Իլյա Իլյիչ Մեչնիկով (ռուս.՝ Илья Ильич Мечников, մայիսի 3 (15), 1845[1][2], Իվանովկա, Կուպյանսկի գավառ, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1][3][2] - հուլիսի 2 (15), 1916[2], Փարիզ[1][3][2]), ռուս կենսաբան, ախտաբան, էվոլյուցիոն սաղմնաբանության, իմունոլոզիայի հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1883 թվականից), պատվավոր անդամ (1902 թվականից)։

Իլյա Մեչնիկով
Илья Мечников
Ծնվել էմայիսի 3 (15), 1845[1][2]
Իվանովկա, Կուպյանսկի գավառ, Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1][3][2]
Մահացել էհուլիսի 2 (15), 1916[2] (71 տարեկան)
Փարիզ[1][3][2]
բնական մահով
ԳերեզմանՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունկենսաբան, իմունաբան, կենդանաբան, քիմիկոս, գյուտարար, բժիշկ, ֆիզիոլոգ, մանրէաբան, միջատաբան և բուսաբան
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Պաստերի ինստիտուտ և Նովոռոսիյսկի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտԻմունոլոգիա, մանրէաբանություն[4], gerontology?, ախտաֆիզիոլոգիա, Սաղմնաբանություն և իմուն համակարգ[4]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան և Կայսերական Խարկովի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանբնական գիտությունների դոկտոր և գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6][4][7], ֆրանսերեն[4], անգլերեն[4] և գերմաներեն[4][7]
Գիտական ղեկավարԼև Ցեկովսկի և Լուի Պաստյոր
Եղել է գիտական ղեկավարԺուլ Բորդե, Waldemar Haffkine?, Ալեքսանդր Բեզրեդկա, Eugène Wollman?, Józef Nusbaum-Hilarowicz? և Լև Տարասևիչ
Հայտնի աշակերտներԴանիիլ Զաբոլոտնի, Նիկոլայ Գամալեյա, Waldemar Haffkine?, Q16535549?, Լև Տարասևիչ, Savchenko Ivan Grigorovich? և Ալեքսանդր Բեզրեդկա
Պարգևներ
Ամուսին(ներ)Olga Belokopytova?
ՀայրԻլյա Մեչնիկով
ՄայրԷմիլիա Մեչնիկովա
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Metschn.
 Ilya Ilyich Mechnikov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1864 թվականին ավարտել է Խարկովի համալսարանը, մասնագիտացել Գերմանիայում, Իտալիայում ուսումնասիրել անողնաշարավոր կենդանիների սաղմնաբանությունը։ 1870-1882 թվականներին եղել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի պրոֆեսոր։ 1887 թվականին տեղափոխվել է Փարիզ, աշխատել Լուի Պասայորի ինստիտուտում, 1905 թվականից ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Նամակագրական կապի մեջ է եղել Կ․ Տիմիրյազևի, Ի․ Սեչենովի, Ի․ Պավլովի, Դ․ Մենդելեևի և ուրիշ խոշոր գիտնականների հետ։ 1866-1886 թվականներին մշակել է համեմատական և էվոլյուցիոն սաղմնաբանության հարցերը (Ա․ Կովալևսկու հետ)։ 1883 թվականին հայտնաբերել է ֆագոցիտոզի երևույթը, հետագայում տվել իմունիտետի ֆագոցիտային տեսությունը (1901), որի համար 1908 թվականին արժանացել է նոբելյան մրցանակի (Պ․ Էրլիխի հետ)։ Ն․ Գամալեայի հետ Ռուսաստանում կազմակերպել են բակտերիալոգիական առաջին կայանը (1886)։ Տվել է բազմաբջիջ օրգանիզմների ծագման մասին տեսությունը։ Աշխատանքներ է կատարել խոլերայի, որովայնային տիֆի, տուբերկուլոզի և այլ վարակիչ հիվանդությունների համաճարակագիտության բնագավառում։ Զբաղվել է նաև ծերացման հարցերով, գտնում էր, որ մարդ ծերանում և մահանում է բնականից վաղ, որի պատճառը օրգանիզմի ինքնաթունավորումն է մանրէային և այլ թույներով։ Նշված երևույթների կանխման համար առաջարկել է մի շարք միջոցներ (սննդի վարակազերծում, մսի օգտագործման սահմանափակում, կաթնամթերքների առատ օգտագործում)։ Ռուսաստանում Մեչնիկովը ստեղծել է մանրէաբանների, իմունոլոգների և ախտաբանների առաջին դպրոցը, ակտիվորեն մասնակցել մի շարք ԳՀԻ-ների հիմնադրմանը։ Եղել է արտասահմանյան շատ ԳԱ-ների, գիտական ընկերությունների պատվավոր անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Մեչնիկով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Մեչնիկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 466