Իլյա Բոլոտովսկի (անգլ.՝ Ilya (Elias) Bolotowsky, հուլիսի 1, 1907(1907-07-01)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1981(1981-11-22)[4][2][5][…], Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ռուսական ծագմամբ ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ։

Իլյա Բոլոտովսկի
Ծնվել էհուլիսի 1, 1907(1907-07-01)[1][2][3][…]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 22, 1981(1981-11-22)[4][2][5][…] (74 տարեկան)
Մահվան վայրՍտորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ[7],  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԴիզայնի ազգային ակադեմիա (1930)
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճաբստրակցիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էԴե ստիլ
Պարգևներ
ԱնդամակցությունԱՄՆ աբստրակտ նկարիչներ[8] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինԷսֆիր Սլոբոդկինա
 Ilya Bolotowsky Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Իլյա Բոլոտովսկին ծնվել է 1907 թվականի հուլիս 1-ին Սանկտ Պետերբուրգում, ձուլված հրեական ընտանիքում[9][10]։ Նրա հայրը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ (1910) Յուլի Յուրևիչ Բոլոտովսկին (անգլ.՝ Julius J. Bolotovsky, 1885-1957), մինչև 1917 թվականն Պետրոգրադում զբաղվել է փաստաբանական պրակտիկայով, մայրը՝ Անաստասիա Աբրամովնա Շապիրոն (1879-1972), եղել է նկարիչ-ձևավորող։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ապրել է Բաքվում, որտեղից 1921 թվականին Վրաստանի տարածքով ընտանիքի հետ փախել է Կոստանդնուպոլիս։ Սովորել է Կոստանդնուպոլսի ճիզվիտական դպրոցում, 1923 թվականին մեկնել է ԱՄՆ։ Ապրել է Նյու Յորքում, սովորել է Դիզայնի ազգային ակադեմիայում։ Այդ ընթացքում միացել է «Տասը» (the Ten) գեղարվեստական խմբին, որին մասնակցել են նաև այնպիսի երիտասարդ նկարիչներ, ինչպիսիք էին Լուիս Շանկերը, Ադոլֆ Գոթլիբը, Մարկ Ռոթկոն և Ջոզեֆ Սոլմանը։ Խմբի անդամները դեմ են եղել Ակադեմիայի հետամնացությանը և կազմակերպել են «անկախ արվեստի» ցուցահանդեսներ։

20-րդ դարի 30-ական թվականներին նկարիչն իր ստեղծագործությունը նվիրել է երկրաչափական աբստրակցիոնիզմին։ 1936 թվականին նա դարձել է «Ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչներ» (American Abstract Artists) կազմակերպության հիմնադիրներից մեկը, որն զբաղվել է աբստրակտ արվեստի հանրահռչակմամբ և նկարիչներին օգնություն ցուցաբերելով։ 1930-ական թվականների վերջին և 40-ական թվականների սկզբին Բոլոտովսկին ընկել է նեոպլաստիցիզմի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործության ազդեցության տակ։

1960-ական թվականներին ստեղծել է կտավներ, որոնց վրա պատկերն արված են 3 չափումներով, որոնք սովորաբար հատում են ուղղահայաց և (կամ) անկյունագծային շերտերը։ Միևնույն ժամանակ նա դասավանդել է կերպարվեստ Լոնգ Այլենդ համալսարանում։ Իլյա Բոլոտովսկու գեղանկարչական գործերը վերաբերում են կուբիզմի և երկրաչափական աբստրակցիոնիզմի ուղղություններին։

Իլյա Բոլոտովսկին մահացել է 1981 թվականին. տարեց նկարիչն անզգուշությամբ ընկել է վերելակի՝ մեխանիկական դռներով դատարկ հորանը, երբ խցիկը կանգնած էր առաջին հարկում։

Ընտանիք խմբագրել

  • Քույրը՝ նկարչուհի Միրա Յուլևնա Բոլոտովսկայա (ամուսնու ազգանունով՝ Շտեյնբերգ, անգլ.՝ Myrrah Bolotowsky), աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանում,
  • Կինը՝ (1933-1938), աբստրակցիոնիստ նկարիչ Էսֆիր Սողոմոնի Սլոբոդկինան (Esphyr Slobodkina, 1908-2002),
    • Որդին՝ ֆլեյտահար Էնդրյու Բոլոտովսկի (անգլ.՝ Andrew Bolotowsky, ծնվել է 1949 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Ilya Bolotowsky (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Troy N. J. Bolotowsky, Ilya // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T009753
  6. 6,0 6,1 6,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. http://americanabstractartists.org/current-members/past/
  9. «U.S. Department of State». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. James E. B. Breslin «Mark Rothko: A Biography» (стр. 101)

Գրականություն խմբագրել

  • Sam Hunter Amerikanische Avantgarde Herrsching Pawlak Verlag, 95p. 1988 ISBN 9783881994354(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Բոլոտովսկի» հոդվածին։