Իլյա Ռիպս (եբրայերեն՝ אליהו (איליה) רִיפְּס‎; անգլ.՝ Eliyahu Rips, также Ilya Rips, դեկտեմբերի 12, 1948(1948-12-12), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), իսրայելցի մաթեմատիկոս, որը հայտնի է խմբերի երկրաչափական տեսության իր աշխատանքներով։ Հայտնի դարձավ հանրությանը, որպես Աստվածաշնչում կոդավորված տեղեկատվության հոդվածի համահեղինակ։

Իլյա Ռիպս
Ծնվել էդեկտեմբերի 12, 1948(1948-12-12) (75 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Իսրայել
Դավանանքհուդայականություն և աթեիզմ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Երուսաղեմի հրեական համալսարան
Գործունեության ոլորտխմբերի տեսություն, R-tree? և Bible code?
Ալմա մատերԼատվիայի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՇիմշոն Ամիցուր
Եղել է գիտական ղեկավարՑլիլ Սելա[1], Lev Birbrair?[1], Marcelo Firer?[1] և Inna Bumagin?[1]
Հայտնի աշակերտներՑլիլ Սելա
Պարգևներ
 Eliyahu Rips Վիքիպահեստում

Ռիպսը մեծացել է Լատվիայում (այն ժամանակ ԽՍՀՄ կազմում էր), մաթեմատիկայի ուսուցիչ Արոն Զալմանովիչ Ռիպսի ընտանիքում։ Նա առաջին լատվիացի աշակերտն էր, որը մասնակցում էր Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային։ Ութ տարվա ընթացքում ոսկե մեդալով ավարտել է Ռիգայի թիվ 23 միջնակարգ դպրոցը (այժմ Լոմոնոսովյան վարժարան)։ 1969 թվականի ապրիլի 9-ին Ռիգան (այն ժամանակ Լատվիայի համալսարանի 20-ամյա ուսանող) ինքնահրկիզման փորձ կատարեց Ռիգայի կենտրոնում Ազատության հուշարձանի մոտ ի նշան բողոքի Վարշավյան պայմանագրի զորքերի՝ Չեխոսլովակիա ներխուժման դեմ[2]։

Հարկադիր բուժման է անցել հատուկ տիպի հոգեբուժարանում դանդաղ շիզոֆրենիա ախտորոշմամբ[3]։ Երկու տարի բանտարկության մեջ է մնացել, իսկ 1972 թվականին արևմտյան մաթեմատիկոսների ճնշման տակ խորհրդային իշխանությունները նրան թույլ են տվել արտագաղթել Իսրայել։ Նախկինում, աթեիստ, Ռիպսը հետագայում դարձավ ուղղափառ հրեա[4]։

Բուժվելուց և ասպիրանտուրայի ավարտից հետո Ռիպսը աշխատանքի է ընդունվել Երուսաղեմի Հրեական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1979 թվականին Ռիպսը ստացել է Իսրայելի մաթեմատիկական միության Էրդյոշի մրցանակը։ Ռիպսի զգալի աշխատանքները (հիմնականում չհրապարակված) նվիրված են R-ծառերի խմբերի գործողություններին։

Աստվածաշնչի կոդ խմբագրել

1994 թվականին Ռիպսը Դորոն Վիցտումի (Doron Witztum) և Յոավ Ռոզենբերգի (Yoav Rosenberg) հետ համատեղ հոդված է հրապարակել Statistical Science ամսագրում, որտեղ ասվում էր, որ «Ծննդոց» գրքի (Աստվածաշնչի մաս կազմող) տեքստում եբրայերեն պարունակվում է կոդավորված տեղեկատվություն։ 1997 թվականին լրագրող Մայքլ Դրոսնին (Michael Drosnin) այս վարկածը նկարագրել է հայտնի The Bible Code գրքում[5]։ Ռիպսը պաշտոնապես հեռացել է Դրոսնինի գրքում իր արդյունքների մեկնաբանությունից[6]։ Գրքի հրապարակումից հետո աստվածաշնչյան կոդի վարկածը ստացել է ոչ միանշանակ, այդ թվում՝ բացասական գնահատականներ[7]։

Ընտրված հոդվածներ խմբագրել

  • E. Rips, Group actions on R-trees, preprint
  • E. Rips, Subgroups of small cancellation groups. Bull. London Math. Soc. 14 (1982), no. 1, 45—47.
  • Rips, E.; Sela, Z. Structure and rigidity in hyperbolic groups. I. Geom. Funct. Anal. 4 (1994), no. 3, 337—371.
  • Rips, E. Sela, Z. Canonical representatives and equations in hyperbolic groups. Invent. Math. 120 (1995), no. 3, 489—512.
  • Rips, E.; Sela, Z. Cyclic splittings of finitely presented groups and the canonical JSJ decomposition. Ann. of Math. (2) 146 (1997), no. 1, 53—109.
  • Sapir, Mark V.; Birget, Jean-Camille; Rips, Eliyahu, Isoperimetric and isodiametric functions of groups. Ann. of Math. (2) 156 (2002), no. 2, 345—466.
  • Birget, J.-C.; Ol'shanskii, A. Yu.; Rips, E.; Sapir, M. V., Isoperimetric functions of groups and computational complexity of the word problem. Ann. of Math. (2) 156 (2002), no. 2, 467—518.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Mathematics Genealogy Project — 1997.
  2. Хроника текущих событий, вып. 8, 30 июня 1969 г.
  3. Кравчик Е. (19 октября 2006). Порядок, сокрытый в хаосе // Еврейский мир. Архивировано из первоисточника 27 Հոկտեմբերի 2006.
  4. Bible Code Digest.com — Bible Code Website Links Արխիվացված 2010-02-26 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  5. ««Библейский код. В Библии разгадан древний код»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Public Statement by Dr. Rips on Michael Drosnin’s theories.
  7. Scientific Refutation of the Bible Codes by Brendan McKay and Friends.