Իլյա Գարկավի (ռուս.՝ Илья Иванович Гарькавый, հուլիսի 19 (31), 1888, Musiienkove, Q12169906?, Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 1, 1937(1937-07-01)[1], Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ուկրաինացի ռազմական գործիչ, կոմկոր։

Իլյա Գարկավի
հուլիսի 19 (31), 1888 - հուլիսի 1, 1937(1937-07-01)[1] (48 տարեկան)
ԾննդավայրMusiienkove, Q12169906?, Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԿոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Կոչումպորուչիկ և կորպուսի հրամանատար
Հրամանատարն էրՈւրալի ռազմական շրջան
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՕդեսայի ռազմական ուսումնարան
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Իլյա Գարկավին ծնվել է 1888 թվականին ոչ հարուստ գյուղացիական ընտանիքում։ Եղել է գյուղական դպրոցի ուսուցիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում զորակոչվել և ուղարկվել է Օդեսայի ռազմական ուսումնարան, որն ավարտում է 1916 թվականին։ Ուսումն ավարտելուց հետո ուղարկվել է Ռումինական ռազմաճակատ, որտեղ պորուչիկի կոչումով ստանձնել է 260-րդ հետևակային գնդի վաշտի հրամանատարությունը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է գնդային կոմիտեի անդամ, այնուհետև Քիշինյովի զինվորական պատգամավորների գործկոմի նախագահ։ 1918 թվականի փետրվարին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի Հատուկ բանակի շրջանի պարետ ( 1918, հունվար-օգոստոս), Վորոնեժի գավառի զինկոմի զինղեկի օգնական (1918, օգոստոս-հոկտեմբեր), 9-րդ բանակի շտաբի վարչական բաժնի պետ (1918, հոկտեմբեր-1919, հունիս)։ Մասնակցել է Բեսարաբիայում և Ուկրաինայում ռումինական և գերմանական օկուպացիոն զորքերի դեմ մղվող մարտերին։ 1919 թվականի հունիսից 45-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետ (18.08-19.10 պետի ժ/պ)։ 1921 թվականի ապրիլից Ուկրաինայի և Ղրիմի զինված ուժերի հրամանատարի շտաբի պետ, 1921 թվականի հունիսից` 3-րդ Կազանյան հրաձգային դիվիզիայի շտաբի պետ, 1922 թվականի մարտից` Կիևյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, 1922 թվականի մայիսից` 45-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1923 թվականին ավարտել է կատարելագործման ռազմա-ակադեմիական դասընթացները։ 1924 թվականի հուլիսից մինչև 1927 թվականի դեկտեմբեր եղել է 8-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, այնուհետև ղեկավարել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Գլխավոր վարչության Հրամանատարական վարչությունը։ 1930 թվականի մայիսից մինչև 1931 թվականի հուլիսը եղել է 14-րդ հրաձգային կորպուսի հրամանատարը, 1931 թվականի հուլիսից` Լենինգրադյան ռազմական օկրուգի հրամանատարի օգնական, այնուհետև տեղակալ։ 1932 թվականին ղեկավարել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի պատվիրակությունը ռեյխսվերի զորաշարժերում։ 1935 թվականի մայիսին նշանակվել է նոր ստեղծված Ուրալյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար և ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմին կից Ռազմական Խորհրդի անդամ։ 1935 թվականի նոյեմբերի 20-ին շնորհվել է կոմկորի զինվորական կոչում։ ՀամԿ (բ)Կ կենտկոմի 1937 թվականի փետրվարյան-մարտյան պլենումի մասնակից։ ԽՍՀՄ Համառուսական կենտրոնական կատարողական կոմիտեի և Կենտրոնական կատարողական կոմիտեի անդամ։

1937 թվականի մարտի 11-ին ձերբակալվել է իր տեղակալ կոմկոր Մ. Ի. Վասիլենկոյի հետ միասին « Տուխաչևսկու գործով», չնայած Իոնա Յակիրի[2] միջնորդությանը, իրեն մեղավոր է ճանաչել, դատապարտվել և նույն օրը գնդակահարվել է «Կոմունարկա»-ում։ Ամբողջությամբ արդարացվել է 1956 թվականին։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր Դրոշի շքանշան (20.02.1928)[3]

Գրականություն խմբագրել

  • Черушев Н. С. 1937 год: элита Красной Армии на Голгофе. - М.: Вече, 2003. - 560 с. - (Военные тайны XX века). - ISBN 5-94538-305-8.
  • Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937-1941. Биографический словарь. - М.: Кучково поле; Мегаполис, 2012. - С. 67-68. - 496 с. - 2000 экз. - ISBN 978-5-9950-0217-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Гарькавый Илья Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Якир и Гарькавый были женаты на родных сёстрах
  3. ПРИКАЗ РЕВОЛЮЦИОННОГО ВОЕННОГО СОВЕТА СОЮЗА СОВЕТСКИХ СОЦИАЛИСТИЧЕСКИХ РЕСПУБЛИК по личному составу армии № 101. 23 февраля 1928 года. Москва. - М: Центральная Типография НКВМ, 1928. - С. 7. - 36 с. - 430 экз.