья Варламов (2012 թ․ մայիսի 2). «Кампания в Омске закрыта». Живой Журнал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  8. Алиса По (2012 թ․ հունիսի 4). «Илья Варламов и Максим Кац запускают «Городские проекты»». The Village. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. Илья Варламов (2013 թ․ հոկտեմբերի 9). «Велосипедные дела». Живой Журнал. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  10. Илья Варламов. «Наследник родился!». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.